00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Bloomberg. Հայաստանը ամենաառողջ երկրների ցանկում 79-րդ տեղում է

© Sputnik / Асатур ЕсаянцДети на площади Республики Армения с флагом Армении
Дети на площади Республики Армения с флагом Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը Bloomberg-ի հրապարակած ցուցակում բնակչության առողջական վիճակի առումով 145 երկրներից 79-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը Bloomberg-ի հրապարակած ցուցակում բնակչության առողջական վիճակի առումով 145 երկրներից 79-րդ տեղում է:

Ուսումնասիրություններն անցկացվել են ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հիման վրա:

Օբյեկտիվ պատկեր ստանալու համար վարկանիշը կազմելու ժամանակ մասնագետները հիմնվել են միայն այն երկրների տվյալների վրա, որոնց բնակչության քանակը գերազանցում է մեկ միլիոնը:

Ցուցակը կազմվել է` հաշվի առնելով հետևյալ «ռիսկային» գործոնները` բնակչության մեկ անձի հաշվով ծխողների քանակը, բարձր խոլեստերինով, ճնշման խնդիրներով տառապող, գիրության հակում ունեցող, ինչպես նաև վարակակիր անձանց քանակը: 

Հաշվարկների արդյունքում Սինգապուրն առաջին տեղում է 89,45% ցուցանիշով: Երկրորդ տեղում է Իտալիան 89,07%-ով, եռյակը եզրափակում են Ավստրալիայի բնակիչները` 88,33%:

Առաջին տասնյակում են Իսրայելը, Իսպանիան, Նիդեռլանդները, Շվեդիան և Գերմանիան: ԱՄՆ-ն 66,84%-ով 33-րդ տեղում է: Ռուսաստանը զբաղեցրել է 97-րդ տեղը 26,44%-ով:

Ինչ վերաբերում է Հայաստանի հարևան Թուրքիային, ապա այն 44-րդ տեղում է, Իրանը` 76-րդ, Վրաստանը` 71-րդ, իսկ Ադրբեջանը` 87-րդ:

Ինչպես նշում է The Independent-ը` բացատրելով ուսումնասիրությունների արդյունքներն ու հղում անելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հայտարարությանը, «առողջ» բառը կարելի է տարբեր կերպ հասկանալ: Առողջության տեսանկյունից ամենավատ վիճակում է գտնվում Սվազիլենդի բնակչությունը` այդ երկիրը փակում է Bloomberg-ի վարկանիշային ցուցակը:

Լրահոս
0