ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հանգստյան օրերին Հայաստանում եղանակը կտաքանա, սակայն հաջորդ շաբաթվանից սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում, հայտնում է Հայպետհիդրոմետկենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-25-ը կբարձրանա 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, իսկ հոկտեմբերի 26-ին կնվազի 3-4 աստիճանով։
Հայաստանում հոկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 26-ին հանրապետության շատ վայրերում կանխատեսվում է անձրև և ամպրոպ։
Երևանում հոկտեմբերի 22-25-ը կլինի առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 26-ին օդերևութաբանները կանխատեսում են անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում 16-18 մ/վ արագությամբ։
Ինչպես Sputnik Արմենիա պորտալին հայտնեց Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, մինչև հոկտեմբերի 27-ը Հայաստանի քաղաքաներում ձյան վտանգ չկա։
«Իհարկե, ջերմաստիճանը կնվազի, սակայն չի հասնի այն կետին, որ ձյուն տեղա։ Ձյուն է սպասվում Հայաստանի լեռնային շրջաններում, սակայն ոչ քաղաքներում և գյուղերում։ Ձյուն կգա ծովի մակարդակից 2500 կմ և ավելի բարձրության վրա, որտեղ բնակավայրեր չկան», – ասաց Սուրենյանը։
Հայաստանում կտրուկ կցրտի
© Andrew BehesnilianМонастырь Хор Вирап
Բաժանորդագրվել
Մինչև հոկտեմբերի 27-ը ձյուն չի սպասվում