ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի- Sputnik. Այն զբոսաշրջիկները, ովքեր այս պահին զրկվել են Եգիպտոս մեկնելու հնարավորությունից, իրենց ուղևորությունը կարող են իրականացնել առաջիկա տարվա ընթացքում, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Զբոսաշրջային ոլորտի ռուսական միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:
«Տուրօպերատորներն ու զբոսաշրջային գործակալները զբոսաշրջիկներին առաջարկում են չիրագործված ուղևորության ժամկետը հետաձգել այնքան ժամանակ, մինչև թռիչքային սահմանափակումները չեղյալ կհայտարարվեն: Հաճախորդը կարող է օգտվել այդ ծառայությունից առանց հավելավճարի: Տուրօպերատորները նաև այլընտրանքային ուղեգրեր են առաջարկում դեպի այլ երկրներ: Եթե առաջարկները դուր չգան զբոսաշրջիկին, նա կարող է դիմել դատարան, բայց դա ավելորդ ժամանակ կխլի, և կարող է նաև արդյունավետ չլինել, քանի որ դատարանը կարող է պաշտպանել տուրօպերատորին, որովհետև այս իրավիճակում վաճառողը մեղք չունի»,- ասել է նա:
Նոյեմբերի 6-ին Մոսկվայի ժամանակով 20:00-ին Ռուսաստանը դադարեցրել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր օգնել ՌԴ քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան Եգիպտոսից վերադառնալ Ռուսաստան: