ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի- Sputnik. Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ ինքն ու կինը նախատեսում են մասնավոր դպրոց բացել Կալիֆոռնիայում: Դպրոցում աշակերտների բժշկական ապահովագրությունն անվճար կլինի ծննդյան օրից միչև ուսուցման ավարտը:
«Սա դպրոցի նոր ձևաչափ է, որը միավորում է կրթությունը և բժշկական սպասարկումը»,- գրել է Ցուկերբերգը սոցիալական ցանցի իր էջում:
Հաստատությունը կբացվի Իստ Պալո Ալտո քաղաքում (Կալիֆոռնիա), որը գտնվում է Facebook-ի կենտրոնակայանից 6 կիլոմետր հեռավորության վրա: Նոր դպրոցը կմիավորի կրթությունն ու առողջապահությունը, կզբաղվի հղի կանանց խնամքով: Տարրական դպրոցում բժշկական կենտրոն կգործի աշակերտների և նրանց ընտանիքների համար: Նոր ուսումնական հաստատությունում պարապմունքները կսկսվեն երեք տարեկանից, դպրոցականներին կտրամադրեն բժշկական ապահովագրություն մինչև ուսուցման ավարտը (12 տարեկան):
«Առողջությունն ու կրթությունը սերտորեն կապված են միմյանց: Եթե երեխաները հիվանդանում են, ապա նրանց համար սովորելը դժվար է»,- նշել է Ցուկերբերգը:
Դպրոցը կբացվի 2016թ.-ի օգոստոսին: Կրթական հաստատության կայքում նշված է, որ առաջին աշակերտները կդառնան անապահով ընտանիքների երեխաները, որոնց համար ուսուցումն անվճար կլինի:
Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Ցուկերբերգն ու նրա կինը իրենց սեփական միջոցներից 120 միլիոն դոլար կհատկացնեն Սան Ֆրանցիսկոյի և շրջակայքի դպրոցների զարգացման համար:
2012թ.-ին Ցուկերբերգն ու նրա կինը երկրորդ հորիզոնականն էին զբաղեցնում տարվա ամենաառատաձեռն բարեգործների վարկանիշում, որը կազմել էր The Chronicle of Philanthropy-ն: Ցուկերբերգի կարողությունը 26,7 մլն դոլար է գնահատվում, նա 2012թ.-ին շուրջ 500 մլն դոլար նվիրատվություն է կատարել Silicon Valley Community Foundation հիմնադրամին՝ կրթության և առողջապահության զարգացման համար: Երկու տարի առաջ նա ստեղծել է Startup: Education հիմնադրամը՝ 100 մլն դոլար ծավալով, որի միջոցները նույնպես ուղղվում են դպրոցների զարգացմանը:
Մարկ Ցուկերբերգի դպրոցում կհերթագրվեն դեռ չծնված երեխաները
20:07 25.10.2015 (Թարմացված է: 20:38 25.10.2015)
© Sputnik / Владимир Астапкович
/ Բաժանորդագրվել
Նախատեսվում է, որ դպրոցը կբացվի 2016թ.-ի օգոստոսին: Առաջին աշակերտները կլինեն անապահով ընտանիքների երեխաները, որոնց համար ուսուցումն անվճար կլինի