ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հունաստանի ափերի մոտ չորս նավակ է ջրի տակ անցել։ Համաշխարհային լրատվամիջոցները հայտնում են, որ հինգ երեխա է խեղդվել։
Ջրի տակ անցած փախստականներով չորս նավակներում եղած երեխաներից ամենաքիչը հինգը մահացել են, հայտնում են համաշխարհային ԶԼՄ–ները։
Ամեն օր հազարավոր փախստականներ Սիրիայից և այլ արաբական այլ երկրներից ժամանում են ԵՄ։ Տարեսկզբից ծովային ճանապարհներով Եվրոպա է ժամանել 704 հազար 227 մարդ, իսկ ավելի քան 3 հազար մարդ մահացել է կամ անհայտ կորել Միջերկրական ծովում։
Փախստականներով բեռնված չորս նավակ էլ խորտակել է Հունաստանի ափերի մոտ։ Հայտնի է դարձել, որ մահացել է հինգ երեխա և երկու մեծահասակ։ Հայտնում են նաև, որ ավելի քան 200 մարդու հաջողվել է փրկել։
Մահացածների հստակ քանակը դեռ պարզ չէ, փրկարարական գործողությունները շարունակվում են։
Փախստականներով զբաղվող միջազգային կազմակերպությունը կարծում է, Թուրքիայից Հունաստան տանող ճանապարհն ամենավտանգավորն է ուժեղ քամիների և վատ եղանակի պատճառով։ Միջազգային կազմակերպությունների հաշվարկներով` հոկտեմբերի վերջի դրությամբ Հունաստան է ժամանել 560 հազար 683 մարդ։
Հունաստանի ափերի մոտ փախստականների երեխաներ են խեղդվել
10:12 29.10.2015 (Թարմացված է: 11:03 29.10.2015)
© Sputnik / Сергей Строителев
/ Բաժանորդագրվել
Ջրի տակ անցած չորս նավակներում փախստականներ են եղել։ Կարողացել են փրկել ավելի քան 200 մարդու