00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոս Սարգսյանի վերջին հարցազրույցը

© ORDFILMАктер Сос Саркиссян
Актер Сос Саркиссян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ես Թումանյանի ճուտն եմ: Եթե նրա իմաստնության մի տոկոսն ունենամ, գոհ սրտով կգնամ էս աշխարհից

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Նախկինում հոկտեմբերի 24-ը Վարպետի մասին մի լավ հոդված կամ տեսանյութ պատրաստելու օր էր, որին անհամբերությամբ էի սպասում: Բայց 2013-ից ի վեր գրիչս քիթը դեմ է տալիս սպիտակ թղթին ու լռում: Արխիվային տեսագրությունները, որտեղ Վարպետը խոսում է, ծխում, ծիծաղում, տխրում, նստում ու վեր կենում, դարակիցս չեն հանվում, որ տեսանյութ դառնան: Բայց սիրված դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրը վերստին ուզում եմ խոսել վերջին հանդիպման հագեցած տպավորությունների մասին:

Սոս Սարգսյանի մասին ֆիլմ պատրաստելու միտքը սեպի պես խրվել էր ուղեղս ու դուրս չէր գալիս

Նախկինում բազմաթիվ հարցազրույցներ էի արել: Երբ հանդիպում էինք, նախ հարցնում էր. «Ասում ես՝ամուսնացած ես, չէ՞: Էդ շատ լավ է. աշխատանք-մաշխատանք՝ բոլորը սուտ է. աղջիկը պիտի մայրանա, որ երջանիկ լինի»: Երբ խոսք էի գցում, որ ուզում եմ իր մասին ֆիլմ անել, կեղծ բարկանում էր. «Այ աղջի, գնա երեխեքովդ զբաղվի, էդ սուրբ գործը թողել, պարապ բաների հետևի՞ց ես ընկել»:

Բայց չհամոզեց ինձ: Սեպտեմբերն էր, զանգեցի Վարպետի քաղաքային հեռախոսահամարով: Կինը՝ տիկին Նելլին, պատասխանեց, որ ամուսինն ի վիճակի չէ որևէ մեկին ընդունելու, այն էլ՝ լրագրողների, որոնք հարցախեղդ են անում խեղճ մարդուն: Լսափողի միջից լսվեց Վարպետի նվաղուն, հարազատ ձայնը. «Էդ ո՞վ է, ասա թող գա, աղջկան մի նեղացրու: Ասա, թող մի ժամից գա»: Տիկին Նելլին ստիպված զիջեց: Որոշեցի դիմել ընկերներիս ու հենց առաջինը զանգեցի «Օրդֆիլմ» ընկերություն, ռեժիսոր Հայկ Օրդյանին: Ներկայացրի իրավիճակն ու լսեցի պատասխանը՝ հենց հիմա գալիս ենք:

Մեկ ժամից մեր նկարահանող խումբը Վարպետի դուռը թակեց: Ուզում էինք վայելել Սոս Սարգսյանի ներկայությունը, լսել նրան, արձանագրել տեսածն ու լսածը, նրանից ստանալ, վերցնել առավելագույնը. ո՞վ իմանա՝ գուցե Վարպետի կյանքի վերջին ժամերն էին: Քաղաքի գլխին ծանրումեծ կախվել էր տխուր լուրը ՝ Վարպետը լավ չէ:

Դուռը կողպած չէր: Հրեցինք, բացվեց: Նստած էր ճաշասենյակի իր անկյունում, դիմացը՝ փոքրիկ սեղանին, դեղեր, գրքեր, լուսանկարներ, գրելու թղթեր կային:  Դեղերի տոպրակը ցույց տվեց ու ասաց.

«Էս մի քանի կոճակը 17 հազար դրամ արժե. էս խեղճ ժողովուրդն ի՞նչ անի, քոռ դանակով մորթվում է: Չես կարող դեղ առնել, գնա մեռի»:

Մի բուռ դարձած հսկա Կաղնի, որ իր ապրածով մեկ մի ամբողջ դարաշրջանի արժեք ու հմայք ունի

Արդեն խախտել էինք Վարպետի անդորրը: Բայց նա լուռ, համբերատար նայում էր, թե ինչ ենք անում, ինչպես ենք խառնում ու վերադասավորում սենյակը՝ ամեն ինչ հարմարեցնելով մեզ, մեր նկարահանման համար: Մինչ մենք նախապատրաստվում էինք, նկատեցի, որ Վարպետը դժվարանում է խոսել, ծանր հևում է ու հազում: Ներսումս սուր ցավ զգացի: Մտածեցի՝ ոչինչ, եթե նույնիսկ նկարահանման ժամանակ դժվարանա խոսել, կբավարարվենք մեկ-երկու նախադասությամբ կամ մի քանի կադրով: «Օրդֆիլմի» աշխատակիցներն ու ռեժիսոր Հայկ Օրդյանը ևս քաջ գիտակցում էին, որ անկանխատեսելի նկարահանում է լինելու՝ ինչ ստացվի, ստացվի: Վարպետի հևքն ավելի էր ուժեղանում: Սուրճ ուզեց: Վարպետը բուրավետ, դառը սուրճ էր սիրում: Խմում էր անասելի երանությամբ:

