00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարի վրա ամուր կանգնած

© ORDFILMНесмотря на свой возраст (70 лет), канатаходец Владимир Акопян не бросает свое ремесло
Несмотря на свой возраст (70 лет), канатаходец Владимир Акопян не бросает свое ремесло - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն բացվող օրվա հետ լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը սպասում է, որ ինչ-որ տոնախմբություն կլինի, ու ինքն այդ օրը աշխատանք կունենա կամ այլ տեղից հրավեր կստանա: Գլխով անցածը, ապրածն ու տեսածը մի կողմ, բայց որ ինքը Հայաստանի ամենատարեց փահլևանն է՝ ուժն ու էներգիան տեղը, ու դեռ ոչ մի փահլևան 70 տարեկանում լարի վրա չի բարձրացել, դրանով շատ է հպարտանում

-Ալո, բարև Ձեզ, ես լարախաղաց Վլադիմիր Հակոբյանի հե՞տ եմ խոսում:

— Այո, փահլևանն է խոսում Ձեզ հետ:

— Ես լրագրող եմ: Ուզում եմ հանդիպել, որտե՞ղ եք ապրում:

— Եկեք երկաթգծի կայարան, կդիմավորեմ Ձեզ:


Հանդիպում ենք, ինձ ուղեկցում է իր տուն, որի խոհանոցի տանիքը կաթում է, ու քանի դեռ անձրևները չեն սկսվել, վարպետներն օր առաջ տանիքն են նորոգում. մի խոսքով, փահլևանն իր կացարանը փորձում է խելքի բերել: Վերջերս է գնել տունը: Մինչ այդ տարիներ շարունակ այս ու այն նկուղում վարձով է ապրել:

«Ցավը տանեմ իմ ժողովրդի, նրա շնորհիվ եմ էս տունն առել: Բա ո՞նց. ես ժողովրդին ուրախացնում եմ իմ արվեստով, նա էլ ինձ վճարում է. փողը կոպեկ-կոպեկ հավաքել եմ ու վերջապես տուն առել: Հիմա էլ ծակուծուկերը սարքում եմ, որ կինս ու երեխեքս Սիսիանից գան ու առոք-փառոք ապրեն էստեղ»,- հպարտ-հպարտ ասում է փահլևանը:

Հին, փոքրիկ տանն արդեն իր անկյունն է ստեղծել. սեղանին շարված են իր մասին հրատարակված հոդվածները, հեղինակած գրքերը, պատվոգրերն ու պարգևները: Իսկ պատին մի ամբողջ կյանք լուսանկարներ կան՝ ընտանիք, զավակներ, աշխատանք:

70 տարեկան փահլևան տեսած կա՞ք լարի վրա

— Շուտով 70 կլինեմ, բայց իսկի էլ ինձ այդքան չեմ զգում, որովհետև ամբողջ օրն աշխատում եմ: Ուզում եմ, որ շատ պավերներ ունենամ, բայց ո՞ւր է, ամսական մի քանիսը հազիվ է լինում: Պիտի մշակույթի նախարարությունը շահագրգռված լինի, որ լարախաղացությունը չվերանա, միջոցառումների ժամանակ կանչի ինձ, որ մեր ավանդական մշակույթի այս ճյուղն ապրի, հարատևի:

Սփյուռքի նախարարությունն էլ անելիք ունի. սփյուռքահայեր, օտարազգիներ են գալիս Հայաստան, թող ինձ կանչեն, ես էլ լարի վրա էնպիսի համարներ ցույց տամ, որ զարմանան: Էնքան խմբեր են գնում էստեղից, հայկական մշակույթ ներկայացնում դրսում: Թող ինձ էլ տանեն, ես էլ իմ մշակույթը ներկայացնեմ. հո ամեն ազգ փահլևան չունի՞: Պատկերացնո՞ւմ եք՝ Եվրոպայում ոնց կզարմանան՝ ավանդական այս մշակույթը տեսնելով:

