00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանն ու Մարգվելաշվիլին կարևորում են համագործակցությունը

© Пресс-служба президента ГрузииВстреча президентов Армении и Грузии Сержа Саргсяна и Георгия Маргвелашвили в формате один-на-один в президентском дворце в Тбилиси
Встреча президентов Армении и Грузии Сержа Саргсяна и Георгия Маргвелашвили в формате один-на-один в президентском дворце в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերժ ՍԱրգսյանը գոհունակությամբ փաստել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել և թևակոխել են որակական նոր փուլ, ինչի վկայությունն են բարձր մակարդակի երկկողմ ակտիվ քաղաքական երկխոսությունն ու փոխայցելությունները

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Նախագահները կարևորել են ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի և Վրաստանի շարունակական համագործակցությունը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ-վրացական հարաբերությունները առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել   քաղաքական, տնտեսական, հումանիտար գործակցության զարգացման ընթացիկ ծրագրերին:

Տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների համատեքստում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են տարածաշրջանի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացման կարևորությունն ու համագործակցությունը: Հանդիպման արդյունքները նախագահներն ամփոփել են համատեղ հայտարարություններով:

Նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին Հին Թբիլիսիի պատմական վայրում նոր շունչ ստացած հայկական առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքներին աջակցելու համար: Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը կմասնակցի այդ սրբավայրի վերաօծման արարողությանը:

«Մենք էլ մեր հերթին հատուկ հոգածությամբ ենք վերաբերվում Հայաստանում առկա վրացական մշակութային ժառանգությանը, որի բարենորոգման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Հավատացած եմ, որ միայն այս կերպ` հոգատարությամբ միմյանց մշակութային ժառանգությանը վերաբերվելով, մենք կարող ենք պահպանել ու բազմապատկել մեր ձեռքբերումները», — նկատել է նախագահը:

Սերժ ՍԱրգսյանը գոհունակությամբ փաստել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել և թևակոխել են որակական նոր փուլ, ինչի վկայությունն են բարձր մակարդակի երկկողմ ակտիվ քաղաքական երկխոսությունն ու փոխայցելությունները: 

Նախագահները քննարկել են նաև ռազմավարական այնպիսի նախագծեր, ինչպիսին է Բագրատաշեն-Սադախլո սահմանային «Բարեկամության կամրջի» շինարարությունը:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այն և մնացյալ բոլոր ծրագրերը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու` դրանով իսկ հավելյալ խթաններ ստեղծելով մեր երկրների առաջընթացի և տնտեսական վերելքի համար: Աներկբա է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Վրաստանը բավարար ներուժ ունեն խորացնելու տնտեսական համագործակցությունը՝ իրագործելով միջպետական փաստաթղթերով ամրագրված իրենց պարտավորությունները: Ավելին, հավատացած եմ, որ մեր երկրների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն կառույցներում ոչ միայն չեն խոչընդոտում, այլև ավելացնում են մեր համակողմանի համագործակցության հնարավորությունները` նոր հորիզոններ ուրվագծելով երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար»:

Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ նկատել է, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը և Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը միայն դրական ազդեցություն կունենան երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա, ուրախությամբ փաստելով, որ  2014 և 2015թթ.արձանագրվել է առևտրաշրջանառության աճ:

Ավարտելով խոսքը` նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների խորքային կապերի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում համակողմանի գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:

Լրահոս
0