00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիահայերը վերստին ապրել են սովորում

© Sputnik / Асатур ЕсаянцСирийским армянам торжественно вручили сертификаты, позволяющие работать в Армении
Сирийским армянам торжественно вручили сертификаты, позволяющие работать в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիահայերից շատերն արդեն մի քանի տարի է` ապրում են Հայաստանում։ Նրանք մի պարզ ցանկություն ունեն` ուզում են, որ տեղի բնակիչները դրական արտահայտվեն սիրիահայերի մասին և դադարեն փախստականներ անվանել նրանց

Սիրիայում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով երկրում զանգվածային արտագաղթ սկսվեց։ Մարդիկ սրտի ցավով լքեցին հայրենիքը` թողնելով իրենց տները, մեկնելով դեպի անհայտություն…

Նրանցից շատերը ստիպված էին օթևան փնտրել եվրոպական երկրներում, ոմանք հասան ԱՄՆ, իսկ սիրիահայերից շատերը որոշեցին վերադառնալ պատմական հայրենիք։ Իհարկե, տարօրինակ է հնչում, երբ հայի համար ուրիշ երկիրն է հայրենիք դառնում, իսկ Հայաստանն ուղղակի երկիր է, որտեղից ծագում են արմատները։

Հինգշաբթի օրը սիրիահայերին հանդիսավորությամբ հանձնեցին այն հավաստագրերը, որոնք Հայաստանում աշխատանք գտնելու հնարավորություն կտան։ Շուրջ 50 մարդ (հիմնականում կանայք) քառամսյա դասընթացներ էին անցել և արդեն կարող են աշխատել որպես խոհարար, վարսավիր, հագուստի դիզայներ և ոճաբան։

Նրանցից շատերն արդեն մի քանի տարի է`ապրում են Հայաստանում և ցանկանում են, որ տեղի բնակիչները դրական արտահայտվեն նրանց մասին և դադարեն փախստականներ անվանել։ Հավաստագրեր հանձնելու օրը նրանց աչքերում երջանկության արցունքներ էին երևում և ցանկություն, որ իրենց ընդունեն որպես տեղի բնակիչներ, որպես հարազատներ…

Նրանցից շատերն արդեն չեն ցանկանում հիշել, թե ինչ արհավիրքների միջով են անցել Սիրիայում. նրանք պարզ մարդկային երջանկություն տեսնելու ցանկություն ունեն։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր հանդուրժողականություն են դրսևորում, օգնության ձեռք մեկնում դժվար պայմաններում հայտնված հայրենակիցներին։

Այդ մարդկանցից մեկը «Կլոր սեղան» հայկական միջեկեղեցական հիմնադրամի ղեկավար Կարեն Նազարյանն է, ով Sputnik Արմենիա պորտալին պատմեց, թե ինչպես են սիրիահայերն ապրում երկրորդ հայրենիքում և ինչ բարդությունների են բախվում նրանք։

«Կլոր սեղան» հայկական միջեկեղեցական հիմնադրամ

Նազարյանի խոսքով`1997թ.–ից գործող հիմնադրամը ստեղծվել է Հայ առաքելական եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ։ «Պետք է ասեմ, որ նման կազմակերպություններ են գործում Ռուսաստանում, Բելառուսում, Մոլդովայում և այլ երկրներում։ Մենք համագործակցում ենք նրանց հետ»,– նշեց Նազարանը։

Կազմակերպության հիմնական նպատակը Հայաստանի սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելն է։ Նազարյանի և նրա գործընկերների համար ամենագլխավորն այն է, որ եկեղեցիները, հատկապես Հայ առաքելական եկեղեցին ներգրավվի հասարակության սոցիալական խնդիրների լուծման գործում։

«Մենք աշխատում ենք ողջ Հայաստանի, Արցախի տարածքում, բայց Երևանում մենք չենք աշխատում, որովհետև մայրաքաղաքում կան մեծաթիվ կազմակերպություններ, և ավելի լավ կլինի, եթե մենք մեր ուժերն ուղղորդենք փոքր գյուղերի, քաղաքների օգնությանը, որոնք ավելի շատ ունեն դրա կարիքը»,– պատմեց «Կլոր սեղան» հիմնադրամի ղեկավարը։

© Sputnik / Асатур ЕсаянцՍիրիահայերին հավաստագրեր են հանձնում
Сирийским армянам торжественно вручили сертификаты, позволяющие работать в Армении - Sputnik Արմենիա
Սիրիահայերին հավաստագրեր են հանձնում

Հիմնադրամի աշխատանքի ուղղվածությունը

Նազարյանի խոսքով` առաջին հերթին հիմնադրամն աշխատում է համայնքային զարգացման վրա, հատկապես դա վերաբերում է Հայաստանի գյուղական համայնքներին և փոքր քաղաքներին։ հիմնադրամն իրականացնում է սոցիալ–տնտեսական, բնապահպանական և հոգևոր նախագծեր։

