00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեքսանդրովի անվան համույթը գերեց Ռուս-հայկական համալսարանի ուսանողներին

Բաժանորդագրվել
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի- Sputnik. Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում: Ելույթը սկսեցին Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Տոշչևը և Եկատերինա Սեմյոնովան:

Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց «O Sole mio» և «Ночь пройдет, наступит утро ясное» երգերը: Դահլիճը ծափերով դիմավորեց համույթի կազմում ընդգրկված խմբին, որը երգեց հայ հանդիսատեսի համար հարազատ դարձած «Армения моя» երգը:

Դահլիճում տրամադրությունը կտրուկ բարձրացավ, երբ հնչեց «Գեներալ» երգը՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Յուստինայի կատարմամբ: Հանդիսատեսը հաճելիորեն զարմացավ, երբ նա սկսեց հայերեն երգել: Ռուս արտիստները դրանով չսահմանափակվեցին: Հավաքվածների մոտ բուռն ոգևորություն առաջացրեց «Синий, синий иней» երգը՝ Տատյանա Կորեշևայի կատարմամբ: Ջերմ ընդունվեց նաև «Հայաստան» երգը, որը երգեց Ալեքսանդր Յալովսկիխը:

Համերգի ավարտին Վիկտոր Պրեդելինը ելույթ ունեցավ բալալայկայով, իսկ ամենավերջում արտիստները դահլիճի հետ երգեցին հանրահայտ «Կատյուշան»:

Տպավորիչ ելույթի համար համույթի անդամներին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ Անդրեյ Իվանովը:

«Մենք գիտենք, որ Ալեքսանդրովի անվան համույթը հրաշալի կոլեկտիվ է, որը տարբերվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, ատլետիզմով, հիանալի երգերով և ժպիտ ու բարձր տրամադրություն է պարգևում հանդիսատեսին»,- ասաց Իվանովը:

 

ՌՀՀ ուսանողները նույնպես խոսեցին իրենց տպավորությունների մասին: «Այս համերգն էներգիայի անսահման լիցքեր փոխանցեց: Բոլոր երգերը մանկության հիշողություններ էին արթնացնում: Շնորհակալություն այդ հիշողությունների համար»,- ասաց Լիանա Թումանյանը:

«Անչափ շնորհակալ ենք, որ նաև հայերեն երգեցին: Մենք հիացած ենք և կրկին սպասում ենք նրանց»,- ասաց Ասյա Ասլանյանը:

Ինչպես Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցում նշեց «Ալեքսանդրով-պարկ» էստրադային խմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Վացուրան, նա արդեն երրորդ անգամ է Հայաստան գալիս:

«Մենք համերգներ ենք կազմակերպում երկու տարին մեկ անգամ: Խումբը կազմված է 20 հոգուց, հիմքում «Ալեքսանդրով-պարկ» էստրադային խումբն է: Մենք միշտ հաճույքով ենք Հայաստան գալիս, որովհետև այստեղ շատ ջերմ են ընդունում մեզ: Արտիստներն աշխատում են ոգևորությամբ, այսօր նրանք մեծ բավականություն են ստացել դահլիճի հետ շփումից: Մենք շատ գոհ ենք»,- ասաց Վացուրան:

Համերգները կտևեն երեք օր` հոկտեմբերի 22-ից 24-ը: Համույթը ելույթ կունենա զինծառայողների ու նրանց ընտանիքների, ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ներկայացուցիչների, Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի, Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչների համար:

Բացի Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից, համույթը ելույթ կունենա նաև Ռուսական ռազմակայանի սպաների տանը, Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Համերգացանկում ներառվել են ժողովորդական երգեր ու պարեր, հոգևոր երաժշտություն, ռուս և արտասահմանցի կոմպոզիտորների դասական ու ժամանակակից ստեղծագործություններ:

