00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարամյան. ԱՊՀ երկրների երիտասարդությունն ընդհանուր խնդիրներ ունի

© Photo : Official site of Arsen KaramyanАрсен Карамян
Арсен Карамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերի խորհրդի նիստը տեղի է ունենում Մոսկվայում հոկտեմբերի 29-30–ին` ՌԴ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի– Sputnik. «ԱՊՀ երկրներում երիտասարդության հիմնական խնդիրներն այսօր շատ չեն տարբերվում միմյանցից։ Դա զբաղվածության խնդիրն է, կրթության որակի խնդիրը և մի շարք այլ սոցիալական հարցեր»,– հայտարարեց ԱՊՀ անդամ երկրների երիտասարդության հարցերի խորհրդի նախագահ, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը։

ԱՊՀ երկրների երիտասարդության միջազգային համագործակցությանը նվիրված մամուլի ասուլիսը տեղի է ունեցել Մոսկվայում` «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ում։

Քննարկումը նվիրված է խորհրդի նիստին, որը տեղի է ունենում այս օրերին Մոսկվայում։ Ինչպես նշել է Քարամյանը, երիտասարդական քաղաքականությունը պետք է բխի երիտասարդների իրական կարիքներից, իսկ դրա համար անհրաժեշտ են հիմնական գործոններ։ Հենց այդ նպատակով Հայաստանում 2013թ.–ին հիմնվել է Երիտասարդական հետազոտությունների ինստիտուտը, իսկ արդեն մեկ տարի անց երկիրն առաջարկել է ԱՊՀ երկրներում ստեղծել նման գիտահետազոտական հաստատությունների ցանց։ Խորհրդի նախագահի խոսքով` դա կարևոր քայլ է  երիտասարդական քաղաքականության զարգացման մեջ։

Այսպես, երկրներն արդեն պայմանավորվել են անցկացնել «Ներկայի և ապագայի պատկերը երիտասարդության գիտակցության մեջ» համատեղ հետազոտությունը։

 

Ինչպես նշել է Քարամյանը, կարևոր է զարգացնել Երիտասարդ աշխատողի ինստիտուտը։ Հայաստանում այդ ուղղությամբ արդեն կատարվել են առաջին քայլերը, և երկիրն այլ երկրներից գործընկերներ է հրավիրում համագործակցության համար` ընդհանուր նորմեր և մարդկանց որակավորման չափանիշներ ստեղծելու համար։


Երիտասարդության շրջանում որակյալ կրթության և զբաղվածության խնդրի մասին պատմել է ՌԴ կրթության և գիտության նախարարության երեխաների և երիտասարդության ոլորտում պետական քաղաքականության բաժնի տնօրեն Ալեքսանդր Ստրաձեն։

Նա ուշադրություն է դարձրել ընդհանուր մշակութային տարածքի պահպանման անհրաժեշտությանը։ Ստրաձեի խոսքով` ԱՊՀ բոլոր երկրներն ընդհանուր մշակութային արմատներ ունեն, և կարևոր է, որպեսզի պատմական մշակութային ավանդույթները չմոռացվեն երիտասարդության կողմից երկրների ներսում և դառնան տարբեր պետությունների երիտասարդների համար հետազոտության առարկա։ Ստրաձեն հիշեցրել է, որ ԱՊՀ–ում տարին երկու անգամ ձևավորվում է միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության իրագործման պլան։

Հայտնի է, որ առաջիկա երկու տարում փաստաթղթում նախատեսված են 75 ամենատարբեր համատեղ միջոցառումներ։ Այսպես, նախատեսված է «Ուսանողական գարուն» փառատոնը, ԱՊՀ երիտասարդական կազմակերպությունների համաժողովը։ Օրենբուրգի նահանգի նահանգապետի նախաձեռնությամբ կանցկացվի «Եվրասիա» համաժողովը, որին արդեն երիտասարդներ են հրավիրվել ԱՊՀ երկրներից։

Ծրագրված են երկու միջոցառումներ, որոնք տեղի կունենան Հայաստանում. գալիք տարում նախատեսված է Երևանում երիտասարդության խնդիրների վերաբերյալ հետազոտական կառույցների ղեկավարների խորհրդակցություն։ 2017թ.–ին տեղի կունենա համաժողով` նվիրված երիտասարդ աշխատողի որակավորման հարցերին։


«Համաձայնեցված են շատ միջոցառումներ մշակութային, գիտակրթական փոխանակության շրջանակում, շատ ստեղծագործական մրցույթներ։ Շատ կարևոր է, որ դրանք նկատելի լինեն, որպեսզի ԱՊՀ երկրների երիտասարդությունը միշտ միավորված լինի ընդհանուր մշակույթով և ընդհանուր գործով»,– ասել է Ստրաձեն։


ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերի խորհրդի նիստը տեղի է ունենում Մոսկվայում հոկտեմբերի 29-30–ին` ՌԴ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն են ԱՊՀ երկրների միջև պետական մարմինների և հասարակական միավորումների փոխգործակցությունը, որոնք իրականացնում են երիտասարդական քաղաքականություն, համատեղ նախագծերի իրագործում երիտասարդական խնդիրների շուրջ և կադրերի համատեղ պատրաստում։

Լրահոս
0