00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուրբ Գևորգ» եկեղեցին միշտ եղել է Թբիլիսիի մեյդանի զարդը

© IDEA foundationАрмянская церковь Святого Геворга в Тбилиси
Армянская церковь Святого Геворга в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նույնիսկ շինարարական աշխատանքների ժամանակ Սուրբ Գևորգ եկեղեցին շարունակում էր կատարել իր հիմնական առաքելությունը` որպես Վրաստանի հայերի գլխավոր տաճար

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Սուրբ Գևորգ եկեղեցին Թբիլիսիի հնագույն տաճարներից է` կառուցվել է 1251 թվականին: 2012 թվականի սեպտեմբերի 16-ին Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի պատմության մեջ նոր էջ բացվեց` մեկնարկեց «Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման» նախագիծը: Եկեղեցու վերանորոգման նախաձեռնողն էր հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը: Շինարարները, ճարտարապետները, վերակառուցողները, պատմաբաններն ու գիտնականները պետք է ոչ միայն նոր շունչ հաղորդեին հնադարյան տաճարին, այլև վերադարձնեին նրան նախկին պատմական տեսքը:

Հոկտեմբերի 31–ին տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման և բացման արարողությունը։ Տաճարի օծման կարգն իրականացրեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագիծը մեկնարկեց 2012 թվականին` դառնալով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  բարեգործական հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկը: Նախագիծը աջակցություն է ստացել Վրաստանի կառավարության և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից: Եկեղեցու վերականգնման նախագծին մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ վրացի մասնագետները: Եկեղեցին պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել է ավերվել է, կողոպտվել և այրվել, սակայն միշտ վերականգնվել է և վերածնվել:

Եկեղեցու վերանորոգման երեք տարիների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել շինության ամրացմանը, քանի որ ստորգետնյա ջրերը թուլացրել էին տաճարի հիմքը և քանդել աղյուսե պատերի շարվածքը: Հատուկ ուշադրություն է դարձվել եկեղեցու որմնանկարների վերականգնմանը: Եկեղեցու պատերը,  կամարների բացվածքները և սյուները զարդարված են Հովնաթանյանների, Գևորգ Բաշինջաղյանի, ինչպես նաև  անհայտ վարպետների բացառիկ աշխատանքներով։ Սուրբ Գևորգ եկեղեցին վերանորոգվել է բացառապես բարերարների հատկացրած միջոցներով:

© Едгар БарсегянԹբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին
Армянская церковь Святого Геворга в Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին


Եկեղեցու վերականգնման նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 3.5 մլն դոլար: Նախագծի հիմնական մեկենասներն են Ալբերտ Ավդոլյանը, Վարդանյանների ընտանիքը, Սերգեյ Սարկիսովը, Ռուսուդան Սախաշվիլին, Բիձինա Իվանիշվիլին և Դանիիլ Խաչատուրովը:


«Հայկական եկեղեցին բոլոր ժամանակներում եղել է ոչ միայն հոգևոր, այլև կրթական,  մշակութային և լուսավորչական կենտրոն, հատկապես պատմական հայրենիքից հեռու գտնվող հայերի համար:  Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնումը թույլ կտա Վրաստանի հայ համայնքին լիարժեք հոգևոր կյանքով ապրել», — նշել է IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:


«Հայկական եկեղեցին պահել և պահպանել է գրավոր խոսքը, դարերի խորքից եկող հոգևոր երաժշտությունն ու արվեստի մի շարք այլ ուղղություններ: Սուրբ Գևորգ եկեղեցին այդ առաքելությունը կատարել է հիմնադրման առաջին իսկ օրերից: Եվ այսօր տաճարը, իր արժեքավոր որմնանկարներով և հոգևոր նշանակությամբ, դառնում է վերածնված մարգարիտ ինչպես հայկական համայնքի, այնպես էլ Թբիլիսիի սրտում», — ասել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:


«Այս նախագիծը կարելի է համարել վերջին տարիներին իրականացված ամենահաջող նախագծերից մեկը, քանի որ այն բարեգործական ձևաչափում պետության և մասնավոր հատվածի համագործակցության վառ ապացույցն է: Թբիլիսին ինքնին կոլորիտով և բազմազգ քաղաք է: Իսկ Սուրբ Գևորգը մեր քաղաքի վառ և նշանակալի կոթողներից մեկն է», — նշել է Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության ղեկավար Նիկոլոզ Անտիձեն:


Զուսպ արտաքինի ետևում այս տաճարն իր մեջ շատ զգացմունքներ, գույներ, նրբերանգներ և տրամադրություն է ամփոփում: Մոնումենտալ գեղանկարչության վերականգնման խմբի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանն ասում է, որ նախկինում երբեք չի տեսել այնպիսի մի տաճար, որն այսքան վերանորոգման շերտեր ունենար:


«Մեզ հաջողվել է շատ արժեքավոր կոմպոզիցիաներ գտնել: Կցանկանայինք հավատալ, որ վերջնական վերանորոգումից հետո Սուրբ Գևորգ եկեղեցու որմնանկարները կներառվեն հայ մոնումենտալ գեղանկարչության գանձարանում»:


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տաճարի ողջ մակերեսը պատված է տարբեր ժամանակներում արված որմնանկարներով: Խորհրդատվության համար Իտալիայից հրավիրվել է Ֆլորենցիայի մշակութային արժեքների պահպանման և վերականգնման կենտրոնի ղեկավար Ֆաբրիցիո Յակոբինին: Աշխատանքի ընթացքում հայտնաբերվեցին վերանորոգման շերտերը, որոնք վերականգնողները թվագրեցին  XVIII դարով:

Այս եկեղեցում մկրտվել և պսակադրվել է թիֆլիսցիների մի քանի սերունդ: Ընդ որում,  նույնիսկ շինարարական աշխատանքների ժամանակ Սուրբ Գևորգ եկեղեցին շարունակում էր կատարել իր հիմնական առաքելությունը` որպես Վրաստանի հայերի  գլխավոր տաճար: Նրա բակն առաջվա պես մարդաշատ էր` մարդիկ, ավանդույթի համաձայն, գալիս էին այստեղ, որպեսզի միմյանց հետ կիսեն վերջին նորությունները կամ տեղեկանան վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին: Գալիս, առաջարկում էին իրենց օգնությունը, ոմանք նույնիսկ բողոքում էին, որ ընտանիքում երեխա է ծնվել, իսկ մկրտելու տեղ չունեն: Իհարկե կարելի է մկրտության արարողությունը մեկ այլ եկեղեցում անցկացնել, սակայն թիֆլիսցիների համար ավանդույթներն ամեն ինչից վեր են` այստեղ պսակադրվել է նրա պապի հայրը, այստեղ մկրտել իր երեխաներին, հետո թոռներին ու ծոռներին… Իսկ երբ աշխարհի տարբեր ծայրերի եկեղեցիների զանգերը միահամուռ կերպով ներդաշնակորեն հնչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար, Սուրբ Գևորգը նրանց միացավ իր զանգերի ղողանջով:

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հավատում է, որ տաճարի վերածնունդով կվերածնվի նաև Թբիլիսիում ապրող մեր հայրենակիցների հոգևոր կյանքը: Նորացված Սուրբ Գևորգը նոր շունչ կհաղորդի վրացական մայրաքաղաքի այս գեղատեսիլ անկյունին:

Լրահոս
0