© Sputnik / Asatur YesayantsՌուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
1/17
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում
© Sputnik / Asatur YesayantsՌուսաստանի ժողովրդական արտիստ Վասիլի Շտիֆուցան ելույթից առաջ
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
2/17
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վասիլի Շտիֆուցան ելույթից առաջ
© Sputnik / Asatur YesayantsՌուսական բանակի Ա. Վ. Ալեքսանդրովի անվան համույթը պատրաստվում է բեմ դուրս գալ
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
3/17
Ռուսական բանակի Ա. Վ. Ալեքսանդրովի անվան համույթը պատրաստվում է բեմ դուրս գալ
© Sputnik / Asatur YesayantsԱլեքսեյ և Եգոր Միրոտինցով եղբայրները պատրաստվում են ելույթի
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
4/17
Ալեքսեյ և Եգոր Միրոտինցով եղբայրները պատրաստվում են ելույթի
© Sputnik / Asatur YesayantsՌուսաստանի ժողովրդական արտիստ Վիկտոր Պրեդելենը պատրաստվում է ելույթի
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
5/17
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վիկտոր Պրեդելենը պատրաստվում է ելույթի
© Sputnik / Asatur YesayantsՀամույթի մասնակիցները հետնաբեմում
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
6/17
Համույթի մասնակիցները հետնաբեմում
© Sputnik / Asatur YesayantsՀանդիսատեսը ջերմությամբ ընդունեց «O Sole mio» և «Ночь пройдет, наступит утро ясное» երգերը
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
7/17
Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց «O Sole mio» և «Ночь пройдет, наступит утро ясное» երգերը
© Sputnik / Asatur YesayantsԵլույթի սկզբում իրենց վարպետությունը ցուցադրեցին Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Տոշչևը և Եկատերինա Սեմյոնովան
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
8/17
Ելույթի սկզբում իրենց վարպետությունը ցուցադրեցին Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Տոշչևը և Եկատերինա Սեմյոնովան
© Sputnik / Asatur YesayantsՌուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Տոշչևը
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
9/17
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Տոշչևը
© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Տոշչևի և Եկատերինա Սեմյոնովայի զուգերգը
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
10/17
Ալեքսանդր Տոշչևի և Եկատերինա Սեմյոնովայի զուգերգը
© Sputnik / Asatur YesayantsԴահլիճը ծափահարություններով դիմավորեց «Ալեքսանդրով- պարկ» խմբին, որը կատարեց հայ հանդիսատեսի համար հարազատ դարձած «Армения моя» երգը
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
11/17
Դահլիճը ծափահարություններով դիմավորեց «Ալեքսանդրով- պարկ» խմբին, որը կատարեց հայ հանդիսատեսի համար հարազատ դարձած «Армения моя» երգը
© Sputnik / Asatur YesayantsԴահլիճում բուռն ոգևորություն առաջացրեց «Синий, синий иней»երգը՝ Տատյանա Կորեշևայի կատարմամբ: Նա բարձր ծափահարությունների ներքո հանդիսատեսին առաջարկեց ձայնակցել իրեն
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
12/17
Դահլիճում բուռն ոգևորություն առաջացրեց «Синий, синий иней»երգը՝ Տատյանա Կորեշևայի կատարմամբ: Նա բարձր ծափահարությունների ներքո հանդիսատեսին առաջարկեց ձայնակցել իրեն
© Sputnik / Asatur YesayantsԱլեքսեյ և Եգոր Միրոտինցով եղբայրները կատարում են «Солдаты спецназа» պարը
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
13/17
Ալեքսեյ և Եգոր Միրոտինցով եղբայրները կատարում են «Солдаты спецназа» պարը
© Sputnik / Asatur YesayantsՌուսաստանի վաստակավոր արտիստ Վիկտոր Պրեդելենը
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
14/17
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վիկտոր Պրեդելենը
© Sputnik / Asatur YesayantsՌուսաստանի ժողովրդական արտիստ Վասիլի Շտիֆուցան
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
15/17
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վասիլի Շտիֆուցան
© Sputnik / Asatur YesayantsՌուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
16/17
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում
© Sputnik / Asatur YesayantsՎառ ելույթի համար համույթին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը
Ռուսական բանակի Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթը ելույթ ունեցավ Երևանում - Sputnik Արմենիա
17/17
Վառ ելույթի համար համույթին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը
Լրահոս
0