ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Չորեքշաբթի` հոկտեմբերի 28–ին, ժամը 14։00–ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես–կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) Երևան–Մոսկվա տեսակամուրջ կկազմակերպվի, որի թեման կլինի «Միջազգային ահաբեկչությունն ու «Իսլամական պետության» սպառնալիքները տարածաշրջանում։ Ռիսկերի նվազեցման ուղիները»։
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը սկսել է ռազմաօդային գործողություններ իրականացնել Սիրիայում։ Ռուսաստանն ընդգրկվել է «Իսլամական պետության» դեմ պայքարում, որպեսզի թույլ չտա ահաբեկիչների ներթափանցումը ԱՊՀ–ի, ԵՏՄ–ի և ՀԱՊԿ–ի գործընկերների տարածք։ Ահաբեկչության դեմ պայքարում ԱՊՀ երկրների ուժերի համախմբման և համատեղ իրական գործողություններ սկսելու անհրաժեշտության մասին խոսվել է ԱՊՀ երկրների գագաթնաժողովում, որն անցկացվել է Ղազախստանում հոկտեմբերի 16-ին։
Միջոցառման ընթացքում փորձագետները կխոսեն այն մասին, թե ԻՊ գրոհայիններն ինչ սպառնալիք են ներկայացնում «մեծ Կովկասի» տարածաշրջանի համար, կքննարկեն ռիսկերի նվազեցման հնարավորությունները
Մոսկվայից միջոցառմանը կմասնակցեն
ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը,
ՌԳԱ միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կրիլովը։
Երևանից կմասնակցեն
Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը,
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար (1999–2000 թթ.) Վաղարշակ Հարությունյանը։
«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում` Ռուսաստանում։
Լրագրողների հավատարմագրման հեռախոսահամարներն են` +374 (10) 600-134, 600-133 (ներքին` 107):
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։
Երևանում Sputnik մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնի ղեկավարն է Հասմիկ Սահակյանը։
Հեռախոսահամար` +374 (94) 18-33-77։
Տեսակամուրջ. «Միջազգային ահաբեկչությունն ու ԻՊ սպառնալիքները տարածաշրջանում»
© Sputnik / Самвел СепетчянМеждународный пресс-центр Sputnik-Армения
© Sputnik / Самвел Сепетчян
Բաժանորդագրվել
Միջոցառման ընթացքում փորձագետները կխոսեն այն մասին, թե ԻՊ գրոհայիններն ինչ սպառնալիք են ներկայացնում «մեծ Կովկասի» տարածաշրջանի համար, կքննարկեն ռիսկերի նվազեցման հնարավորությունները