ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի- Sputnik. Կանադայի Սենտ Ջորջ քաղաքի բնակիչները Սուրբ Ծնունդ են կազմակերպել մահացու հիվանդ տղայի համար:
Բժիշկները երկու տարի առաջ 7 տարեկան Էվան Լևերսեյջի մոտ ուղեղի չվիրահատվող ուռուցք են հայտնաբերել, և նրանց կարծիքով՝ տղան այնքան չի ապրի, որ այս տարի կարողանա տեսնել Սուրբ Ծնունդը:
Ինչպես հայտնում են կանադական ԶԼՄ-ները, երեխային ուրախացնելու համար քաղաքի բնակիչները իսկական տոն են կազմակերպել նրա համար:
Փողոցները լցվել են արհեստական ձնով, զարդարված տոնածառերով: Տղայի համար իսկական տոնական շքերթ է կազմակերպվել՝ էլֆերով և Սանտա Կլաուսով:
Կանադայի բնակիչները Ծննդյան տոն են կազմակերպել մահամերձ երեխայի համար
09:00 26.10.2015 (Թարմացված է: 09:06 26.10.2015)

© Sputnik / Владимир Песня
/ Բաժանորդագրվել
Փողոցները լցվել են արհեստական ձնով, զարդարված տոնածառերով: Տղայի համար իսկական տոնական շքերթ է կազմակերպվել՝ էլֆերով և Սանտա Կլաուսով