00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուխարեստում գիշերային ակումբ է այրվել, մահացել է 27 մարդ

© ЕathinodeЕда, огонь, пожар
Еда, огонь, пожар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռումինիայի մայրաքաղաքում անցյալ գիշեր ուժեղ հրդեհ է բռնկվել Colectiv գիշերային ակումբում, որի հետևանքով մահացել է 27 մարդ, ևս 200-ը տուժել են: Նրանցից շատերի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ռումինիայի մայրաքաղաքում անցյալ գիշեր ուժեղ հրդեհ է բռնկվել Colectiv գիշերային ակումբում, որի հետևանքով մահացել է 27 մարդ, ևս 200-ը տուժել են: Նրանցից շատերի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, հայտնում է Sputnik Ուզբեկստանը:

Նախնական տվյալներով` հրդեհի բռնկման պատճառը կարող է լինել ռոք համերգի ժամանակ արված հրավառությունը: Վկաների խոսքերով` բռնկվել էր ակումբի փայտե առաստաղը, իսկ միակ գործող ելքի մոտ հերթ է գոյացել: Ակումբում ողբերգության պահին, տարբեր տվյալների համաձայն, գտնվում էր 300-400 մարդ:


«Երբ բեմ բարձրացավ Goodbye to Gravity խումբը, հրավառություն սկսվեց: Ակումբի փայտե առաստաղը բռնկվեց: Միայն մեկ ելքն էր բաց: Ամբոխն ուղղվեց դեպի այդ ելքը, արդյունքում հրմշտոց սկսվեց: Մարդիկ վնասվածքներ ստացան, ոմանք շնչահեղձ եղան ամբոխի մեջ», — ասաց ականատեսը:


Հրավառություն սկսվեց «Այն օրը, երբ մենք կմահանանք» կոմպոզիցիայի ժամանակ:

Երկրի ՆԳՆ-ն հայտնել է, որ ակումբում ավարտվել են փրկարարական աշխատանքները:

Ականատեսի վկայությամբ` Բուխարեստի հիվանդանոցը ողբերգության առաջին ժամերին, ազատ տեղերի բացակայության պատճառով, չկարողացավ ընդունել բոլոր տուժածներին:

Դեպքի վայրից հիվանդանոց տեղափոխվածներից շատերը 18-25 տարեկան երիտասարդներ են, որոնք 70-80% այրվածքներ են ստացել: Հիվանդների վիճակը գնահատվում է ծանր կայուն:


«Ցավոք, պետք է ասել, որ զոհերի թիվը կարող է ավելանալ», — հեռախոսազրույցի ժամանակ ասել են Բուխարեստի շրջանային հիվանդանոցի ներկայացուցիչները:


Առողջապահության նախարարությունը դիմել է Բուխարեստի բնակիչներին` տուժածների համար արյուն հանձնելու խնդրանքով: Սոցիալական ցանցերում նույնպես էջեր ու խմբեր են ստեղծվել, որտեղ կոչ է արվում արյուն հանձնել և օգնություն ցուցաբերել տուժածներին:

ՆԳՆ-ն մի քանի թեժ գիծ է բացել տեղեկատվությունը ճշտելու համար: Նմանատիպ հայտարարություն է տարածվել նաև համացանցով: Հրդեհի փաստով հարուցվել է քրեական գործ։

Տուժածների և զոհերի ընտանիքներին ցավակցություն է հայտնել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը:


«Ես ցնցված եմ և խորապես վշտացած` այսօր գիշերը քաղաքի կենտրոնում կատարվածի համար: Սա չափազանց տխուր պահ է բոլորիս համար, մեր ժողովրդի և անձամբ ինձ համար”, — Facebook-ի իր էջում գրել է Յոհանիսը:


Փաստի առիթով Ռումինիայի մայրաքաղաքում շաբաթ օրն վաղ առավոտյան արտակարգ իրավիճակների ազգային կոմիտեի նիստ է հրավիրվել, որի շրջանակում նախարարները քննարկում են գիշերային ակումբում կատարված միջադեպը, լրագրողներին հայտնել է ներքին գործերի նախարար Գաբրիել Օպրյան:

Լրահոս
0