00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոսրով Ստեփանյան. մարդ պետք է տալ սովորի

© BaltNewsНастоятель Армянской Апостольской Церкви в Риге преподобный отец Хосров Степанян
Настоятель Армянской Апостольской Церкви в Риге преподобный отец Хосров Степанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդ պետք է մի բան սովորի` իր ունեցածից որևէ բան ուրիշին տալ։ Պարտադիր չէ, որ այն լինի որևէ նյութական բան, օրինակ` կարելի է սեփական ժամանակն ուրիշին տրամադրել

Այսօր Ռիգայում բացվում է «Եկեղեցի, ընտանիք, դպրոց» XIV միջազգային մանկավարժական գիտաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են Լատվիայի ավանդական դավանանքների ներկայացուցիչներ, մանկավարժներ, բժիշկներ, հասարակական գործիչներ։ BaltNews.lv–ի հարցերի պատասխանում է գիտաժողովի մասնակից` Ռիգայի Հայ առաքելական եկեղեցու վանահայր Խոսրով Ստեփանյանը։

– Գիտաժողովը, որին Դուք մասնակցում եք, կոչվում է «Եկեղեցի, ընտանիք, դպրոց»։ Ի՞նչ է անում Ռիգայի հայկական եկեղեցին երեխաների դաստիարակության հարցում։

– Եկեղեցին միշտ շատ մեծ ուշադրություն է դարձնում երեխաների դաստիարակության գործին, ցանկացած եկեղեցի ունի կիրակնօրյա դպրոց։ Մեր Հայ առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոցում երեխաներին ոչ միայն հայոց լեզու, գրականություն, Հայաստանի պատմություն ու քրիստոնեություն են ուսուցանում, այլև զբաղվում են երեխաների դաստիարակությամբ։ Այսօր բազմաթիվ բացասական երևույթներ կան, իսկ երեխան բավական դյուրազգաց և փխրուն էակ է, նա հեշտությամբ ընկնում է մութ ուժերի ազդեցության տակ։ Եկեղեցին երեխաներին և մեծահասակներին ճիշտ ուղու վրա է դնում։

– Ի՞նչն է կարևոր երեխաների դաստիարակության հարցում։


– Ես կարող եմ խոսել միայն մեր եկեղեցու և դպրոցի մասին։ Մեր երեխաները գիտեն իրենց արմատներն ու նպատակները, գիտեն ովքեր են իրենք։ Հայաստանն առաջին պետությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, մենք տոնել ենք քրիստոնեության ընդունման 1700-ամյակը։ Շատերն ասում են, որ իրենք քրիստոնյա են, սակայն չեն հասկանում` ինչ է քրիստոնեությունն ու հավատը։ Կիրակնօրյա դպրոցի շնորհիվ մեր երեխաները ծանոթ են քրիստոնեության հիմքերին, գիտեն` որ եկեղեցուն են պատկանում։

– Որքա՞ն մարդ կա ձեր համայնքում։

– Այսօրվա դրությամբ մեր համայնքում կա մոտ հազար մարդ։ Իհարկե, կան հայեր, ովքեր հայ են մնացել միայն ազգանունով և չգիտեն իրենց պատմությունը։ Ինչի՞ է ձգտում եկեղեցին` ինտեգրման, սակայն ոչ ձուլման։ Կարևոր է, որ մենք չկորցնենք մեր ինքնությունը։

– Ե՞րբ է կառուցվել ձեր եկեղեցին։

– Շինարարական աշխատանքները վաղուց են սկսվել, ավարտվել են 2009 թվականին։ 2011 թվականին մեր խնդրանքին արձագանքեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ Նա ժամանեց այստեղ` դա կարևոր պատմական իրադարձություն էր ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ նաև Լատվիայի։ Եկեղեցին, որտեղ մենք հիմա զրուցում ենք, օծել է Գարեգին երկրորդը։

Ռիգայի մեր եկեղեցին կառուցվել է միայն այստեղի համայնքի միջոցներով։ Փառք Աստծո, կա եկեղեցի, կա հող, որը բերվել է այստեղ Հայաստանից։ Հայաստանից բերվել է նաև խաչքար, որը տեղադրված է եկեղեցու տարածքում` ի հիշատակ հանգուցյալների։

Մեր հայրենակիցները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին։ Սակայն յուրաքանչյուրը կարող է մի բուռ հող բերել Հայաստանում գտնվող գերեզմանից և լցնել այն այս խաչքարի տակ, ծաղիկ դնել` ի հիշատակ հանգուցյալների։ Տարվա մեջ հանգուցյալների հիշատակի հինգ օր կա, սակայն այս խաչքարի մոտ կարելի է գալ ամեն օր։

