00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության գինը. հայ խաղաղապահներն ընդլայնում են աշխարհագրությունը

© Архив Миротворческих сил РААрмянский миротворческий контингент в военной базе Шама в Ливане
Армянский миротворческий контингент в военной базе Шама в Ливане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտանիքների հետ կապն ապահովվում է համացանցի միջոցով։ Խաղաղապահներից շատերն ամուսնացած են, երեխաներ ունեն։ Ըստ ժամանակացույցի, խաղաղապահներին ծառայությունից հետո անձնական ժամանակ է հատկացվում` հանգստի, սպորտով զբաղվելու համար։ Հիմնականում բազաների տարածքներում կան փոքրիկ սրճարաններ, ինչպես նաև հանգստի անցկացման վայրեր

2014թ.–ին Հայաստանն ընդլայնել է իր միջազգային խաղաղապահական գործունեությունը, և հայ խաղաղապահները մեկնել են Լիբանան` իտալական համակազմում ՄԱԿ–ի ժամանակավոր ուժերի առաքելության (UNIFIL) շրջանակում ծառայություն իրականացնելու համար։ 

Հայ խաղաղապահները մեկնել են բարեկամական երկիր` Լիբանան։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ ուժերի 12–րդ  բրիգադի շտաբի պետ Արտյոմ Գևորգյանը Sputnik Արմենիա պորտալին պատմել է, թե հայ խաղաղապահներն ինչ առաջադրանքներ են կատարում այդ երկրում։

– Պարոն Գևորգյան, ինչո՞վ է պայմանավորված հայ խաղաղապահներին Լիբանան ուղարկելու որոշումը։ Դա կապ ունի՞ այն փաստի հետ, որ Լիբանանում հայկական մեծ համայնք կա։

– Հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում հայ զինվորականների մասնակցությունը տարեցտարի ընդլայնվում է, UNIFIL կազմում Հայաստանից խաղաղապահներ ներգրավելու մասին որոշումը հերթական ապացույցն էր, որ մեր երկիրը` որպես ՄԱԿ–ի անդամ, կատարում է իր ստանձնած պարտավորությունները` իր ավանդն ունենալով խաղաղության և անվտանգության ապահովման գործընթացներում` անկախ այս կամ այն առաքելության աշխարհագրությունից։

Այս հարցում դեր է խաղացել նաև Լիբանանում պատմական հայկական համայնքներից մեկի առկայությունը, բայց կարծում եմ` գլխավորն այն է, որ սա հայ խաղաղապահների առաջին առաքելությունն է ՄԱԿ–ի հովանու ներքո։ Նախորդ առաքելությունները եղել են կոալիցիոն ուժերի (Իրաք, Կոսովո, Աֆղանստան) կազմում։

– Ի՞նչ գործողությունների են մասնակցել մեր խաղաղապահները Լիբանանում։

– Լիբանանում հայկական համակազմի խնդիրը ռազմական բազայի և անձնակազմի անվտանգությունն ապահովելն է, բազայի երկայնքով տեղակայված հսկիչ անցակետերում և պահակակետերում իրականացրած ծառայությունը։

– Վերջերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ավելացնել խաղաղապահների համակազմը։ Մեր խաղաղապահ ջոկատը պատրա՞ստ է նման քանակ ապահովել։


– Հայաստանում միջազգային անվտանգության ապահովման ընդհանուր ջանքերին ուղղված առաջին քայլերից մեկը 2001թ.–ին ՀՀ կառավարության և ՄԱԿ–ի միջև համապատասխան հուշագրի ստորագրումն էր` Հայաստանի զինված ուժերի շարքում խաղաղապահ գումարտակ ստեղծելու մասին։ Արդեն 2007թ.–ին գումարտակի բազայում ձևավորվել է խաղաղապահ ջոկատ։ Այդ կառուցվածքային վերափոխումները վկայում են, որ ԶՈւ ղեկավարության կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները` ուղղված քաղաքական պայմանավորվածությունների ապահովմանը։

Այսօրվա դրությամբ ԶՈւ–ն համալրված և մարտունակ ջոկատ ունի, որը կարող է լուծել իր առջև դրված խնդիրները։ Հաշվի առնելով այն, որ վերջին տարիների միտումը տանում է ինչպես թվային համակազմի, այնպես էլ միջազգային առաքելություններին մասնակցող ստորաբաժանումների քանակի ավելացման (ջոկատի ստորաբաժանումները ներկա պահին տեղակայված են Լիբանանում, Կոսովոյում և Աֆղանստանում), կարելի է համոզված ասել, որ ջոկատն ի զորու է անհրաժեշտ ուժեր և միջոցներ տրամադրել իր առջև դրված խնդիրները լուծելու համար։

– Ինչպե՞ս է գնահատում իտալական համակազմը մեր խաղաղապահերի գործունեությունը։

– ՀՀ պաշտպանության նախարարության` Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում իտալական համակազմի ղեկավարությունը բարձր է գնահատել հայկական ստորաբաժանման մարտունակությունը, անձնակազմի հմտությունները և պատրաստվածությունը։ Լիբանանյան առաքելության առաջին և երկրորդ համակազմերի բոլոր զինծառայողները բազմազգ առաքելություններում ծառայելու մեծ փորձ ունեն` Կոսովո, Իրաք, Աֆղանստան։

