00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղեկից–ռոբոտը զրուցում էր Տոկիոյի ավտոսրահի հյուրերի հետ

Բաժանորդագրվել

Kirobo Mini–ն 10 սմ բարձրություն և 7.7 սմ լայնություն ունեցող ռոբոտ է, որը մարդկանց հետ  շփվում է բառերի և շարժումների միջոցով։

Toyota ընկերության աշխատակից Ֆումինորի Կատաոկայի խոսքով` ռոբոտն այնքան փոքր է, որ մարդը կարող է հետը վերցնել ցանկացած ուղևորության ժամանակ։

«Մենք ուզում ենք այնպիսի ապագա ստեղծել, որ մարդն ու ռոբոտը իրար հետ կողք– կողքի ապրեն, այդ պատճառով էլ մենք ստեղծել ենք այս փոքր ռոբոտը, որին կարելի ամենուրեք և ցանկացած ժամանակ ձեզ հետ տանել», – ասել է նա։

Kirobo Mini–ի անունը կազմված է երկու բառից`  Kibo («հույս») և robot («ռոբոտ»)։ Ռոբոտի համար նախատիպ է հանդիսացել Ճապոնիայում հայտնի առաջին տիեզերագնաց–ռոբոտ Kirobo–ն։ Այն պատրաստվել է ճապոնացի տիեզերագնաց Կոիչի Վակատայի մենակությունը թեթևացնելու համար։ Ռոբոտի անդրոիդ համակարգի ծրագիրը թույլ էր տալիս, որ նա խոսեր ճապոներեն և ազատ տեղաշարժվեր անկշռության պայմաններում` լողալով կայանի ներսում։

Տոկիոյի ցուցահանդեսն անցկացվում է 1954 թվականից։ Այս տարի կազմակերպվել է 44-րդ ցուցադրությունը, որին մասնակցում է ավելի քան 160 կազմակերպություն` 11 երկրից։ Ցուցահանդեսին ներկայացվել է ավելի քան 400 միավոր տեխնիկա։ Հոկտեմբերի 28-ից ցուցահանդեսը բաց է լրագրողների և մասնագետների համար, իսկ 30-ին այն բաց կլինի այցելուների համար։ Ցուցահանդեսն աշխատելու է մինչև նոյեմբերի 8-ը։

Լրահոս
0