Երկրորդ ուղղությունը ներուժի զարգացումն է, հիմնականում խոսքը սոցիալական ոլորտում եկեղեցու սպասավորների արդյունավետ աշխատանքի մասին է։ «Երրորդ ուղղությունը տարածաշրջանային նախագիծն է։ Մենք համեմատաբար մեծ ծրագիր ենք կատարում, որը կոչվում է «Հայաստանը և հարևանները»։ Ծրագիրն այն մասին է, թե ինչ են մտածում Հայաստանի բնակիչները հարևանների հետ փոխհարաբերությունների մասին, ինչպես նաև` ինչ են մտածում մեր հարևանները Հայաստանի հետ մշակութային, տնտեսական և սոցիալական փոխանակման մասին»,– ասաց Նազարյանը։

Նա ավելացրեց, որ հայտնի պատճառներով Ադրբեջանի հետ համագործակցությունը տվյալ պահին դադարեցվել է։

«Մասնավորապես այն պատճառով, որ այնտեղ ավելի շատ հալածվում է քաղաքացիական հատվածը, մենք չենք ցանկանում, որ մեր գործընկերները հայտնվեն վտանգի առաջ։ Մենք նրանց հետ նախկինում նույնպես աշխատել ենք։ Համագործակցություն ենք հաստատում Վրաստանի, Թուրքիայի և Իրանի հետ»,– ասաց նա։ Նազարյանը նշեց, որ չորրորդ ուղղությունն ինչպես անտրոպոգեն, այնպես էլ բնական պատճառներով առաջացող արտակարգ իրավիճակների դեպքում օգնություն ցուցաբերելն է։

Ի՞նչ է պետք փախստականներին

Փախստականների առաջին հոսքը Հայաստան է ժամանել 2013թ.–ին։ Ակնհայտ է, որ առաջին հերթին նրանց պետք է օթևան, սնունդ, հագուստ և բուժսպասարկում։ «Մենք արդեն Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ սոցիալական փաթեթներ ենք պատրաստել։ Պայմանավորվել ենք սուպերմարկետների ցանցի հետ, և նրանք քարտեր են պատրաստել, որոնք թույլ են տալիս վճարումներ կատարել խանութում և գնել ցանկացած մթերք, բացի ալկոհոլային խմիչքներից և ծխախոտից»,– ասաց Նազարյանը։

Սիրիահայերին օգնողները չեն ցանկացել առաջին անհրաժեշտության իրերի պատրաստի փաթեթներ բաժանել, նրանք որոշել են այնպես անել, որ մարդիկ ինքնուրույն կարողանան ընտրել այն, ինչ իրենց պետք է։

«Ինձ թվում է, որ ճիշտ մոտեցում է եղել, որովհետև մարդիկ իրենց փախստականներ, «երկրորդ կարգի» մարդիկ կամ աղքատներ չեն զգացել»։ Նրանք մյուսների նման գնացել են սուպերմարկետ և գնել այն, ինչ ցանկացել են և վճարումը կատարել են հատուկ քարտով։ Դա կազմակերպվել է Սուրբ Սարգիս եկեղեցում։ Քահանան այցելել է սիրիահայերի տներ, զրուցել նրանց հետ և պարզել, թե ով աջակցության կարիք ունի։ Արդյունքում մենք կազմել ենք տվյալների համապատասխան բազա»,– պատմեց Նազարյանը։

Նա նշեց, որ 2014թ.–ին ճգնաժամ է սկսվել` կապված Քեսաբի շրջանում հայկական բնակավայրերի հետ։ Այդ ժամանակ Նազարյանն ու նրա գործընկերները մեկնել են Սիրիա, այցելել են Դամասկոս, Լաթաքիա, Քեսաբ, հանդիպում ունեցել հայերի հետ։

«Առաջին հերթին մենք դա արել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես և ինչով է պետք օգնել տեղի հայերին։ Այնուհետև մենք օգնություն ենք կազմակերպել Դամասկոսում Հայ առաքելական եկեղեցու աջակցության շնորհիվ։ 2015թ.–ին մենք դասընթացներ ենք կազմակերպել, որպեսզի Սիրիայից եկած փախստականները սովորեն այն մասնագիտությունները, որոնք պահանջարկ ունեն Հայաստանում։  Հիմնականում այդ դասընթացները նախատեսված են կանանց համար, քանի որ նրանց համար ավելի բարդ է։ Սիրիայում ապրած կանայք սովոր են, որ ամուսինը պետք է աշխատի, իսկ իրենք զբաղվեն տնային գործերով»,– խոստովանեց հիմնադրամի ղեկավարը։

