00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բերդը» կարող է ներառվել Գինեսի ռեկորդների գրքում

© ВКонтакте/Ассоциация армянской молодежи МосквыАрмянский танец Берд
Армянский танец Берд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բերդը» կարող է համաշխարհային ռեկորդ դառնալ և գրանցվել Գինեսի գրքում, համապատասխան հայտն արդեն ներկայացվել է Գինեսի ռեկորդների գրքի աշխատակիցներին։

Մոսկվայում բնակվող հայ երիտասարդների բերդը Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիան է։

Մոսկվան ընդհանուր մայրաքաղաք էր համարվում ԽՍՀՄ–ում ապրող բոլոր ժողովուրդների, այդ թվում` հայերի համար։ Հայկական սփյուռքը մեծ դեր է խաղացել քաղաքի կայացման և զարգացման գործում։ Մոսկվայում հային «հոգեհարազատ» մի շարք փողոցներ կան` Հայկական նրբանցքը, Արմավիրի փողոցը, Հալաբյան, Խաչատրյան, Կոշտոյանց փողոցները…

Իզուր չէ, որ Մոսկվայի տարածքում կողք–կողքի գործում են մի շարք կազմակերպություններ` ստեղծված ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային շրջանի մոսկվայաբնակ հայերի կողմից։

Ու թեև Մոսկվայում մեծաթիվ հայեր են բնակվում, այնուհանդերձ հայ ուսանողներին միավորող միասնական կազմակերպություն չկար, որը թույլ չէր տա երիտասարդությանը մոռացության մատնել իր արմատները։ Սա էր հենց այն հիմնական պատճառը, որ ստեղծվեց Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան` ՄՀԵԱ–ն։

Տասներկու ուսանողական միավորումների ուժերով 2011 թվականի մարտի 3-ին  ՄՀՄՊԻ–ում (միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ) հիմնադրվեց ՄՀԵԱ–ն։ Ասոցիացիան գործունեության չորս տարիների ընթացքում կարողացել է ամուր կապեր ստեղծել Մոսկվայի բոլոր երիտասարդական կազմակերպությունների հետ, ընդլայնել համագործակցությունը։ ՄՀԵԱ–ի կազմակերպած մեծածավալ նախաձեռնություններից մեկը դարձավ «Բերդ» պարը, որը Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպվել էր Հեղափոխության հրապարակում։ Ինչպես գրված է կազմակերպության կայքում, պարը կարող է համաշխարհային ռեկորդ դառնալ և գրանցվել Գինեսի գրքում, համապատասխան հայտն արդեն ներկայացվել է Գինեսի ռեկորդների գրքի աշխատակիցներին։

© ААММՄոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի անդամները
Ассоциация армянской молодежи Москвы - Sputnik Արմենիա
Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի անդամները

Ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Հովսեփյանը կարծում է, որ Ռուսաստանում հայ երիտասարդությունը մեծ ներուժ ունի, պետք է միայն ճիշտ ուղու վրա դնել։ Անդրանիկ Հովսեփյանը պատմում է, թե ինչպես են կարողացել այդքան համերաշխ և ամուր ասոցիացիա ստեղծել` առանց որևէ ֆինանսական աջակցության։ Ըստ նրա`գաղտնիքը մարդկանց մեջ է։ ՄՀԵԱ–ի փոխնախագահ Էդմոնդ Բաղդասարյանը բացահայտում է գաղտնիքը. «ՄՀԵԱ–ի ներկայացուցիչները երեք կարևոր առանձնահատկություն ունեն` ինտելեկտուալ բարձր մակարդակ, առավելագույն ինքնանվիրում, հայրենասիրություն»։

 

«Մեզնից ոչ ոք մեր հսկայական աշխատանքի դիմաց ոչ մի լումա չի ստանում։ Մարդկանց համար սա զարմանալի փաստ է։ Մենք բոլորս մեր հայրենասիրական գործունեությունը համատեղում ենք աշխատանքի կամ ուսման հետ, իսկ ոմանք և՛ աշխատում են, և՛ սովորում։ Գաղտնիքը մարդկանց և նրանց իդեալների մեջ է, մենք հրաշալի թիմ ունենք, որն իր պարտքն է համարում սեփական ժողովրդի համար կարևոր գործ անելը», – ասում է ՄՀԵԱ–ի նախագահ Անդրանիկ Հովսեփյանը։



