ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի- Sputnik. Խաղաղ օվկիանոսում մոլեգնող «Պատրիսիա» փոթորիկը շարունակում է մոտենալ Մեքսիկայի ափերին, ուրբաթ հայտնում է ԱՄՆ–ի`փոթորիկներին հետևող ազգային կենտրոնը:
Այժմ փոթորկի ներսում քամու արագությունը հասնում է 260 կմ/ժ-ի, գտնվում է Մանսանիլյո նավահանգստից 320 կմ հեռավորության վրա: Ամերիկյան գերատեսչությունն այդ փոթորիկն անվանում է «պոտենցիալ աղետաբեր»:
Ավելի վաղ «Պատրիսիայի» սպառնալիքի պատճառով լայնածավալ տարհանում էր հայտարարվել Խալիսկո, Նայարիտ և Կոլիմա նահանգներում:
Ուժեղ քամին վերածվում է փոթորկի, երբ քամու արագությունը գերազանցում է 119 կմ/ժ-ը: Որպեսզի Սաֆիր-Սիմպսոնի սանդղակով փոթորկին տրվի առաջին կարգ, քամու արագությունը պետք է գերազանցի 120 կմ/ժ-ը: Հինգերորդ կարգի փոթորկի դեպքում քամու արագությունը հասնում է 250 կմ/ժ-ի, ինչը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել:
Խաղաղ օվկիանոսում մոլեգնում է «Պատրիսիա» փոթորիկը
12:24 23.10.2015 (Թարմացված է: 16:52 24.10.2015)
© TVCУраган в Тихом океане
© TVC
Բաժանորդագրվել
Օդերևութաբանները զգուշացնում են, որ աղետաբեր փոթորիկը կարող է հասնել ոչ միայն առափնյա շրջաններ, այլ նաև` Մեքսիկայի խորքեր: Ավելի վաղ «Պատրիսիայի» սպառնալիքի պատճառով երեք նահանգում լայնածավալ տարհանում էր հայտարարվել