ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի- Sputnik. Ռուսաստան-Եգիպտոս ուղևորատար չվերթերը դադարեցվել են: Ուրբաթ օրն այս մասին հայտարարություն է տարածել Ռոսավիացիայի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել թռիչքները դադարեցնելու առաջարկին:
«2015թ.-ի նոյեմբերի 6-ին Մոսկվայի ժամանակով 20:00-ին ռուսական առևտրային ավիաընկերություններն ու ընդհանուր նշանակության ավիացիայի շահագործողները դադարեցնում են բոլոր կանոնավոր, տարանցիկ և չարտերային թռիչքները դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության օդանավակայաններ»,- նշված է հաղորդագրությունում:
Եգիպտոսի քաղաքներ մեկնող ուղևորներին խնդրում են օդանավակայաններ չգնալ: Ռուսաստանցիները Եգիպտոսից դուրս կբերվեն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթերով:
Ռոսավիացիան պարզաբանում է, որ ուղևորներն ու նրանց ուղեբեռը կտեղափոխվեն տարբեր չվերթերով, այդ պատճառով խորհուրդ է տրվում ձեռքի ուղեբեռում վերցնել միայն խիստ անհրաժեշտ անձնական իրերը, մանկական սնունդն ու դեղերը:
«Կահիրեի, Շարմ էլ Շեյխի և Հուրգադայի օդավակայանններում կտեղադրվեն հատուկ տեղեկատվական վահանակներ, ռուսական ավիաընկերությունների և զբոսաշրջային օպերատորների ներկայացուցիչները լիարժեք տեղեկություն կտրամադրեն ուղևորներին»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:
Ռոսավիացիան հաստատել է, որ Եգիպտոսի ուղղությամբ իրականացվող բոլոր ուղևորատար չվերթերը դադարեցվել են
14:37 07.11.2015 (Թարմացված է: 19:38 07.11.2015)
© Sputnik / Владимир Песня
/ Բաժանորդագրվել
Թռիչքներ չեն իրականանացի այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացահայտվել ռուսական A321-ի վթարի պատճառները