–Ի՞նչ միջոցառումներ են անցկացվում հայ համայնքում երեխաների և մեծահասակների համար։


– Մեզ մոտ տեղի են ունենում շատ իրադարձություններ։ Երեխաները ծանոթանում են, շփվում այլ հայ համայնքների հետ` լիտվական և էստոնական, քանի որ ես Ռուսաստանի և Նոր նախիջևանի թեմի պաշտոնական ներկայացուցիչն եմ, որին պատկանում են մեր երեք հանրապետությունները։ Ես ներկայացնում են հայկական եկեղեցին Բալթյան երկրներում։

Մենք միասին տոնում ենք ազգային, պետական, կրոնական տոները, միջոցառումներ կազմակերպում երեխաների համար։ Այստեղ սովորեցնում են ոչ միայն հայոց լեզու, այլև հայկական ազգային պարեր։ Մեր դպրոցում սովորում են հայեր, բայց կան նաև լատվիացիներ, ռուսներ, բելառուսներ, որոնք ցանկանում են հայերեն սովորել, դառնալ մեր ազգի մասնիկը։

Դպրոցում սովորում է տարբեր տարիքի 28 երեխա։ Բայց կան նաև մեծահասակներ. անցյալ տարի ամենաավագ աշակերտը 63 տարեկան էր։ Այն հայերը, որոնք ճակատագրի բերումով հեռու են ապրել և չեն իմացել հայերեն լեզուն, այսօր ցանկանում են սովորել այն։ Մեր դպրոցը ստեղծել է Լիանա Կիրակոսյանը, իսկ ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանի շնորհիվ երեխաները շատ են սիրում հայոց լեզվի դասերը։

– Հիմա երեխաները քիչ են կարդում, շատ ժամանակ են անցկացնում ինտերնետում։ Ի՞նչ անել։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում կառուցել երկխոսություն, անհրաժեշտ բառեր գտնել երեխաների հետ շփման համար։


– Ինտերնետը մեծ խնդիր է։ Այսօր դա անհրաժեշտ հաղորդակցություն է, բայց երեխաներին պետք է հետևել, քանի որ ինտերնետում անպիտան տեղեկատվությունը 90 տոկոս է, և միայն 10 տոկոսն է իսկապես կարևոր։ Իհարկե, երեխաները, մտնելով ինտերնետ, գրականություն չեն կարդում և հաղորդում չեն դիտում, որը կարող էր նրանց ցույց տալ ճիշտ ուղին։ Դրանք խաղեր են և այլ բաներ, որոնք քանդում են երեխայի հոգևոր հիմքերը։

Որոշ ծնողներ խնդրել են ինձ խոսել երեխաների հետ, որոնք շատ ժամանակ են անցկացնում ինտերնետում։ Եթե երեխային ասես «չի կարելի» և միանգամից հարվածես մատներին, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Կարևոր է նուրբ մոտեցումը, պետք է երեխային զբաղեցնել ինչ–որ բանով, նրան ինչ–որ այլընտրանք տալ։ Այն, ինչ կարող է շեղել նրան համակարգչից` սպորտ կամ այլ զբաղմունք։ Երբ երեխաները մենակ են մնում, իսկ ծնողների հետ երկխոսություն չկա, երեխան իր համար զբաղմունք է գտնում, օրինակ` ինտերնետային խաղեր։ Դա հետո կարող է ազդել երեխայի վրա։

— Երեխաների և նրանց ծնողների համար մեկ այլ խնդիր է համադասարանցիների կամ հարևանների թանկ խաղալիքները, որոնք նա ցանկանում է ունենալ։ Դեռահասները երազում են նոր iPhone-ի, մեծահասակները` նոր մեքենայի մասին։ Հոգեբաններն այդ երկընտրանքն անվանում են «ունենալ կամ լինել», երբ մարդիկ ցանկանում են ամեն ինչ ունենալ` ավելի լավը դառնալու փոխարեն։


– Ամեն ինչ կախված է ծնողների դաստիարակությունից։ Երբ երեխան տեսնում է, որ ծնողներն ընկած են նյութական բարիքների ետևից, ապա նա նույնպես այդ կերպ կվարվի։ Եթե ծնողներն ամեն կիրակի այցելեն եկեղեցի, ապա երեխան նույնպես կգնա եկեղեցի։ Ծնողների համար ամենագլխավորը հասկանալն է, որ իրենց յուրաքանչյուր քայլն ազդում է երեխաների վրա։ Երեխաները սպունգի նման ներծծում են բարին ու չարը։

