https://arm.sputniknews.ru/20151031/989433.html
Ռուսաստանում նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարվել` կապված Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարի հետ
Ռուսաստանում նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարվել` կապված Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարի հետ
Sputnik Արմենիա
«Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող Airbus-321 օդանավը վթարի է ենթարկվել շաբաթ օրն առավոտյան Սինայի թերակղզու... 31.10.2015, Sputnik Արմենիա
2015-10-31T20:19+0400
2015-10-31T20:19+0400
2015-11-01T13:10+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/99/00/990026_0:46:1023:625_1920x0_80_0_0_15b2a3c21d281813e03491efc60153c8.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2015
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/99/00/990026_0:14:1023:657_1920x0_80_0_0_f5ac4bca9a6bfb646d28228990df7be6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ
Ռուսաստանում նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարվել` կապված Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարի հետ
20:19 31.10.2015 (Թարմացված է: 13:10 01.11.2015) «Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող Airbus-321 օդանավը վթարի է ենթարկվել շաբաթ օրն առավոտյան Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում: Ինքնաթիռում գտնվում էր 224 ուղևոր
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ ՌԴ-ում նոյեմբերի 1-ը հայտարարվել է սգո օր: Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանը տեղադրված է Կրեմլի կայքում:
Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավում գտնվում էր 217 ուղևոր և ինքնաթիռի անձնակազմի 7 անդամ: Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել է թռիչքից 23 րոպե անց: Օդանավի բեկորները հայտնաբարվել են Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում: Ավիավթարի վայրում փրկարարներ են աշխատում:
31 հոկտեմբերի 2015, 19:04
Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ հատուկ հանձնաժողով է ստեղծվել ավիավթարի պատճառները պարզելու համար: Եգիպտոս են մեկնել ՌԴ ԱԻՆ մի քանի ինքնաթիռներ, ինչպես նաև տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում օպերատիվ շտաբ է բացվել, զոհվածների ընտանիքների անդամների հետ զրուցում են հոգեբանները: Ռուսաստանի տուրիստական օպերատորների ասոցիացիան իր կայքում տեղադրել է 9268 չվերթի ուղևորների և օդանավի անձնակազմի ամբողջական ցուցակը: