ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի- Sputnik. Բանգլադեշի մայրաքաղաքի շիիթական մզկիթում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է 12-ամյա մի տղա, ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով AP-ին:
Տեղի ոստիկանության տեղեկատվության համաձայն, անհայտ անձինք ինքնաշեն ռումբեր են նետել Դաքքա քաղաքում գտնվող շիիթական Հուսանի Դալան մզկիթ: Այդ պահին մզկիթում հազարավոր մարդիկ են եղել, որոնք հավաքվել էին Աշուրի օրվա տոնակատարության կապակցությամբ:
Ոստիկանության պետ Ազիզ Ահմեդը հայտնել է, որ տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Ոչ մի ահաբեկչական խմբավորում պայթյունների պատասխանատվությունն առայժմ չի ստանձնել:
Բանգլադեշի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունից ավելի քան հարյուր մարդ է տուժել
09:39 24.10.2015 (Թարմացված է: 13:29 24.10.2015)
© Photo : Мariusz КluzniakСтолица Бангладеш город Дакка
© Photo : Мariusz Кluzniak
Բաժանորդագրվել
Դաքքա քաղաքում գտնվող Հուսանի Դալան մզկիթում հազարավոր մարդիկ են եղել, երբ անհայտ անձինք ինքնաշեն ռումբեր են նետել մզկիթ