Առաջին հարցս տվեցի, կցկտուր պատասխանեց, հետո գնաց-հասավ մանկություն, իրենց գյուղ, եկավ Երևան, ինստիտուտ, երիտասարդություն, Վարդան Աճեմյան, բեմ: Թումանյանի քառյակները բացեց. այնպիսի հիացմունքով էր կարդում, կարծես նոր էր հայտնաբերում Թումանյանին.



«Ես Թումանյանի ճուտն եմ: Եթե նրա իմաստնության մի տոկոսն ունենամ, գոհ սրտով կգնամ էս աշխարհից: Էս մարդուն ոչ մեկս չենք ճանաչում: Նա գանձ է, անտակ գանձ»:



Վարպետն այնքան ոգևորված ու խանդավառությամբ էր խոսում, որ նրա խամրած, ճերմակած աչքերում չարաճճի կայծեր երևացին նույնիսկ: Նա հետզհետե վերափոխվում էր: Ճիշտ է՝ ձայնն առաջվա խրոխտությունը չուներ, որը մենք լսել ենք «Մատենադարան» ֆիլմում, տեսել «Մենք ենք, մեր սարերում», «Ձորի Միրոյում» ու «Նահապետում»: Ամեն ինչ տարած ու ներած, ամենքի սիրով վառված, ամենքի ցավով դեռ ապրող ու տառապող ձայն էր՝ ոչ թե արտիստի, այլ Հայաստանն ու մոլորակը մի քիչ ավելի բարի դարձնելու վերջին ճիգով իր կյանքի ավարտն ապրող Սոս Սարգսայնի ձայնը:

© ORDFILMՍոս Սարգսյանի վերջին հարցազրույցը
Съемки с участием армянского актера Соса Саркиссяна - Sputnik Արմենիա
Սոս Սարգսյանի վերջին հարցազրույցը

Նա խոսում էր ու խոսում՝ մի թեմայից մյուսին անցնելով: Իր արտիստական կյանքից գրեթե ոչինչ չասաց, ամեն մի խոսքն ուղղված էր մարդկանց, հայերիս, նրանց, ովքեր դեռ շարունակելու են ապրել այս աշխարհում: Դա իր մոտալուտ մահն զգացող, Հայաստանի ու մոլորակի ցավերն իր հոգու ասեղի անցքով ներս քաշող մարդու հրաժեշտի վերջին խոսքն էր: Այդ ժամանակ միայն հասկացա, որ Վարպետն ինձ կանչել էր, որովհետև ինքն իր հետ խոսել, անկեղծանալ էր ուզում, սիրտն ու հոգին դատարկել էր ուզում, որովհետև այլևս ժամանակ չուներ:

«Ես հոգնել եմ, հոգնել եմ ապրելուց, հասկանո՞ւմ եք՝ ամեն ինչ իր ժամանակն ունի. սկսվել է, պիտի ավարտվի: Իմն ավարտվել է, ես զգում եմ: Բայց թե ինչու Աստված հոգիս շուտ չի առնում, չգիտեմ: Սա էլ է պատիժ: Ես նրանց մոտ եմ ուզում գնալ՝ իմ Ֆրունզի, Խորիկի, իմ վարպետների ու ընկերների: Նրանք չկան, ինձ էսքան ժամանակ մենակ էին թողել: Շատ անխիղճ դուրս եկան բոլորը. շուտ գնացին: Ախր ես նրանց կեսն եմ, առանց նրանց չեմ կարող: Հիմա Ֆրունզի ձայնն եմ լսում, ինձ կանչում է: Ես էլ եմ ուզում գնալ: Մենակ թե խնդրում եմ Աստծուն՝ հոգիս դեռ չառած՝ միտքս չառնի… Դե հիմա գնացեք, էրեխեք ջան: Ես ավարտեցի ասելիքս»:

Վարպետը խոր հևքով լռեց, զգուշությամբ հենվեց բազմոցին ու ասես փլվեց: Սենյակում ծանր լռություն էր:

© ORDFILMՍոս Սարգսյան
Սոս Սարգսյան - Sputnik Արմենիա
Սոս Սարգսյան

Վարպետը վախճանվեց սեպտեմբերի 26-ին: Նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, «Սոս Սարգսյան. ինքն իր հետ» ֆիլմը պատրաստ էր:

Նաիր Յան

Լրահոս
0