00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի նախագահը մասնակցեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծմանը

© Едгар БарсегянАрмянская церковь Святого Геворка в Тбилиси
Армянская церковь Святого Геворка в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը շաբաթ օրը ներկա գտնվեցին Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը շաբաթ օրը ներկա գտնվեցին Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը կատարվել է  Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Արարողությանը ներկա են եղել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորներ, բազմաթիվ հյուրեր և Վիրահայոց թեմի հավատացյալներ։ Մասնակցել է նաև Եկեղեցու բարերար, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով եկեղեցաշեն մյուս բարերարների հետ Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է  Հայ Առաքելական Եկեղեցու բարձր պարգևներով:

Արարողությունից հետո տեղի է ունեցել եկեղեցու վերակառուցման ծրագրի բարերարների անուններով հուշատախտակի բացումը:

Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու (XIII դար) վերականգնման նախագիծը մեկնարկել է 2012 թվականին՝ դառնալով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կարևոր ծրագրերից մեկը և ստանալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու Վրաստանի իշխանությունների աջակցությունը:

Եկեղեցու վերակառուցման համար նվիրատվությունների հայթայթման, ֆինանսական հոսքերի կառավարման, ինչպես նաև եկեղեցու և որմնանկարների վերականգնման աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով նույն թվականին ստեղծվել էր «Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամ»-ը:

Եկեղեցու վերականգման աշխատանքներում ներգրավվել են ինչպես հայ, այնպես էլ վրացի մասնագետներ՝ ճարտարապետ-վերականգնող Անատոլի Սոլոմնիշվիլին (ով նաև Հավլաբարի XVIIIդ. Սուրբ Էջմիածին եկեղեցու վերականգնման նախագծերի հեղինակն է), վերականգնող-շինարար Զուրաբ Գաչեչիլաձեն, ՀՀ Մշակույթի նախարարության ավագ ռեստավրատոր, Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը, Վրաստանի Ինժեներական ակադեմիայի Տեխնիկական փորձաքննության բաժնի վարիչ Օթար Չակվետաձեն, ինչպես նաև մասնագետներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Մատենադարանից:

Երեք տարի տևած վերականգնողական աշխատանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել եկեղեցու ամրացմանը, քանի որ ստորգետնյա ջրերը մեծ վտանգ էին ներկայացնում եկեղեցու համար` ողողում էին եկեղեցու հիմքը, քայքայում պատերի աղյուսե շարվածքը:

© СеружԹբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին
Армянская церковь Святого Геворга в Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին


Աշխատանքների ընթացքում ամրացվել է եկեղեցու հիմքը (փոխարինվել է ջրամեկուսիչ հիմքով), կառուցվել է ջրահեռացման համակարգ, ամրացվել են պատերն ու գմբեթը, հեռացվել է արտաքին ծեփապատումն ու վերականգնվել է եկեղեցու սկզբնական՝ աղյուսապատ տեսքը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սուրբ Գևորգ եկեղեցու որմնանկարների և իկոնոստասի վերականգնմանը: Եկեղեցու մուտքի և խորանի կողքի պատերը, կամարային որմնախորշերը և սյուները զարդարված են Հովնաթանյանների, Գևորգ Բաշինջաղյանի և անհայտ վարպետների գեղանկարչության նմուշներով: Որմնանկարներն ու իկոնոստաստը վերականգնվել են Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից՝ Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ և իտալացի մասնագետ, Ֆլորենցիայի մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման կենտրոնի ղեկավար Ֆաբրիցիո Յակոբինի խորհրդատվական աջակցությամբ:

Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնվել է բարերարների նվիրատվություններով: Վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական դոնորներն են Վարդանյանների ընտանիքը, Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիել Խաչատուրովը, ինչպես նաև Բիձինա Իվանիշվիլին:

Սուրբ Գևորգ եկեղեցին (կամ Բերդի Մեծ եկեղեցին) Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 14-15 դարերում եկեղեցու գրատանը բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, որոնք պահվում են Մատենադարանում:

Եկեղեցին բազմիցս տուժել է տարբեր արշավանքներից, բազմիցս հրդեհվել ու վերակառուցվել է:

Սուրբ Գևորգ եկեղեցու բակում են ամփոփված հայ մեծերի՝ Սայաթ-Նովայի, Գևորգ Բաշինջաղյանի, Միքայել Լորիս-Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Իվան Լազարյանի և Բորիս Շելկովնիկովի աճյունները:

Լրահոս
0