Կարող եմ ասել իմ ընտանիքում դաստիարակության մասին։ Իմ երկրորդ դասարանցի որդին ինձ կամ մորը հարցնում է, թե կարելի՞ է իր հետ խաղալիքներ վերցնել։ Մենք ասում ենք, որ դասի ժամանակ չի կարելի խաղալ։ Նա խոստանում է խաղալ միայն դասամիջոցին։ Եվ երեխան խաղալիքները դպրոց է տանում ոչ միայն խաղալու, այլև բաժանելու համար։ Գալիս է տուն և պատմում, թե ում է նա նվիրել։ Դա լավ է, երբ երեխան պատրաստ է նվիրել մյուսներին։ «Լեգո» խաղալիքները նրա արժեքավոր իրերն են, և նա պատրաստ է նվիրել դրանք նրանց, ովքեր չունեն։ Ես շատ ուրախ եմ դրա համար։

Ոչ միայն իմ երեխան է այդպես դաստիարակվել, կան շատ նման երեխաներ։ Բայց, ցավոք, կան երեխաներ, որոնք շատ վատ բաներ են տեսնում, և նրանց, իհարկե, պետք է հոգեբանի կամ քահանայի օգնությունը։

Հիմա շատ տարածված է «ընտանեկան բժիշկ» հասկացությունը։ Ցավոք, տարածված չէ «խոստովանահայր» հասկացությունը, քանի որ շատ մարդիկ դադարել են շփվել քահանայի հետ։ Մարդիկ կարծում են, որ իրենք ամեն ինչ գիտեն և կարող են հաղթահարել բոլոր արգելքները։ Բայց կան ոլորտներ, որտեղ պետք է խոստովանահայր, նա պետք է նրանց ճիշտ ուղու վրա դնի` սևը սպիտակից, չարը բարուց տարբերելու համար։

Մեր եկեղեցական համայնքը կազմված է հազար մարդուց, բայց Լատվիայի հայ համայնքը` ավելի քան 3 հազար մարդուց։ Ես շատ ուրախ եմ, երբ մարդիկ դիմում են իմ օգնությանը։ Իմ հեռախոսը երբեք չի անջատվում։ Ես միշտ պատասխանում եմ, եթե հանդիպման չեմ կամ ծառայության մեջ եմ։ Մարդիկ դիմում են տարբեր խնդիրներով` երեխան հեռացնել է տնից, կոպտել է, ընտանիքում խառնաշփոթ է տիրում, մարդիկ ցանկանում են ամուսնալուծվել։ Ես փորձում եմ օգնել բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն։

Հայ համայնքում պահպանվում են շատ ավանդույթներ և արժեքներ։ Օրինակ` հարգանք մեծերի նկատմամբ։ Փառք Աստծո, կիրակնօրա դպրոց հաճախող երեխաների մոտ այդ հարգանքը մնացել է։ Այն փոխանցվում է գեներով, և ծնողներն ասում են` «հարգիր ավագներին»։ Երբ ես մտնում եմ, երեխաները ոտքի են կանգնում։ Պապիկները մտնում են, երեխաները նույնպես ոտքի են կանգնում և ողջունում։ Այնինչ երբ հիմա բարձրանում ես տրամվայ, ապա տեսնում ես, որ երեխան նստած է, իսկ տատիկը հազիվ է ոտքի վրա կանգնում, երեխան տեղը չի զիջում։

Իհարկե, ես կցանկանայի, որպեսզի երեխաները հարգեին մեծահասակներին։ Բայց արժեքները դժբախտաբար փոխվում են դեպի վատը։ Մարդիկ շատ անտարբեր են դարձել։ Մարդն անտարբեր է առաջին հերթին իր հանդեպ, իր ընտանիքի հանդեպ։ Ինչպե՞ս նա կարող է անտարբեր չլինել ուրիշների հանդեպ։ Պետք է սկսել սեփական անձից։

– Դժվար է մարդուն սովորեցնել կարեկցել կամ խղճալ։ Ինչպե՞ս անել դա


–Մարդը պետք է մի բան սովորի` իրենից որևէ բան տալ։ Պարտադիր չէ նյութական, օրինակ` տալ իր ժամանակը, որևէ բարի գործ կատարել։ Մեր եկեղեցում տեղի են ունենում շաբաթօրյակներ։ Մեր հայ երիտասարդությունը հավաքվում է և կտրում սիզամարգերը, ծառեր տնկում, ծաղիկներ ջրում։ Նրանք հոգ են տանում այդ ամենի մասին։

Եթե նրանք վարդ են տնկել, նշանակում է` դրա համար պատասխանատվություն են կրում։ Նրանք պետք է խնամեն այն, ձմռանը փակեն, հետևեն։ Ես համոզված եմ, որ տանը նրանցից շատերը դրանով չեն զբաղվում։ Իսկ այստեղ պատասխանատվություն կա։ Պետք է սկսել փոքր բաներից։

—Շնորհակալություն։

Լրահոս
0