Տղամարդիկ ավելի արագ են կարողացել աշխատանք գտնել։ Նրանց մեծամասնությունն աշխատանքի է անցել ավտոմեքենաների սպասարկման կետերում, ոսկերչական խանութներում։ Սիրիահայ կանայք հասկացել են, որ միայն ամուսնու աշխատավարձով անհնար է ապրել, և նրանք հիմնադրամի օգնությամբ անցել են հագուստ կարելու, խոհարարական, վարսահարդարման և մատնահարդարման դասընթացներ։

© Sputnik / Асатур ЕсаянцՍիրիահայերը վարսահարդարման դասընթացներ են անցել Հայաստանում
Сирийским армянам торжественно вручили сертификаты, позволяющие работать в Армении - Sputnik Արմենիա
Սիրիահայերը վարսահարդարման դասընթացներ են անցել Հայաստանում

Կանանց ընտրելու հնարավորություն է տրվել, քանի որ դասընթացները կազմակերպվել են 10 ուղղությամբ։ «Մենք որոշել ենք օգնել նաև երիտասարդներին, որոնք ավելի արագ են ադապտացվում։ Նրանք սիրում են ամենատարբեր համակարգչային տեխնոլոգիաներ օգտագործել, ուստի մենք Հայաստանի համալսարաններից մեկի հետ համագործակցության շնորհիվ հավաքել ենք մարդկանց ոչ մեծ խումբ, որի արդյունքում ենթադրյալ 20–ի փոխարեն հավաքվել է շուրջ 40 մարդ։

Նրանք հիմնականում ծրագրավորման և web-դիզայնի ուսուցման վեցամսյա դասընթացներ անցած երիտասարդներ էին, սակայն ոչ բոլորը կարողացան դիմանալ։ Արդյունքում Microsoft ընկերության հավաստագրեր ստացան 18–ը։ Հանձնման արարողությանը ներկա են եղել գործատուներ, որոնք տեղում սկսել են պայմանագրեր կնքել այդ երիտասարդների հետ»,– ասաց Նազարյանը։

Կառավարությունը փախստականներին աջակցում է իր հնարավորությունների ներածին չափով, օրինակ` Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցում, օգնում է նրանց աշխատանքի տեղավորման հարցում։ Կարծում եմ, որ ինտեգրումը կնպաստի հանրակթական դպրոցներում սիրիահայ երեխաների ուսմանը, չէ՞ որ հայերենը, որով խոսում են սիրիահայ փախստականները, շատ նման է մեր պետական լեզվին, բայց նույնը չէ։

Պետք է նշել, որ բարդություններ կան բնակարանների հետ կապված, օրինակ` «Հալեպ» նոր թաղամասի շինարարությունը, որի մասին մշտապես խոսում են, այդպես էլ չի սկսվել։

Վերադարձ Սիրիա

«Մենք չենք պնդում, որ նրանք անպայման մնան Հայաստանում, գուցե ոմանք ցանկանան վերադառնալ Սիրիա, բայց ամեն դեպքում դա կլինի նրանց անձնական որոշումը։

Անշուշտ, կուզեի, որ այդ ակտիվ մարդիկ մնան Հայաստանում։ Բացի այդ, մենք տարբերվում ենք այլ կազմակերպություններից նրանով, որ զբաղվում ենք ոչ միայն փախստականներին մասնագիտություն տալու հարցերով, այլ նաև հոգեբանական աջակցությամբ։ Այսինքն, շատերի հետ մշտապես աշխատում են քահանան ու հոգեբանը։

Պետք է նշել, որ սիրիահայերն ավելի շատ են կապված եկեղեցու հետ, քան Հայաստանի բնակիչները։ Պատճառը ոչ միայն նրանց մեջ է, այլ նաև` ծնողների, տատիկների և պապիկների։ Նրանք այդքան չեն հեռացել եկեղեցուց, որքան մենք ԽՍՀՄ տարիներին»,– ասաց Նազարյանը։

Նրա խոսքով` սիրիահայերի վերադարձը կախված է Սիրիայի իրավիճակից։ Եթե պատերազմը շարունակվի, ապա դա պարզապես անհնար կլինի։ Եթե դատենք այսօրվա իրավիճակից ելնելով, ապա պատերազմի վերջը չի երևում, և դժվար թե որևէ մեկն այս պահին ընդհանրապես մտածում է վերադառնալու մասին։ Իսկ եթե մարդիկ 3-5 տարի մնան Հայաստանում, ապրեն այստեղ, ապա հազիվ թե ցանկանան երբևէ վերադառնալ Սիրիա։

© Sputnik / Асатур ЕсаянцՍիրիահայերին հավաստագրեր են հանձնել
Сирийским армянам торжественно вручили сертификаты, позволяющие работать в Армении - Sputnik Արմենիա
Սիրիահայերին հավաստագրեր են հանձնել

 

Լրահոս
0