ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի- Sputnik. Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միավորված համակարգ ստեղծելու դեպքում Հայաստանի հակաօդային պաշտպանությունն ու երկրի պաշտպանվածությունը նոր մակարդակ ձեռք կբերեն, Sputnik Արմենիա պորտալին ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
«Այդ պայմանագիրը թույլ կտա բարձրացնել Հայաստանի հակաօդային պաշտպանության մարտունակությունը, կամրապնդի համակարգը և կբարձրացնի հարձակողական օդային պաշտպանվածության մակարդակը»,- ասաց Հարությունյանը:
Նա նշում է, որ խոսքը ոչ միայն ռադիոլոկացիոն նպատակների համար իրականացվող ծանուցումների ակտիվացման մասին է, այլև՝ տեղեկատվության փոխանակման մասին ընդհանրապես:
Ավելի վաղ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն հաղորդել է, որ Հայաստանի հետ ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի նախագիծն անցնել է ներպետական համաձայնեցման բոլոր ընթացակարգերը և պատրաստ է ստորագրման:
Փորձագետ. ՌԴ-ի և Հայաստանի ՀՕՊ միասնական համակարգը կբարձրացնի մեր երկրի անվտանգությունը
© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցСоревнования расчетов ПВО "Мастера противоздушного боя"
© Sputnik / Евгений Биятов
/ Բաժանորդագրվել
Պայմանագիրը թույլ կտա բարձրացնել Հայաստանի հակաօդային պաշտպանության մարտունակությունը, կամրապնդի համակարգը և կբարձրացնի հարձակողական օդային պաշտպանվածության մակարդակը