ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի– Sputnik. Հոկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 13.46-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.810 և արևելյան երկայնության 44.250 (Թուրքիա): Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ:
Հայկական սեյսմիկ կայանները երկրաշարժ են գրանցել Թուրքիայում
18:38 29.10.2015 (Թարմացված է: 19:12 29.10.2015)
CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismographземлетрясение
CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismograph
Բաժանորդագրվել
ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել Թուրքիայում