ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի– Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում օդանավի ապակու վրա ճեղք հայտնաբերելու հետ կապված միջադեպն արտակարգ պատահար չէ, հաղորդել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
««Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը և առհասարակ նոյեմբերի նախորդ օրերին ու հոկտեմբերին, ինչպես նաև այլ առանց <ր> տառով ամիսների ոչ մի ԱՐՏԱԿԱՐԳ դեպք չի գրանցվել: Իսկ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Երեւան-Վիեննա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է օդանավի ապակու վրա հայտնաբերված ճեղքի պատճառով, ինչը իրենից ոչ մի «արտակարգ» բան չի ենթադրում: Ամեն րոպե աշխարհում տասնյակ չվերթներ են ուշանում և չեղարկվում «ոչ արտակարգ», այլ աշխատանքային և ընթացիկ լուծվող խնդիրների պատճառներով»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Գրձելյանը։
ՔԱԳՎ. օդանավակայանում տեղի ունեցած միջադեպն արտակարգ պատահար չէ
© Corporacion AmericaМеждународный аэропорт Звартноц
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 3–ի լույս 4–ի գիշերը Երևան–Վիեննա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է ինքնաթիռի ապակու վրա հայտնված ճեղքերի պատճառով