–Ինչպե՞ս են ՆԱՏՕ–ի գործընկերները գնահատում հայ խաղաղապահների ծառայությունը։

– Հայ խաղաղապահների ծառայությունը գործընկերների բարձր գնահատականին է արժանացել։ Ջոկատը նաև համատեղ զորավարժություններ և մարզումներ է անցկացնում, զինծառայողների ջոկատները ՆԱՏՕ–Հայաստան գործընկերության ձևաչափում տարբեր դասընթացներում բարձրացնում են որակավորումը, ինչպես նաև փորձի փոխանակում են կատարում։

Ասածիս վառ ապացույցն են երկու միջազգային խաղաղապահ զորավարժությունները` «Անխախտելի եղբայրություն 2015»–ը` ՀԱՊԿ–ի շրջանակում, և խաղաղապահ գումարտակի գնահատման զորավարժությունները` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։

© Архив Миротворческих сил РАՀայ խաղաղապահները
Армянские миротворческие силы - Sputnik Արմենիա
Հայ խաղաղապահները

Իրենց պրոֆեսիոնալիզմը դրսևորելու համար զինծառայողների ջոկատներն արժանանում են տարբեր մեդալների, պատվոգրերի և խրախուսանքների։

– Առաջիկայում ե՞րբ է ռոտացիա լինելու։

– Առաջին համակազմը ժամանել է Լիբանան 2014թ.–ի նոյեմբերի 24–ին։ Ռոտացիան իրականանում է վեց ամիսը մեկ։ Ներկա պահին նախապատրաստական միջոցառումներ են անցկացվում երրորդ համակազմն ուղարկելու համար։ Հայ խաղաղապահները ծառայություն են կրում իտալական հրամանատարության ղեկավարության ներքո արևմտյան հատվածում և «Շամա» ռազմակայանում` լուծելով համակազմի առջև դրված խնդիրները։

– Իսկ Հայաստանի խաղաղապահ առաքելության գործունեության աշխարհագրությունը կընդլայնվի՞, թե՞ ոչ։

– Կարծում եմ` այո։ Հավանաբար դա կլինի ՄԱԿ–ի հովանու ներքո։ ՄԱԿ–ի այլ առաքելությունների ուղղությամբ մեր գերատեսչությունը և քաղաքական ղեկավարությունն ակտիվ աշխատում են, որի հետ կապված նախատեսվում է հետագայում ընդլայնել խաղաղապահների գործունեության ոլորտը։ Հայաստանն իր ավանդն է ունեցել և կշարունակի ունենալ այլ պետությունների տարածքում անվտանգության և կայունության ապահովման գործում։

– Ինչպե՞ս են խաղաղապահները կապ հաստատում իրենց ընտանիքների հետ։

– Ընտանիքների հետ կապն ապահովվում է համացանցի միջոցով։ Խաղաղապահներից շատերն ամուսնացած են, երեխաներ ունեն։ Ըստ ժամանակացույցի, խաղաղապահներին ծառայությունից հետո անձնական ժամանակ է հատկացվում` հանգստի, սպորտով զբաղվելու համար։ Հիմնականում բազաների տարածքներում կան փոքրիկ սրճարաններ, ինչպես նաև հանգստի անցկացման վայրեր։

– Հայաստանում ի՞նչ չափանիշներով են ընտրում խաղաղապահներին։

– Ջոկատ ընդունվելու և զինվորական ծառայություն անցնելու գործընթացը որոշվում է համապատասխան փաստաթղթերով։ Ջոկատում ստեղծված է հատուկ հանձնաժողով, որը զբաղվում է քաղաքացիների ընտրությամբ և ընդունելությամբ։

Հայաստանում արական սեռի քաղաքացիների համար զինվորական պարտավորությունը սահմանվում է «Զինվորական պարտավորության մասին ՀՀ» օրենքով։ Բոլոր ցանկացողների համար պարտադիր պայման է Զինված ուժերում անցած ժամկետային ծառայությունը։ Ջոկատն ամբողջությամբ համալրված է պայմանագրային զինծառայողներով։

© Архив Миротворческих сил РАՀայ խաղաղապահները
Армянский миротворческий контингент в Ливане - Sputnik Արմենիա
Հայ խաղաղապահները

Ծառայություն անցնելու չափանիշներն են ֆիզիկական պատրաստվածությունը, օտար լեզուների, մասնավորապես անգլերենի և ռուսերենի իմացությունը։ Հիմնականում ընտրվում են բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող 20-40 տարեկան տղամարդիկ։ Խաղաղապահները պետք է ֆիզիկապես և հոգեպես առողջ լինեն։ Քաղաքացիների ընտրությունը պահանջում է անհատական մոտեցում։– Ինչի՞ կարիք ունեն հայ խաղաղապահները։

– Պարապմունքների, զորավարժությունների հագեցած գրաֆիկը, ինչպես նաև համակազմերի ռոտացիաները մեծ ջանք են պահանջում, և հաճախ մենք ազատ ժամանակի կարիք ունենք` հատկապես ընտանիքների և ընկերների հետ շփվելու համար։ Բայց քանի որ հայրենիքը պաշտպանելու մասնագիտությունը գիտակցված է ընտրվում, մենք հպարտությամբ կատարում ենք մեր սիրած աշխատանքը։

Լրահոս
0