00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում Սոս Սարգսյանի պատվին հուշատախտակ է տեղադրվել

© SputnikМемориальная доска в честь актера Соса Саркисяна установлена в Ереване
Мемориальная доска в честь актера Соса Саркисяна установлена в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանդիսավոր արարողությանը ներկա էին անվանի դերասաններ, պատահական անցորդներ և նրանք, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու սիրված արտիստի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի- Sputnik. Երևանի կենտրոնում բացվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հուշատախտակը՝ ի պատիվ անվանի դերասանի 86-ամյակի:

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը նշեց, որ հայկական թատրոնը հայերին մեծ ժառանգություն է թողել, որի մի մասնիկն էլ Սոս Սարգսյանն է:

«Սոս Սարգսյանն անչափ թանկ է մեզ համար: Նա  մեծ դերասան է: Երբեք ծամածռություններ չի արել և չի փորձել ֆրանսացի, իսպանացի կամ ամերիկացի խաղալ, նա երբեք չի դավաճանել իր հայրենի Ստեփանավանին»,- ասաց Ղազանչյանը:

Ռեժիսորի խոսքով՝ հենց դա էլ օգնել է Սարգսյանին, որ մեծություն դառնա: «Հենց դա է օգնել նրան դուրս գալ հանրապետության սահմաններից: Նա ցույց է տվել հայի ճակատագիրը, իր ժողովրդի տառապանքը: Նույնիսկ նրա ժպիտը հայ ժողովրդի տառապանքն էր արտացոլում»,- նշեց Ղազանչյանը:

© SputnikՀակոբ Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը
Художественный руководитель Ереванского государственного театра музыкальной комедии имени Пароняна Ерванд Казанчян - Sputnik Արմենիա
Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը

Ռեժիսորի կարծիքով՝ այսօր բոլորը պետք է հպարտանան, որ նման մեծ ուսուցիչ և ծնող ունեն: Նա նշեց, որ այժմ Հայաստանի համազգային թատրոնը կառավարության որոշմամբ վերանվանել է և կոչվում է Սոս Սարգսյանի անվանի Համազգային թատրոն:

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն իր հերթին նշեց, որ Սոս Սարգսյանը հայկական մշակույթի և հասարակական կյանքի օջախի պահապանն է: «Եթե մենք ուշադիր նայենք նրա դեմքին կամ մեր հիշողության մեջ կենդանացնենք նրան, ապա մեզ կթվա, որ դա բոլոր ժամանակներում ապրած հայի դեմք է, մեզ կթվա՝ դա հայ հողագործի կամ այգեգործի, տարեգրի կամ գուսանի դեմք է, որը գովերգում է Հայկի և Բելի մասին պատմող լեգենդը»,- ասաց Մուրադյանը:

Հուշատախտակի վրա գրված է. «Այս տանն է ապրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը»: Հանդիսավոր արարողությանը ներկա էին անվանի դերասաններ, Սոս Սարգսյանի կինը, պատահական անցորդներ և նրանք, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու սիրված արտիստի հիշատակին:

© SputnikՍոս Սարգսյանի պատվին տեղադրված հուշատախտակը
Мемориальная доска в честь актера Соса Саркисяна установлена в Ереване - Sputnik Արմենիա
Սոս Սարգսյանի պատվին տեղադրված հուշատախտակը

Դերասանի հարազատներն ու մտերիմները հուշատախտակի բացումից հետո մեկնեցին Երևանի Կոմիտասի անվան պանթեոն, որպեսզի ծաղիկներ դնեն տաղանդավոր դերասանի շիրմին:

Այսօր Սոս Սարգսյանը կդառնար 86 տարեկան:

© SputnikՍոս Սարգսյանի այրին
Мемориальная доска в честь актера Соса Саркисяна установлена в Ереване - Sputnik Արմենիա
Սոս Սարգսյանի այրին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ.-ին Ստեփանավանում: Նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում: Նրա դերասանական կենսագրության մեջ կարևոր էջ է դարձել Անդրեյ Տարկովսկու  «Սոլյարիս» կինոնկարում մարմնավորած Գիբարյանի կերպարը:

«Միխայլո Լոմոնոսով» բազմասերիանոց ֆիլմում դերասանը վարպետորեն մարմնավորել է Թեոֆան Պրոկոպովիչի կերպարը: Ռուս հանդիսատեսին Սարգսյանը հայտնի է նաև Վլադիմիր Բորտկոյի «Առանց ընտանիքի» ֆիլմում թափառաշրջիկ արտիստի դերով: Դերասանը նկարահանվել է հայկական կինեմատոգրաֆի գոհարներ դարձած «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերում, մասնակցել «Մատենադարան» վավերագրական շարքի նկարահանումներին: Սարգսյանն ակտիվ մասնակցել է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին:

1989թ.-ին ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, 1991թ.-ին առաջադրվել է Հայաստանի նախագահի պաշտոնում, միաժամանակ գլխավորել է «Համազգային» թատրոնը: 1997-2005թթ.-ին եղել է Երևանի Թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորը: Սոս Սարգսյանը վախճանվել է 2013թ.-ի սեպտեմբերի 26-ին:

Լրահոս
0