00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԻն հատուկ օդանավը Հայաստան կտեղափոխի Տուլայի մոտ տեղի ունեցած ավտովթարից տուժածներին

© Sputnik / Амир Исаев / Անցնել մեդիապահոցМЧС России доставило гуманитарный груз в Таджикистан
МЧС России доставило гуманитарный груз в Таджикистан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինքնաթիռը Հայաստան կտեղափոխվեն նաև զոհվածների մարմինները, ԱԻՆ օդանավում հարմարեցված կլինի չորստեղանոց բժշկական մոդուլ` ծանր վիճակում գտնվող մարդկանց տեղափոխման համար

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. ՌԴ ԱԻՆ Իլ-76-ը Երևան կտեղափոխի Տուլայի մոտ ավտոբուսի ՃՏՊ-ից տուժածներին, ինչպես նաև զոհվածների մարմինները, լրագրողներին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը:

Sputnik Արմենիայի տվյալներով՝ զոհվածների մարմիններով և 29 տուժածներով ինքնաթիռը Երևան կժամանի մոտավորապես տեղական ժամանակով ժամը 20:00-ին:

2015 թվականի նոյեմբերի 3-ին` ժամը 03-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Դոն ավտոմայրուղում, Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այն պատկանում էր ՀՀ-ում հաշվառված «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին:  Ավտոբուսում գտնվում էր ավելի քան 60 մարդ, բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով մահացել է 8 մարդ, տուժել 46-ը, որոնցից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ավտոբուսի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան» հոդվածով, նա կալանավորված է:

Տուլայի մերձակայքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը ձերբակալվել է 2 ամսով:


«ԱԻՆ-ը նախապատրաստում է Իլ-76 օդանավը Հայաստան մեկնելու համար, որը Երևան կտեղափոխի ավտոբուսի վթարից տուժած 29 ուղևորներին, ինչպես նաև զոհվածների մարմինները: ԱԻՆ օդանավում հարմարեցված կլինի չորստեղանոց բժշկական մոդուլ` ծանր վիճակում գտնվող մարդկանց տեղափոխման համար», — ասել է ԱԻՆ ներկայացուցիչը:


Նա նշել է, որ մերձմոսկովյան Ռամենսկոյե օդանավակայան, որտեղից Հայաստան է ուղևորվելու Իլ-76-ը, Տուլայից երեք ծանր վիճակում գտնվողներին կհասցնեն ԱԻՆ Մի-8 ուղղաթիռով`    սարքավորված բժշկական մոդուլներով: Զոհվածների մարմինները Ռամենսկոյե կտեղափոխվեն ավտոտրանսպորտով: Եվս 26 ուղևորի, որոնք թեթև վնասվածքներ են ստացել ՃՏՊ-ի հետևանքով, կտեղափոխեն ավտոբուսով:

ԱԻՆ-ից ճշտեցին, որ ինքնաթիռի թռիչքը նախատեսված է օրվա երկրորդ կեսին: Ուղևորներին և տուժածներին ուղեկցելու են նրանց բարեկամները, Հայաստանի ՏԿԱԻՆ և հյուպատոսության ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ երևան կտեղափոխվի 60 մարդ:

Լրահոս
0