00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմիտասի արձանը բացվեց Պետերբուրգում

© Пресс-служба администрации губернатора Санкт-ПетербургаПамятник Комитасу открыли в Камском саду Петербурга
Памятник Комитасу открыли в Камском саду Петербурга - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետերբուրգում նոր արձան է բացվել։ Վասիլևսկի կղզու Կամսկի այգում հայկական դուդուկի ձայների ներքո Երևանի և Պետերբուրգի կառավարությունները բացեցին հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի արձանը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Պետերբուրգում նոր արձան է հայտնվել։ Վասիլևսկի կղզու Կամսկի այգում հայկական դուդուկի ձայների ներքո Երևանի և Պետերբուրգի կառավարությունները բացեցին հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը, հաղորդում է spbdnevnik.ru-ն։

Աշնանային մառախլապատ մի օր Երևանից ժամանած պատվավոր հյուրերը, Պետերբուրգի կառավարության ներկայացուցիչները, հայ համայնքի անդամները և հոգևորականները հավաքվել էին Սմոլենկա գետի ափին։ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ընդգծել է, որ հուշարձանի տեղադրման վայրը պատահական չի ընտրվել` 18-րդ դարի առաջին կեսին Վասիլևսկի կղզում հայկական համայնք կար, այստեղ են կառուցվել նաև հայկական առաջին տաճարները։

«Այս տեղն, առանց չափազանցության, Պետերբուրգի հայերի հոգևոր կյանքի կենտրոնն է, – ասաց Գեորգի Պոլտավչենկոն, – սուրբ վայր է նաև քաղաքի բնակիչների համար` ոչ հեռու Նևայի ափին նիրհում է քաղաքի հովանավոր երջանկահիշատակ Քսենյուշկա Պետերբուրգսկայան»։

Գեորգի Պոլտավչենկոյի խոսքերով` Հայաստանն ու Սանկտ Պետերբուրգն այսօր գտնվում են ոչ միայն զուտ բարեկամական հարաբերությունների մեջ, այլև սերտ հոգևոր և մշակութային կապեր ունեն։


«Կոմիտասն այն արվեստագետն է, ով ամբողջ աշխարհում ճանաչելի դարձրեց հայ երաժշտությունը, ում տաղանդին և հիասքանչ կատարումներին ծափահարում էին Եվրոպայի լավագույն դահլիճներում, – ընդգծել է Գեորգի Պոլտավչենկոն, – նա դարձավ միասնական համաշխարհային մշակույթի խորհրդանիշը»։


Սանկտ Պետերբուրգի օրենսդրական ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի խոսքերով` հայկական արվեստը համաշխարհային մշակույթի յուրահատուկ դրսևորումներից է։

«Մեր բարեկամությունը ոչ թե դարերի, այլ արդեն հազարամյակների պատմություն ունի, – ասել է Վյաչեսլավ Մակարովը, – մենք դժվար ժամանակներում ենք ապրում, սակայն միասին ենք թե՛ ուրախության և թե՛ տխրության մեջ»։

© Пресс-служба администрации губернатора Санкт-ПетербургаՍանկտ Պետերբուրգում բացվեց Կոմիտասի արձանը
Памятник Комитасу открыли в Камском саду Петербурга - Sputnik Արմենիա
Սանկտ Պետերբուրգում բացվեց Կոմիտասի արձանը


Ռուսաստանում Հայաստանի դեսպոն Օլեգ Եսայանը շնորհակալություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի կառավարությանը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում արձանի տեղադրման հարցում ցուցաբերած օգնության համար։


«Մեծ Կոմիտասի այս արձանը բացվում է մեծ Պյոտրի մեծ քաղաքում, – ընդգծել է նա, – ես համոզված եմ, որ այս հուշարձանը Հյուսիսային մայրաքաղաքի արժանի զարդը կլինի»։

 
Բացված արձանի մոտ հայկական դուդուկի ձայների ներքո աղոթք կարդացին Հայ առաքելական եկեղեցու աբեղա Պողոս Վարդանյանը և Սանկտ Պետերբուրգի թեմի  բարեպաշտ ավագ քահանա Վիկտոր Մոսկովսկին։

Մեծ կոմպոզիտոր Կոմիտասի (իսկական անունը` Սողոմոն Սողոմանյան – 1869-1935) արվեստը հայտնի է ողջ աշխարհում։ Պետերբուրգում տեղադրված արձանը Կոմիտասին պատկերում է հոգևորականի հանդերձանքով` 1893 թվականին նա դարձել է հոգևորական և զուգահեռաբար զբաղվել է երաժշտությամբ։ Կոմպոզիտորի ուսուցիչը եղել է Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտ Մակար Եկմալյանը։

Լրահոս
0