ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Տուլայի մերձակայքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդներից մեկը նախկինում վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարքություններ ունեցող Higer ավտոբուսը վարելու համար, հաղորդում է Տուլայի մարզի ՆԳՆ վարչությունը։
Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի Երևանի ժամանակով 3։12–ին Տուլայի մարզի տարածքում։ Երևան–Մոսկվա ավտոբուսում գտնվել է ավելի քան 60 մարդ, բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով մահացել է ութ մարդ, տուժել են 48–ը, 11–ը գտնվում են վերականգնողական բաժանմունքում։
«ՃՏՊ–ի մանրամասները պարզելու ընթացքում ոստիկանության աշխատողները տեղեկություն են ստացել, որ վարորդը` 44–ամյա մի տղամարդ, 2015թ.–ի հունիսին Մոսկվայում վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարքություններ ունեցող Higer ավտոբուսը վարելու համար»,– ասվում է հաղորդագրությունում։
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան» հոդվածով, որը նախատեսում է մինչև յոթ տարվա ազատազրկում։ Քննչական կոմիտեն սկսել է ստուգում անցկացնել, որի շրջանակում իրավական գնահատական կտա այն պաշտոնատար անձանց գործողություններին, որոնք պատասխանատու են ուղևորներին փոխադրելու ծառայությունների որակի համար։
Ավտոբուսի վարորդը նախկինում պատասխանատվության էր ենթարկվել
© МЧС России по Тульской областиДТП под Тулой. Пассажирский автобус, следовавший рейсом "Москва-Ереван", опрокинулся близ города Узловая
© МЧС России по Тульской области
Բաժանորդագրվել
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան» հոդվածով, որը նախատեսում է մինչև յոթ տարվա ազատազրկում