ՄՀԵԱ–ն սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի հետ։ Ու թեև փոքր Հայաստանի ներսում հայերը շատ են տարբերվում, ինչպես բարբառներով, այնպես էլ վարքագծով, հսկա Ռուսաստանում հայկական սփյուռքը շատ չի տարբերվում։ Կարևոր չէ, որտեղի հայերի մասին է խոսքը` Կալինինգրադի, թե Վլադիվոստոկի։ «Ռուսաստանի հայերն այդքան էլ չեն տարբերվում միմյանցից, առավել ևս որ նրանց ճակատագրերն են շատ նման»,– պնդում է Հովսեփյանը։

Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան ունի մի շարք ստորաբաժանումներ` Հայկական Լիրա, Ufights տեխնոլոգիաների բանակցային ակումբ, (Dobrovnas) ՄՀԵԱ բարեգործություն, «Վերնատուն» ՄՀԵԱ գրական ակումբ, «Մոնթե» մարտական սամբոյի ակումբ։

«Չի եղել որևէ դեպք, երբ մենք մերժենք որևէ մեկին և օգնության ձեռք չմեկնենք, սակայն այդ գործընթացը մենք դեռ չենք դրել ռելսերի վրա, ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ավելի շատ մարդկանց օգնել», – ասում է ասոցիացիայի նախագահը։ 

Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորման խնդրին, ապա վերջերս հոկտեմբերի 20-ին ՄՀԵԱ–ն հանդիպում է կազմակերպել «Smart» կադրային գործակալության գլխավոր տնօրեն Գոհար Անանյանի հետ, և նա էլ, իր փորձից ելնելով, պատմել է, ինչպես ճիշտ ինքնակենսագրություն կազմել, ինչպես պահել գործատուի հետ հարցազրույցի ժամանակ և այլն։

«Մենք ծրագրում ենք ավելի կարգավորված համակարգ մշակել մեր հայրենակիցների աշխատանքի տեղավորման հարցում, քանի որ մեր գլխավոր հարստությունը նրանց մեջ եղած ներուժն է, որը հետագայում կնպաստի մեր ժողովրդի և պետության զարգացմանը», –ասում է ՄՀԵԱ–ի փոխնախագահ Էդմոնդ Բաղդասարյանը։

Հետաքրքիր է, որ ի տարբերություն աշխարհի տարբեր ծայրերում սփյուռքահայերի ստեղծած այլ կազմակերպությունների, ՄՀԵԱ–ն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն իր առաջնային խնդիրը չի համարում։  «Մեզ համար առաջնային է մեր ներուժի օգտագործումն ի բարօրություն հայ ժողովրդի, Հայաստանի և հայ–ռուսական հարաբերությունների – պարզաբանում է Անդրանիկ Հովսեփյանը։ – Քանի որ երբ հանցագործը մարդասպանություն է իրականացնում, ոչ ոք հարևանի մոտ չի վազում ապացույցներ ներկայացնելու, որպեսզի նրանք ընդունեն հանցագործությունը, իսկ առավել ևս հենց նրա` մարդասպանի մոտ ոչ ոք չի վազում»։

Այս ամենով հանդերձ, ՄՀԵԱ–ն առաջին երիտասարդական կազմակերպությունն է, որն ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգվածային ակցիաներ է կազմակերպում։ 2011 թվականից սկսած` յուրաքանչյուր տարի ապրիլին Ռուսաստանում ապրող հայերի ճնշող մեծամասնությունը հարգանքի տուրք է մատուցում  այդ ողբերգական տարեթվի զոհերի հիշատակին։

«Ես վստահ եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այսօրվա դրությամբ համաշխարհային քաղաքականության ամենաբարդ հարցերից մեկն է և այն չի կարող լուծվել միայն Սփյուռքի ուժերով։ Այս հարցում հիմնական դերը պետք է խաղա մեր պետությունը, որի կիրթ արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը, Սփյուռքի ռեսուրսների հետ համատեղ, պետք է վերջնականապես լուծեն Հայկական հարցը և վերականգնեն պատմական արդարությունը», – ասում է Էդմոնդ Բաղդասարյանը։

 

© ААММՄՀԵԱ–ի նախագահ Անդրանիկ Հովսեփյանը և փոխնախագահ Էդմոնդ Բաղդասարյանը
Президент и вице-президент Ассоциации армянской молодежи Москвы Андраник Овсепян и Эдмонд Багдасарян  - Sputnik Արմենիա
ՄՀԵԱ–ի նախագահ Անդրանիկ Հովսեփյանը և փոխնախագահ Էդմոնդ Բաղդասարյանը

Հաճելի է գիտակցել, որ Մոսկվա եկած հայ ուսանողին օգնության կհասնեն հայրենակիցները։ Առավել հաճելի է իմանալ, որ նրանք կազմակերպված ու կիրթ մարդիկ են, որոնց կողքին լինելով հպարտություն ես զգում ազգիդ համար։

Լրահոս
0