00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան, Գերմանիա, Իսլանդիա. բարեկամություն արվեստում և մշակույթում

Пресс-конференция, посвященная международной выставке «Все вместе» в немецком городе Бонн. Участники пресс-конференции: председатель фонда “Диалог культур” Сона Арутюнян, художники Арман Ваганян, Ваган Румелян и Овсанна Шекоян. На пресс-конференции также присутствовала вице-президент Фонда “Диалог культур”, искусствовед Мари-Кристин Фритч.
Пресс-конференция, посвященная международной выставке «Все вместе» в немецком городе Бонн. Участники пресс-конференции: председатель фонда “Диалог культур” Сона Арутюнян, художники Арман Ваганян, Ваган Румелян и Овсанна Шекоян. На пресс-конференции также присутствовала вице-президент Фонда “Диалог культур”, искусствовед Мари-Кристин Фритч. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բոլորս միասին» միջազգային ցուցահանդեսն անցկացվում է Բոնն քաղաքի քաղաքապետ Աշոկ Շրիդարանի բարձր հովանու ներքո

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի– Sputnik. Հայ նկարիչներն իրենց աշխատանքները ներկայացնում են «Բոլորս միասին» միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որը տեղի է ունենում Բոնն քաղաքում` «Արվեստագետների ֆորումում» նոյեմբերի 1-27–ը, ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում։

«Բոլորս միասին» միջազգային ցուցահանդեսն անցկացվում է Բոնն քաղաքի քաղաքապետ Աշոկ Շրիդարանի բարձր հովանու ներքո։ Միջոցառման նախաձեռնողը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամն է` «ArtDialog» գերմանական կազմակերպության հետ համատեղ։

Հարությունյանի խոսքով` ցուցահանդեսում կարելի է տեսնել 11 նկարիչների աշխատանքներ, Հայաստանը ներկայացրել են Արման Վահանյանը, Վահան Ռումելյանը, Օվսաննա Շեկոյանը և Սերգեյ Նարազյանը։


««Մշակույթների երկխոսություն» հիմնադրամն այս ցուցահանդեսը նվիրել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին։ Մենք կոնկրետ գաղափար ենք ունեցել` ցույց տալ աշխարհին, որ կարող ենք մեր աշխատանքները մեկ հարթակում ներկայացնել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Գերմանիան և Իսլանդիան»,– նշեց Հարությունյանը։


Նա ավելացրեց, որ հայ նկարիչների որակյալ աշխատանքները հիացմունք են առաջացրել արևմտյան գործընկերների մոտ։

Հարությունյանը կարծում է, որ նման ցուցահանդեսներին մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի ճանաչվածության մակարդակը, ինչպես նաև սա լավ հնարավորություն է եվրոպական շուկա դուրս գալու համար։

Վահան Ռումելյանն իր հերթին նշեց, որ ցուցահանդեսին ներկայացրել է սեփական հինգ աշխատանքները` յուղաներկով արված երկու նկար և երեք գրաֆիկական աշխատանք, որոնք մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո բարձր են գնահատվել գերմանական և իսլանդական նկարիչների կողմից։

Արման Վահանյանն ասաց, որ առաջին անգամ է մասնակցում ցուցահանդեսի Գերմանիայում, ինչի համար շատ ուրախ է։


«Ես հինգ աշխատանք եմ ներկայացրել, և ինձ շատ հետաքրքիր էր կարծիքներ լսել իմ կտավների վերաբերյալ», – ասաց Վահանյանը։


Օվսաննա Շեկոյանն իր հերթին ավելացրեց, որ ցուցահանդեսին ներկայացրել է երեք նկար` իր ընտանեկան արխիվից։

Տպավորություններ Գերմանիայից և ցուցահանդեսից

Sputnik Արմենիայի հարցերին պատասխանելով` բոլոր նկարիչները միաձայն նշեցին, որ Գերմանիայի աշնանային գույները, մասնավորապես Բոննի, հիասքանչ են, և վաղ թե ուշ բոլոր այդ տպավորություններն իրենք կփոխանցեն կտավի վրա։


«Ցանկացած նկարիչ, ով ճանապարհորդում է աշխարհում, նոր տպավորություններ է հավաքում։ Բնականաբար, արվեստի գործչի վրա ազդեցություն է թողնում այս կամ այն երկրի մշակույթը, և ենթագիտակցաբար փոփոխություններ են տեղի ունենում, որոնք հետագայում արտացոլվում են նրա ստեղծագործությունների մեջ», – նշեց Ռումելյանը։


Նա ավելացրեց, որ աշունը Գերմանիայում իսկապես հիասքանչ է, իսկ մշակույթը բավականին բարձր մակարդակի վրա է։

«Գերմանիային չես զարմացնի արվեստի առումով, քանի որ գերմանացիներն այս կյանքում տեսել են ամեն ինչ։ Սակայն նրանք բարձր են գնահատում արվեստը։ Եվ նրանք նաև բարձր գնահատեցին մեր արվեստը», – ավելացրեց Ռումելյանը։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք իսլանդացի նկարիչների կտավները չափազանց «սառն» էին, Շեկոյանը նշեց, որ զարմանալիորեն` ոչ։


«Իսլանդացիներն իրենց խառնվածքով ավելի շատ են նման հայերի, քան գերմանացիները, քանի որ նրանք «տաքարյուն» են։ Իհարկե, կա որոշակի սառնություն իսլանդացիների նկարներում, սակայն դա միայն գրավչություն է հաղորդում դրանց։ Անձամբ ինձ վրա իսլանդացիների աշխատանքներն, ի տարբերություն գերմանացիների, մեծ տպավորություն են գործել», – ասաց նա։


Ցուցահանդես Փարիզում


«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ղեկավարը նաև նշեց, որ փարիզյան պատկերասրահներից մեկում հոկտեմբերի 22-29-ն անկացվել է չորս նկարիչների ցուցահանդես, ովքեր մասնակցում էին աճուրդի։

Այդ նկարիչներն էին Արման Վահանյանը, Սերգեյ Նարազյանը, Տիգրան Կիրակոսյանը և Վռամ Հակոբյանը։ Այս ակցիան կազմակերպել էր Պատրիսիա Քեշիշյանը, ով նվիրել էր այդ ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Աճուրդից ստացված բոլոր միջոցները փոխանցվել են Մարսելում գտնվող հայկական «Արամ» միությանը։

Լրահոս
0