Կոչում էլ ունեմ՝ վաստակավորի

Դեռ 20 տարի առաջ պիտի ինձ կոչում տային, գործերս քնեցրին-քնեցրին, վերջն էս տարի՝ մայիսի 28-ին, կանչեցին նախագահական, ու Սերժ Սարգսյանի ձեռքից ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացա: Մի շուրջդ նայիր, տես՝ ոնց եմ ապրում. բա էսպես վաստակավոր արտի՞ստ են պահում: Օրը ցերեկով մոմով էլ ման գաս, Հայաստանում իմ ապրուստի տեր վաստակավոր չես գտնի: Բայց չէ՜, փառք Աստծուն, էլի լավից-վատից աշխատում եմ, ընտանիքս պահում: Այ եթե սոցիալականը չխեղդեր, ես միայն ստեղծագործականի մասին կմտածեի: Դու լրագրող ես, քեզ էս բոլորն ասում եմ, որ դու էլ «վերևներին» ասես, պատմես, ներկայացնես ինձ: Ես համ էլ ազգասեր փահլևան եմ: Մի ժամանակ փող էի հավաքում, որ մեքենա առնեմ: 1988-ին էդ փողով Գարեգին Նժդեհի արձանը սարքել տվեցի ու տեղադրեցի Սիսիանում:

Հայաստանում առաջին եռագույն բարձրացնողը ես եմ եղել: Իմացած լինեք, որ իմ վաստակավորի կոչման հարցը լուսահոգի Անդրանիկ Մարգարյանն է առաջ քաշել:

Իմ 30 տարեկան ջահել-սիրուն կինը կթողնի՞, որ ես պառավեմ

12 տարի առաջ նորից ամուսնացա: Երկրորդ կնոջիցս 3 երեխա ունեմ՝ երկու տղա, մի աղջիկ: Նրանց ցավը տանեմ: Դպրոցի արձակուրդներին կգան ինձ մոտ: Թող գան, տեսնեն պապան տունը սիրունացրել, սարքել է:

Մեծ տղաս ուժեղ մաթեմատիկա ու շախմատ գիտի, համ էլ լավ ֆուտբոլ է խաղում: Փոքր տղաս դեռ 5 տարեկան է: Շատ ճկուն է, թող մի քիչ էլ մեծանա, միգուցե իմ մասնագիտությունը սովորեցնեմ: 4 երեխա էլ առաջին կնոջիցս ունեմ: Նրանք մեծ են՝ 30-40-նն անց, 8 թոռ ունեմ, ու պատկերացնո՞ւմ եք՝ փոքր տղաս դեռ 5 տարեկան է: Տեսնո՞ւմ եք՝ ինչ կյանք եմ ապրել: Մասնագիտությամբ ակումբային ռեժիսոր եմ. 20 տարի Սիսիանի մշակույթի տանն եմ աշխատել: Էդ ժամանակ էլ հենց մի ջահել աղջիկ շուտ-շուտ ակումբ էր գալիս. երևում էր՝ մշակույթ շատ է սիրում: Էդպես ծանոթացանք, մեկ, երկու…սիրահարվեցինք ու ամուսնացանք: Նա 18 տարեկան էր, ես՝ 56: Անունը Մարգարիտա է. բանաստեղծություն էլ ունեմ նրան նվիրված.

«Ինձ չարչարող, ինձ շունչ տվող,

Կյանքի փրկիչ, իմ Մագա,

Ծովից ծով մարգարիտներ բերեմ քեզ»:

© ORDFILMԼարախաղաց Վլադիմիր Հակոբյանը
Канатоходец (пахлеван) Владимир Акопян  - Sputnik Արմենիա
Լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը

