ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի- Sputnik. Emirates ավիաընկերության ղեկավար Ահմեդ Սայիդ ալ Մաքթումը հայտարարել է ողջ աշխարհում թիռչքների անվտանգության պահանջների անխուսափելի խստացման մասին, հաղորդում է Ռոյթերսը:
Ալ Մաքթումի խոսքով՝ նման անհրաժեշտությունն ակնհայտ է դարձել Եգիպտոսում ռուսական A321 ինքնաթիռի վթարից հետո:
Այդ մասին նա հայտարարել է Դուբայում ընթացող միջազգային ավիասալոնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիավթարի հետ կապված՝ Emirates-ը դադարեցրել է թռիչքները դեպի Սինայի թերակզի:
Ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ խոշորագույն ավիավթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ «Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավը կործանվել է Սինայի թերակղզու տարածքում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել են։