00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգային նվագարանների վերածնունդը սկսվում է դպրոցներից

© KamartertНациональные музыкальные инструменты
Национальные музыкальные инструменты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դպրոցներում երաժշտական գործիքների բացը լրացվում է «Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» ծրագրի շնորհիվ: Նշված ծրագիրն աջակցում է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների մանկավարժներին և աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Տարիներ առաջ մեծ անհանգստություն կար, մասնագետները բողոքում էին` քամանչայի, թառի և այլ ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը մեռնում է: Նրանք վստահեցնում էին ` պատճառը կոմերցիան է:

Ծնողը երաժշտության ասպարեզում երեխայի համար ընտրում է երաժշտական այնպիսի նվագարան, որը հետագայում նրան հաց վաստակելու հնարավորություն կտա: Այս մոտեցման հետևանքով առաջացած խնդիրը մի քանի տարի առաջ պետական աջակցություն ստացավ: Պատկերը փոխվել է. այսօր պակասել է հետաքրքրությունը ակադեմիական գործիքների հանդեպ, դրան գումարվել են այլ խնդիրներ ևս` դպրոցներում քիչ են կամ ընդհանրապես չկան որոշ երաժշտական գործիքներ, մարզերում մասնագետների թիվը շատ քիչ է: 2007թ.–ին պետությունն իր վրա վերցրեց ազգային նվագարանների ուսուցման ծախսերը երաժշտական դպրոցներում: Ստեղծվեց «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման մասին»  ծրագիրը: 2400-ից ավելի երեխա ստացավ անվճար ուսուցման հնարավորություն: Ծրագրի շրջանակում հանրապետության մի շարք համայնքային դպրոցներում վերաբացվեցին ազգային, լարային և փողային նվագարանների բաժինները: Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարինա Վարդանյանը փաստում է.

«Դպրոցին տրամադրեցին 66 անվճար տեղ, ինչի շնորհիվ ունեցանք ուդի դասարան: Հիմա 12 ուդահար ունենք: Մեկ աշակերտով հարվածային գործիքների դասարան բացեցինք, հիմա հարվածային գործիքների դասարանում 14 աշակերտ ունենք: Ուրախությամբ պիտի նշեմ, որ հիմա կրկնապատկվել է նաև վճարովի հիմունքներով սովորող երեխաների քանակը: Այս չորս տարում ավելացել է ջութակի, թավջութակի դասարաններում սովորող երեխաների թիվը: Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում հիմա արդեն գործում են արֆայի, ալտի դասարաններ:

Տնօրենը տեղեկացրեց, որ տարիներ առաջ երաժշտական դպրոցն ուներ 530 երեխա, իսկ հիմա դպրոց է հաճախում 950 երեխա: Ըստ նրա, գործիքների նկատմամբ հետաքրքրության մակարդակը Սպենդիարյանի անվան դպրոցում համաչափ է դարձել: Այսօր ազգային նվագարնների հանդեպ հետաքրքրությունը մեծացել է, ինչը չէինք կարող ասել տարիներ առաջ: Այս տվյալները գործում են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող դպրոցներում, մայրաքաղաքի ծայրամասերում տեղակայված երաժշտական դպրոցներում թվում էր, թե այլ պատկեր կունենանք, սակայն Նուբարաշենի Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Ելենա Թաթմանյանը հայտնեց, որ դպրոցում երաժշտական կրթություն ստացող երեխաների թիվն ավելացել է.

«Դպրոցն այս տարի ունի 140 աշակերտ, ավելացել են դաշնամուր, ջութակ սովորողները, հիմա դպրոցն ունի գալարափողի մեկ աշակերտ, իսկ շեփոր նվագել սովորում է 5 երեխա։Դպրոցում ազգային նվագարաններից ունենինք միայն դհոլի ու քանոնի դասարան, 2013թ.–ից արդեն ունենք շվիի ու դուդուկի դասարաններ, որոնք բացվեցին  պետպատվերի շրջանակում»,- ավելացրեց Ելենա Թաթմանյանը:

© WikipediaՀայկական ժողովրդական երաժշտական գործիքներ
Армянские национальные музыкальные инструменты - Sputnik Արմենիա
Հայկական ժողովրդական երաժշտական գործիքներ

Դպրոցներում երաժշտական գործիքների բացը լրացվում է «Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» ծրագրի շնորհիվ: Ըստ Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանի, նշված ծրագիրն աջակցում է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների մանկավարժներին և աշակերտներին:

«Մշակույթի նախարարության ստեղծած հիմնադրամի ծրագրի աջակցությամբ երաժշտական դպրոցների համար գնում ենք այն երաժշտական գործիքները, որի պակասը դպրոցն ունի այսօր: Դպրոցներ կան, որ 86-87թթ.-ից երաժշտական գորժիքներ չեն ստացել: Հիմնականում շեշտը դնում ենք ժողովրդական լարային, ժողովրդական փողային, իսկ վերջին երկու տարիներին նաև դասական փողային գործիքների վրա: Գնում ենք այնպիսի գործիքներ, որոնցից դպրոցը տարիներ շարունակ չի կարողացել ձեռք բերել` հոբոյ, գալարափող, ֆագոտ, շեփոր: Այդ գործիքները շատ թանկ են, և գուցե նաև դա է պատճառը, որ չունեինք գալարափող, հոբոյ, շեփոր սովորել կամեցող երեխաներ: Գուցե դա է պատճառը, որ պակասել է հետաքրքրությունը ակադեմիական գործիքների հանդեպ: Եվ հիմա սիմֆոնիկ նվագախմբի համար մենք արդեն դրսից ենք մասնագետներ հրավիրում»,- ասաց Նելլի Սարգսյանը:

«Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» ծրագիրը գործում է երեք տարի, և այդ ընթացքում գնվել և դպրոցներին է բաժանվել 270-ից ավել գործիքներ: Ինչ խոսք, գործիքների հայթայթումը մեծ խթան է, սակայն այս ոլորտում վաղուց մեկ այլ խնդիր է հասունացել. մարզերում այսօր շատ քիչ են մասնագետները: Կոնսերվատորիայի շրջանավարտը ոչ մի դեպքում չի մեկնում մարզ աշխատելու։

«Կարելի է վերադառնալ հին մեխանիզմին. շրջանավարտը ավարտելուց հետո նախ պետք է 2-3 տարի աշխատի որևէ մարզում, որից հետո ստանա ավարտական դիպլոմ: Ինչ–որ կերպ պետք է լուծել մարզերի մասնագետների հարցը»,- ասում է Նելլի Սարգսյանը:

Լրահոս
0