Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի ղեկավարության հետ։ Հանդիպումների ժամանակ երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել
Թբիլիսիում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, խորհրդարանի ղեկավարության և նախարարների հետ։ Անցկացվել են պատվիրակությունների հանդիպումներ ընդլայնված կազմով, հաղորդում է Sputnik Գրուզիան։
Կողմերը քաղաքականության, տնտեսության, մշակույթի և մարդասիրական ոլորտներում հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել։
Վրաստանի նախագահի անունից Սերժ Սարգսյանի պատվին Թբիլիսիում հանդիսավոր ընթրիք է կազմակերպվել։ Երեկոյին ներկա են եղել պաշտոնական պատվիրակության անդամներ Հայաստանից, վրացական ղեկավարության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։