00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրենբուրգյան նրբագեղ շալեր. ռուսական հոգին` Հայաստանում

© Sputnik / Асатур ЕсаянцВ Армении в рамках проекта "Дипломатические ноты" накануне прошла презентация международного музейного проекта "Оренбургский пуховый платок – с любовью к матери"
В Армении в рамках проекта Дипломатические ноты накануне прошла презентация международного музейного проекта Оренбургский пуховый платок – с любовью к матери - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրենբուրգի մարզային կերպարվեստի թանգարանի աշխատակիցները հետաքրքիր փաստեր են պատմել Օրենբուրգի ժողովրդական գեղարվեստի պատմությունից, բացահայտել հայտնի շալերի ստեղծման որոշ գաղտնիքները, ներկայացրել են նրբախավ գործվածքներն ու ողջ աշխարհում հայտնի բարակ ու նուրբ, նախշազարդ ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը տարբեր խորհրդանիշներ ունի`գեղջկատիկնիկներ, բալալայկա,  Տուլայի քաղցրաբլիթներ… Օրենբուրգյան այցեքարտն էլ նրբախավ շալն է։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը «Դիվանագիտական նոտաներ» նախագծի շրջանակում նախօրեին անցկացվեց «Օրենբուրգյան բրդյա շալեր. մայրերին` սիրով» միջազգային նախագծի շնորհանդեսը։

Օրենբուրգի մարզային կերպարվեստի թանգարանի աշխատակիցները հետաքրքիր փաստեր են պատմել Օրենբուրգի ժողովրդական գեղարվեստի պատմությունից, բացահայտել հայտնի շալերի ստեղծման որոշ գաղտնիքները, ներկայացրել են նրբախավ գործվածքներն ու ողջ աշխարհում հայտնի բարակ ու նուրբ, նախշազարդ ստեղծագործությունները։

Միջոցառման շրջանակում կազմակերպված ցուցադրության ժամանակ կարելի էր տեսնել, թե ռուս կանայք որքան հմտորեն են նրբախավ գործվածքներ և աքսեսուարներ ստեղծել։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր կնոջ` Սվետլանա Ռամիշվիլու հետ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Օրենբուրգյան շալերի պատմությունը

Նրբախավ գործվածքներ ստեղծելու արհեստն Օրենբուրգում ծնունդ է առել մոտ 250 տարի առաջ` դեռևս XVIII դարում։

Ժողովուրդը հավատում էր, որ վաղ աշնանը օդում կախված սարդոստայնն ամենևին էլ սարդոստայն չէ, այլ` «Աստվածամոր մանվածք»։ Եվ ձեռագործությամբ զբաղվող այն կինը, որը կկարողանար բռնել այն, ուրեմն նրա բախտը կբերեր և աշխատանքը հաջող ընթացք կստանար։

«Օրենբուրգյան կոզակուհիներին անգնահատելի պարգև է բաժին հասել, և նրանց նրբագեղ շալերի համբավը տարածվել է ողջ աշխարհում։  Այծերի բրդի յուրահատուկ որակը կանանց «ստիպել է» թեթև, տաք ու նուրբ շալեր ստեղծել», – շնորհանդեսի ժամանակ պատմել են վարպետ–կանայք։

Հետաքրքիր է

Ամենահետաքրքիր փաստերից մեկն այն է, որ օրենբուրգյան գեղեցկագույն գործվածքների հեղինակները բացառապես կանայք են և գործում են միայն ձեռքով։

Վարպետ կանայք, որպես կանոն, հենց իրենք են ստեղծում գործվածքի նախշերը, և շատ հաճախ նրանց ոգեշնչման աղբյուրեն դառնում ձյան ու ցրտի հետևանքով ապակիների վրա առաջացող պատկերները։

Հենց այդ յուրահատուկ նախշերն էլ օրենբուրգյան նրբախավ գործվածքների առանձնահատկությունն են դառնում։ Զարդանախշերը բազմազան են և տարբերվող, որպես կանոն, ժողովրդական անվանումներ ունեն` «կատվի թաթեր», «սարդոստայն», «տոնածառ» և այլն։

© Sputnik / Асатур ЕсаянцՕրենբուրգյան նրբագեղ շալեր
Пуховый платок – один из визитных карточек российского города Оренбурга, который является таким же символом России, как тульские пряники, матрешки, гжель, балалайка и так далее - Sputnik Արմենիա
Օրենբուրգյան նրբագեղ շալեր

Օրենբուրգյան շալերի տեսակները

Հասարակ նրբախավ շալերը լինում են մոխրագույն (հազվադեպ` սպիտակ) հաստ, տաք և բրդյա։ Հենց այս շալերն են հիմք հանդիսացել օրենբուրգյան նրբախավ գործվածքեղենի արտադրության համար։ Շալերը իսկապես շատ հարմար են ու տաք։

Սարդոստայն` ցանցկեն նախշազարդ այծի բրդից բարակ մանվածքից և մետաքսից։ Այն ամենօրյա օգտագործման համար չէ։ Նորաձևության հետևորդները դրանք ուսերին են գցում տոնական օրերին։ Սարդոստայնի ստեղծման սխեմաներն ու ձևերն ավելի բարդ են, քան հասարակ նրբախավ շալերինը։ Սովորաբար դրանց պատրաստման ժամանակ օգտագործվում են ավելի մաքուր և փափուկ բուրդ, ինչը գործվածքն ավելի թանկարժեք է դարձնում։ 

Պալանտին` բարակ շարֆ/թիկնոց, որը գործելու և օգտագործման եղանակով նման է սարդոստայնին։

© Sputnik / Асатур ЕсаянцՕրենբուրգյան նրբագեղ շալեր
Пуховый платок – один из визитных карточек российского города Оренбурга, который является таким же символом России, как тульские пряники, матрешки, гжель, балалайка и так далее - Sputnik Արմենիա
Օրենբուրգյան նրբագեղ շալեր

Ի դեպ, նրբախավ գործվածքներ ստեղծող կանանց աշխատանքային գործընթացը բավական մանրակրկիտ է ու ծավալուն։ Ձեռագործ թաշկինակ ստեղծելու համար անհրաժեշտ է մի շարք գործողություններ անել` մաքրել բուրդը մազերից, երեք անգամ այն սանրել, թելը մանել, միահյուսել նրբախավ թելը մետաքսե թելի հետ, կծկել, գործել և վերջապես մաքրել պատրաստի թաշկինակը։

Արդյունքն ակնհայտ է` նրբահյուս գործվածք, որը զարդարում է ցանկացած կնոջը, ինչպես նաև`պաշտպանում ցրտից։

© Sputnik / Асатур ЕсаянцՄիջոցառման հյուրերի շարքում էր նաև Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը
На презентации международного музейного проекта Оренбургский пуховый платок – с любовью к матери присутствовала также первая леди Армении Рита Саргсян - Sputnik Արմենիա
Միջոցառման հյուրերի շարքում էր նաև Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը
Լրահոս
0