00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաքելյան. ավտովթարից տուժած անձանցից 12-ը կմնան Տուլայում

© МЧС России по Тульской областиДТП под Тулой. Пассажирский автобус, следовавший рейсом "Москва-Ереван", перевернулся близ города Узловая
ДТП под Тулой. Пассажирский автобус, следовавший рейсом Москва-Ереван, перевернулся близ города Узловая - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վթարից մեկ ժամ անց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին ծանուցել են պատահարի մասին, և նա կապ է հաստատել ռուս գործընկերոջ` Մաքսիմ Սոկոլովի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի– Sputnik. Տուլայի մոտ շրջված ավտոբուսի ուղևորներից 12–ը կմնան Ռուսաստանում բուժվելու համար, մյուսները կվերադառնան տուն, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը։

Երեքշաբթի Տուլայի մարզի տարածքում խոշոր վթար է տեղի ունեցել. շրջվել է Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը։ Ավտոբուսում եղել է ավելի քան 60 մարդ, բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով մահացել է ութ մարդ, տուժել 48–ը, որոնցից 10–ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում

«Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարներ Գագիկ Բեգլարյանը և Մաքսիմ Սոկոլովը կազմակերպել են հատուկ չվերթ, որն այսօր Երևանի ժամանակով 17։00–ին Մոսկվայից կտեղափոխի այն տուժածներին, որոնց բժիշկները թույլատրել են տեղափոխել, ինչպես նաև` մահացածների մարմինները։ Տուլայի հիվանդանոցներում կմնա 12 մարդ, որտեղ նրանք կլինեն հայկական և ռուսական կողմերի համատեղ ուշադրության տակ»,– ասել է Առաքելյանը։

Նրա խոսքով` արդեն վթարից մեկ ժամ անց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին ծանուցել են այդ մասին, և նա կապ է հաստատել ռուս գործընկերոջ` Մաքսիմ Սոկոլովի հետ։ Վերջինը հավաստիացրել է, որ պատահարի առնչությամբ անցկացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները։

«Տուլայի նահանգապետն ասել է, որ բոլոր հարցերն իրենք կլուծեն։ Նախագահի հանձնարարականով ստեղծվել է հատուկ հանձնաժողով` Բեգլարյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովի նիստում ցուցումներ են տրվել բոլոր լիազոր և պատասխանատու մարմիններին և որոշում է ընդունվել նախարարի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկել Տուլա»,– ասել է Առաքելյանը։

Նախարարի խոսքով` նոյեմբերի 3–ի երեկոյան պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, այնտեղից` Տուլա, որտեղ նոյեմբերի 4–ին անցկացվել համատեղ նիստ ռուս գործընկերների հետ, իսկ Հայաստանի առողջապահության նախարարը, որը գտնվել է պատվիրակության կազմում, համոզվել է, որ անցկացվում են համապատասխան միջոցառումներ, տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։

«Բոլոր տուժածները նշում են, որ վթարից հետո նրանց շատ արագ և կազմակերպված տեղափոխել են հիվանդանոց»,– ասել է Առաքելյանը։

Նրա խոսքով` այսօր Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մահացածների հուղարկավորության բոլոր ծախսերը ստանձնում է կառավարությունը։

«Ինչ վերաբերում է մահացածների մարմիններին, ապա նրանք կտեղափոխվեն դատաբժշկական կենտրոն, համապատասխան ընթացակարգերից հետո կհանձնվեն հարազատներին»,– ասել է Առաքելյանը։

Լրահոս
0