00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանում «էթիկական» գրոհներն արդիական են դարձել

© Rostov.pressИнтернет, компьютер
Интернет, компьютер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կայքերի վրա իրականացվող «բարի» գրոհները շուտով կարող են սովորական երևույթ դառնալ հայ օգտատերերի և կայքերի տերերի համար

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի– Sputnik. Շուտով հայ օգտատերերի և կայքերի տերերի համար կարող է սովորական երևույթ դառնալ կայքերի, այսպես կոչված, «էթիկական գրոհը», Sputnik Արմենիա պորտալին ասաց տեղեկատվության անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` տեղեկատվական անվտանգության հարցերով զբաղվող մասնագետների վերջին հանդիպման ժամանակ «Յանդեքս» ընկերությունը «Յանդեքս։ Բրաուզերի» խոցելիությունը գտնելու մրցույթ է հայտարարել։ Այս մասին հայտնում է նաև Vesti.ru օնլայն պարբերականը։

Մրցույթի այն մասնակիցը, որն ամենալուրջ բացթողումը կգտնի «Յանդեքս։ Բրաուզերում», 500 հազար ռուբլի դրամական պարգև կստանա։ Երկրորդ տեղի համար նախատեսվածը մրցանակը 300 հազար ռուբլի կկազմի, երրորդ տեղի համար` 150 հազար ռուբլի։

«Համացանցում հայտնվում են նոր սպառնալիքներ, և պետք է նախօրոք դիմակայել դրանց։ Մենք ցանկանում ենք պարզել, թե մեր անվտանգության համակարգում կա՞ն այնպիսի թույլ տեղեր, որոնց մասին մենք չգիտենք։ Ուստի «Յանդեքս։ Բրաուզերում» խոցելիություն գտնելու ամիս ենք հայտարարում»,– նշված է ընկերության պաշտոնական բլոգում։

Մարտիրոսյանը նշեց, որ նման «լավ» ցանցահեններին անվանում են White Hat, և նման մրցույթներից հետո նրանց հեղինակությունը բարձրանում է։

«Դա ողջ աշխարհում ընդունված փորձ է` այսպես կոչված bug bounty։ Խոշորագույն ընկերությունները նրանց վճարում են «կոտրելու» համար։ Այդպես նրանք գտնում են խոցելիությունը։ Կան ցանցահեններ, որոնք դրանով են ապրում։ Նրանց կոչում են նաև «սպիտակ գլխարկները», որոնք կայքեր են կոտրում վնաս չհասցնելու համար»,– ասաց նա։

Միաժամանակ նա ավելացրեց, որ «էթիկական հաքերները» և կայքերի ներկայացուցիչները բաց են աշխատում։

Ինչ վերաբերում է Հայաստանում ավանդական դարձած «օգտակար կոտրելուն», ապա փորձագետը նշեց, որ այդ հարցն արդեն քննարկվել է` հասկանալու համար, թե հետագայում ինչ իրավական ռիսկեր կարող են ի հայտ գալ։

«Մինչև հիմա կան որոշ նրբություններ, ուստի առայժմ քննարկումներ են ընթանում, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ»,– ասաց Մարտիրոսյանը` պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են նման մրցույթներից օգտվել չարագործները, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ անբարյացակամ տրամադրված ադրբեջանական ցանցահենները։

«Յանդեքսի» մրցույթը կտևի մեկ ամիս` մինչև նոյեմբերի 20–ը, իսկ արդյունքները կհայտարարեն նոյեմբերի 26–ին ZeriNights-2015 անվտանգության համաժողովում։

Խոշոր ՏՏ ընկերությունները, օրինակ` Google–ը և Facebook–ը, կանոնավոր կերպով խրախուսում են «սպիտակ» ցանցահեններին և մշակողներին` իրենց արտադրանքում խոցելիություն գտնելու համար։ 2013թ.–ին Microsoft–ը 100 հազար դոլար էր վճարել հայտնի հակավիրուսային փորձագետ Ջեյմս Ֆորշոուին, քանի որ նա առաջինն էր սխալ հայտնաբերել Windows–ի աշխատանքում։

Լրահոս
0