Երեխա ժամանակ առաջին անգամ փահլևան տեսա ու սիրահարվեցի լարին

— Ես Սիսիանի Վաղատնի գյուղից եմ: Երեխա ժամանակ մեր բակ փահլևան եկավ, ժողովուրդը քյանդրբազ է ասում, որը թուրքերեն բառ է: Գլուխդ ինչ ցավեցնեմ. ապշեցի, հայիլ-մայիլ եկա: Կհիվանդանայի, եթե ես էլ լարին չբարձրանայի: Ծառից ծառ պարան կապեցի ու վրան բարձրացա: Էդ օրվանից պարանն իմ ընկերը դարձավ: Պարանով եմ 50 տարի իմ օրվա հացը վաստակում, պարանի շնորհիվ եմ Հայաստանի ու Արցախի բոլոր գյուղերն ու փողոցները ճանաչում: Էս երկրում երկրորդ ինձ նմանը չեք գտնի, որ իր ժողովրդին, իր հայրենիքի ամեն ծակուծուկն իմանա: Մանուկ ժամանակներից հավասարակշռություն պահելը դարձել է բնավորություն ու կենսակերպ: Կես դար շրջիկ լարախաղաց եմ եղել: Իմ բեռ ու բարձով, սարքավորումներով, անգամ ընտանիքով գյուղից գյուղ ման եմ եկել, պարանս կապել, փայտս ձեռք առել ու իմ զարմանահրաշ համարները ցույց տվել ժողովրդիս: Իմ Նվեր որդուն շալակիս կապած՝ ուր գնացել եմ, հետս եմ տարել: Բայց որդիներս երբ մեծացան, չուզեցին իմ ճանապարհով գնալ: Մագայիս էլ եմ հետս տարել, միասին ենք շրջել գյուղերով, բայց որ հղիացավ, ստիպված Սիսիանում մնաց:

Փահլևանը հրաշագործ է, չբեր կնոջը երեխայի տեր է դարձնում


— Լարախաղացությունը զուտ կրկեսային արվեստ չէ, այն նախաքրիստոնեական ժամանակներից մեր ժողովրդի մեջ է: Գիտե՞ք՝ ինչ հայտնի փահլևաններ ենք ունեցել՝ իսկական կտրիճներ՝ Վաչագան Պետրոսյան, նրա որդին՝ Ակուդար Պետրոսյանը, Ղազար Սարգսյան, հայր և որդի Համբարձում ու Խաչիկ Ումուրշատյաններ, Ժորա Արմենակյան: Նրանց մասին գիրք եմ գրել: Մինչև հիմա ժողովրդի մեջ տարածված ավանդույթ կա, որ եթե չբեր կինը 7 անգամ անցնի փահլևանի լարի տակով, երեխա կունենա: Կամ համր երեխային կապում են փահլևանի մեջքին, ու նա այդպես անցնում է լարի վրայով: Վախից է, թե իսկապես հրաշք է, երեխան գոռում է՝ մամա՜, ու այդ պահից սկսում է խոսել: Ինձ հետ էլ է նման դեպք պատահել: Երկրորդ անգամ եկել եմ նույն գյուղ ու լսել, որ նախորդ անգամ պարանիս տակով 7 անգամ անցած չբեր կինը երեխա է ունեցել: Իսկ երբ գլխիս բաժակով կամ շշով ջուր եմ դնում ու լարի վրայով անցնում, ժողովուրդը կռիվ է տալիս, թե ով է այդ ջուրը խմելու. համոզված են, որ հրաշագործ ջուր է:

© ORDFILMНа фотографии канатоходец Владимир Акопян с президентом Армении Сержем Саргсяном
На фотографии канатоходец Владимир Акопян с президентом Армении Сержем Саргсяном - Sputnik Արմենիա
На фотографии канатоходец Владимир Акопян с президентом Армении Сержем Саргсяном

Հավասարակշռության փայտը՝ կյանքի ուղեկից

Ամեն բացվող օրվա հետ լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը սպասում է, որ ինչ-որ տոնախմբություն կլինի, ու ինքն այդ օրը աշխատանք կունենա կամ այլ տեղից հրավեր կստանա: Գլխով անցածը, ապրածն ու տեսածը մի կողմ, բայց որ ինքը Հայաստանի ամենատարեց փահլևանն է՝ ուժն ու էներգիան տեղը, ու դեռ ոչ մի փահլևան 70 տարեկանում լարի վրա չի բարձրացել, դրանով շատ է հպարտանում:

Մեկ էլ մի երազանք ունի՝ ավտոմեքենա չի ուզում, այլ զարդարված կառք՝ ձիով, որ իրեն բնակավայրից բնակավայր տանի, ու ինքը տարբեր տեղերում իր պարանը կապի, հավասարակշռության փայտը ձեռքն առնի ու փահլևանություն անի:

Նաիր Յան

Լրահոս
0