00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեկտեմբերին եղանակը բարդ կլինի թռիչքներ իրականացնելու համար

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСамолет во время посадки в сложных метеоусловиях
Самолет во время посадки в сложных метеоусловиях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում վերջին մի քանի օրվա ընթացքում հաստատված եղանակը խոնավ Լոնդոնն է հիշեցնում։ Մարդկանցից շատերին հուզում է այն հարցը, թե արդյո՞ք եղանակային այս պայմանները չեն ազդի Հայաստանից այլ երկրներ իրականացվող թռիչքների վրա

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին մի քանի օրվա ընթացքում հաստատված եղանակը խոնավ Լոնդոնն է հիշեցնում։ Մարդկանցից շատերին հուզում է այն հարցը, թե արդյո՞ք եղանակային այս պայմանները չեն ազդի Հայաստանից այլ երկրներ իրականացվող թռիչքների վրա։

Sputnik Արմենիա պորտալին երեկ հայտնել էին, որ սաստիկ մրրկայնության պատճառով Երևան–Մոսկվա չվերթի ուղևորները սկսել են «ցնցվել»։

Լոնդոնի եղանակը` Երևանում

Օդաչուների համար թռիչքներ իրականացնելու ամենաբարդ ժամանակահատվածը ձմեռն է, քանի որ մառախուղն ու մշուշը նվազեցնում են տեսանելիությունը։ Այդ առումով բարդ ամիսներ են հատկապես դեկտեմբերն ու հունվարը։

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը, պատասխանելով Sputnik Արմենիա պորտալի հարցին, ասաց, որ այս պահին թռիչքների իրականացման հետ կապված խնդիրներ չկան, բոլոր թռիչքներն իրականացվում են ըստ չվացուցակի, օդանավակայանի ու բոլոր ծառայությունների աշխատանքները շարունակվում են սովորական ռեժիմով։

Գրձելյանը հստակեցրեց, թե դեկտեմբերին և երբեմն հունվարին ինչը կարող է թռիչքների հետ կապված խնդիրներ առաջացնել։

«Պարզապես մեր տարածաշրջանը դեկտեմբերին խիտ մառախուղով է պատվում, երբեմն միաժամանակ փակվում են և՛ Երևանի, և՛ Թբիլիսիի օդանավակայանները։ Եթե մեր օդային տարածքը փակվում է, այդ դեպքում օգտագործվում են Թբիլիսիի, Գյումրու, Թեհրանի և Սոչիի օդանավակայանները»,– ասաց Գրձելյանը։

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա դեկտեմբեր–հունվարին, ըստ նրա, կանխատեսումներ անելու կարիք չկա, քանի որ մառախուղը սովորական երևույթ է Հայաստանի համար։

Մտահոգվելու կարիք չկա


Թեև ձմռանը եղանակն ավելի քմահաճ է, քան տարվա մյուս եղանակներին, այնուհանդերձ հայ արհեստավարժ օդաչուները չվերթերն իրականացնում են ժամանակին` առանց վտանգելու ուղևորների կյանքը։

Գրձելյանը նշեց նաև, որ երբ տեսանելիությունը թույլատրելի մակարդակից ցածր է լինում, այդ դեպքում օդանավը պարզապես երկինք չի բարձրանում։

««Զվարթնոց» օդանավակայանի համար ամպերի ստորին շերտի թույլատրելի մակարդակը 100 ֆուտն է, իսկ Գյումրու համար` 200 ֆուտը։ Երբ տեսանելիությունը թույլատրելի մակարդակից ցածր է, օդաչուն մի քանի պտույտ է անում, և եթե ամպամածությունը չի նահանջում, այդ դեպքում ինքնաթիռը վայրէջք է կատարում պահուստային օդանավակայանում»,– ասաց ՔԱԳՎ մամուլի քարտուղարը։
 

Լրահոս
0