ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին տրամադրվել է հանրային պաշտպան, սակայն «Կինգ Դելյուքս»-ը մտադիր է փաստաբան վարձել, news.am-ի թղթակցին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
Երկամսյա կալանքի տակ գտնվող Գառնիկ Հարությունյանին նոյեմբերի 4-ին դատարանում պաշտպանել է հանրային պաշտպան Անդրեյ Բակշեևը, քանի որ ոչ աշխատանքային օր է եղել և «Կինգ Դելյուքսի» սեփականատեր Արթուր Հարությունյանը չի կարողացել փաստաբան վարձել:
«Տուլայում գտնվող Արթուր Հարությունյանը հայտնել է, որ նոյեմբերի 5-ին մտադիր է փաստաբան ներգրավվել գործում»,- ասացին դեսպանատնից:
Նշենք, որ նոյեմբերի 4-ին Տուլայի դատարանը 2-ամսյա կալանքի տակ է վերցրել Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին: