00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահակաշվիլին հայտարարել է, որ իրեն Վրաստանի քաղաքացիությունից զրկում են «ՌԴ–ի հրամանով»

© Sputnik / Павел Паламарчук / Անցնել մեդիապահոցЭкс-президент Грузии М.Саакашвили посетил Львов
Экс-президент Грузии М.Саакашвили посетил Львов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բիձինա Իվանիշվիլին Ռուսաստանի պատվերն է կատարում և փակում ընտրություններին մասնակցելու ճանապարհը, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։ Նա նշել է, որ ավելի վաղ իրեն ստիպել են լքել Վրաստանը

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իրեն վրացական քաղաքացիությունից զրկելու որոշումն ընդունվել է «Ռուսաստանի թելադրանքով», և նպատակն այն է, որ իրեն խանգարեն մասնակցել հաջորդ ընտրություններին։

Սահակաշվիլին այժմ Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետն է։ Ուրբաթ օրը Վրաստանի արդարադատության նախարարության ղեկավար Թեյա Ցուլուկիանին հայտնել է, որ գերատեսչությունը ուկրաինական կողմից պաշտոնական  ծանուցում է ստացել, որ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն ունի։ Եվ Վրաստանի օրենսդրության համաձայն, սկսվել է նրան վրացական անձնագրից զրկելու գործընթացը։

«Այս ամենը Բիձինա Իվանիշվիլու («Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր) ձեռքի գործն է… Այսօր նա հայտարարել է, որ կատարում է Ռուսաստանի պատվերներից մեկը` այդ միջոցով փակելով իմ դեմ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը, այդ պատճառով նա պետք է ինձ զրկի վրացական քաղաքացիությունից», – ասել է Սահակաշվիլին իր ուղերձում։

Սահակաշվիլին Վրաստանը գլխավորել է 2004-2007 և 2008-2013 թվականներին։ Իսկ հիմա Վրաստանում նրա դեմ մի քանի հոդվածներով  քրեական գործ է հարուցված, նրան մեղադրում են պետբյուջեից մոտ 5 մլն դոլար սեփական կարիքների համար ծախսելու մեջ։ Ավելի ուշ Սահակաշվիլու նկատմամբ ներպետական հետախուզում էին հայտարարել։ Նա լքել էր երկիրը, երբ 2013 թվականի նոյեմբերին Վրաստանի նախագահ էր դարձել Գեորգի Մարգվելաշվիլին։

Արդեն ավելի քան 7 տարի է` Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Թբիլիսին հարաբերությունները խզեց այն ժամանակ, երբ Մոսկվան ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը։

Լրահոս
0