00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքագետ. Թուրքիան ի վիճակի չէ խանգարել սիրիական քրդերի ինքնավարությանը

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցПредвыборная агитация перед парламентскими выборами в Турции
Предвыборная агитация перед парламентскими выборами в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի հայտարարությունները` սիրիական քրդերին հարվածելու մասին, անհիմն են, ասել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի– Sputnik. Թուրքիայի հայտարարությունները` սիրիական քրդերին հարվածելու մասին, անհիմն են, Sputnik Արմենիա պորտալին ասել է թուրքագետ Անդրանիկ Նիկողոսյանը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ չի բացառում զինվորական գործողությունների անցկացումը` կապված Թել Աբյադ քաղաքում ինքնավարություն ստեղծելու մասին սիրիական քրդերի հայտարարությունների հետ։ Անկարան ենթադրում է, որ քրդերի հայտարարությունը, որոնք գլխավորում են «Դեմոկրատական միություն» (PYD) սիրիական քրդերի կուսակցությունը, Թել Աբյադում ինքնավարություն ստեղծելու մասին, սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգությանը։


«Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարություն ստեղծելու ժամանակներից ի վեր Թուրքիան մեծ անհանգստություն է ապրել, և ավելի մեծ սպառնալիքներ են հնչել այդ կազմավորման հասցեին։ Բայց ժամանակը ցույց է տվել, որ ինքնավարությունը ստեղծվել է, և Թուրքիան քաղաքական հայտարարություններից բացի չի կարողացել ոչինչ անել»,– ասաց Իսպիրյանը։


Նրա խոսքով` ներկա պահին Սիրիայում ընթանում է նման գործընթաց, բայց իրավաբանորեն ավելի ցածր մակարդակում։

«Նրանք պարզապես հայտարարություն են արել ինքնավարության մասին։ Հակամարտության կարգավորումից հետո այդ ինքնավարությունը կարող է չճանաչվել կամ ինչ–որ պայմանավորվածությունների պատճառով Ասադն իրավաբանորեն կճանաչի այն»,– ասաց Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով` Թուրքիան ավելի վաղ արդեն հարվածներ էր հասցրել այդ տարածքին, Դավութօղլուն անձամբ հայտարարել էր այդ մասին, բայց` ապարդյուն։ Նա նշել է, որ PYD ղեկավարներն արդեն պատասխանել են Էրդողանին և Դավութօղլուին` նշելով, որ Թուրքիան հարձակվել է և պատասխան ստացել, և յուրաքանչյուր հարձակում հետագայում ետ կմղվի։

«Նրանց խոսքով` Թուրքիան և ցանկացած այլ երկիր չի կարող ստիպել նրանց հրաժարվել իրենց իրավունքները պաշտպանելուց։ PYD–ն Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել, բայց մնացած երկրներում, այդ թվում` Ռուսաստանում և ԱՄՆ–ում, այդպես չեն կարծում։ Նրանք դա քաղաքական կառույց են համարում, որը ներկայացնում է քրդերի շահերը։ Թուրքիան, փորձելով սպառնալ քրդերին, ընդամենը հայտարարություններ է անում։ Այն, որ նա կգնա Ռուսաստանի և ԱՄՆ–ի դեմ Սիրիայում, իրատեսական չէ»,– նշեց Իսպիրյանը։


Նրա խոսքով` ԱՄՆ–ն արդեն մերժել է քրդերին` աջակցել իսլամիստների դեմ պայքարում, մասնավորապես, Քոբանիի ազատագրման ժամանակ, որտեղ ստեղծվել է կուսակցությունը։

«Այդ կուսակցությանն աջակցությունը Ռուսաստանի և ԱՄՆ–ի կողմից կշարունակվի։ Իսկ Թուրքիան տվյալ փուլում զրկված է Սիրիայում ինչ–որ գործողություն իրականացնելու և հաջողություն հասնելու հնարավորությունից»,– ընդգծեց թուրքագետը։

Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ՄԱԿ–ի տվյալների համաձայն, զոհվել է ավելի քան 250 հազար մարդ։ Կառավարական զորքերը դիմակայում են տարբեր զինված կազմավորումների գրոհայինների ջոկատներին։ Դրանցից առավել ակտիվ են «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուստրա» ծայրահեղական խմբավորումների գրոհայինները։ Ռուսաստանը, նախագահ Բաշար Ասադի խնդրանքով, սեպտեմբերի 30-ից սկսել է թիրախային ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին։

Լրահոս
0