00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանագետ. ԱՄՆ–ն Սիրիայի հարցում կփորձի հակադրել ՌԴ–ի և Իրանի շահերը

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2011 թվականի մարտից Սիրիայում զինված հակամարտություն է ընթանում, որի հետևանքով, ըստ ՄԱԿ–ի տվյալների, ավելի քան 250 հազար մարդ է զոհվել։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Սիրիայի հարցի շուրջ անցկացվող բանակցություններում Իրանին ներգրավելուց հետո ԱՄՆ–ն կփորձի հակադրել Թեհրանի և Մոսկվայի  շահերը, Sputnik Արմենիա պորտալին ասաց իրանագետ Ռուդիկ Յարալյանը։

Իրանն անպայման կմասնակցի Սիրիային առնչվող բանակցային գործընթացին, ասել է Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալ Հուսեյն Սուբհանինիան։ Սիրիայի վերաբերյալ բանակցություններն անցկացվելու են հոկտեմբերի 29-ից 30-ը Վիեննայում։

«Անտրամաբանական կլիներ, եթե տարածաշրջանային արդի զարգացումների ֆոնին Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում անտեսվեր Իրանի դերը: Իրանն այսպես, թե այնպես միջամտում էր սիրիական զարգացումներին, իսկ ռուսական օդուժի՝ սունիական ծայրահեղ արմատական խմբավորումներին հասցրած հարվածներից հետո առավել շոշափելի է դարձել Իրանի ներկայությունը Սիրիայում: Սա  նաև ռուս-իրանական համակարգված գործողությունների արդյունք է», – ասաց Յարալյանը։

Նրա խոսքով` հուլիսի 14-ին Վիեննայում ԻԻՀ-ի հետ միջուկային հիմնախնդրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո կանխատեսելի էր, որ Արևմուտքը կփոխի Սիրիայի ճգնաժամի լուծման բանակցություններում Իրանի ներգրավվածության վերաբերյալ դիրքորոշումը։

«Արևմտյան պատժամիջոցներից ձերբազատվելուց հետո Իրանը Սիրիայի հարցում ավելի լայն ճակատով գործելու հնարավորություն կստանա:  Այսպիսով, իրանական գործոնն անտեսելով՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը միայն կբարդանար», – նշեց Յարալյանը։

Իրանագետի խոսքով՝ սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում Իրանի մասնակցությանը չխոչնդոտելով՝ արևմտյան երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, ժամանակ շահելու հնարավորություն են ստացել։

«Հավանաբար կհաջորդեն ռուսական և իրանական շահերի տարանջատման և միմյանց հակադրելու փորձերը: Եթե այդ փորձերը ցանկալի արդյունք չտան, ապա առաջիկայում Մերձավորարևելյան զարգացումներում լրջագույն փոփոխություններ կլինեն, որոնցում ակտիվ դերակատարություն կունենան ՌԴ-ն ու ԻԻՀ-ն, քանի որ նշված երկրները իրենց գործողությունների արդյունավետությունն ապացուցելու և  տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը էապես փոխելու խնդիր ունեն», – ասաց Յարալյանը։

2011 թվականի մարտից Սիրիայում զինված հակամարտություն է ընթանում, որի հետևանքով, ըստ ՄԱԿ–ի տվյալների, ավելի քան 250 հազար մարդ է զոհվել։ Կառավարական զորքերը դիմակայում են տարբեր զինված կազմավորումներին պատկանող գրոհայինների ջոկատներին։ Առավել ակտիվ են «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուստրա» ծայրահեղական խմբավորումների գրոհայինները։ 

Ռուսաստանը, նախագահ Բաշար Ասադի խնդրանքով, սեպտեմբերի 30-ից սկսել է թիրախային ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետության» օբյեկտներին։

Լրահոս
0