ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը սենսացիոն որոշում կայացրեց, համաձայն որի` իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանը հիվանդության հիմքով վաղաժամ ազատ արձակվեց: Այս մասին հայտնում է yerkir.am-ը:
Ինչպես նշված է հոդվածում, Սողոմոն Քոչարյանն անձամբ չլսեց երկար սպասված որոշումը, քանի որ 2 ամիս է, ինչ ծանր վիճակում հիվանդանոցում է: Նա տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային քրոնիկ անևրիզմա, հիվանդ է նաև կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա է պատժից ազատման` համաձայն կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված` պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:
Քոչարյանն այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում:
Նա մահապատժի էր դատապարտվել 1995-ին` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:
Ադրբեջանցու սպանության համար ցմահ դատապարտված Քոչարյանն ազատ արձակվեց
22:07 22.10.2015 (Թարմացված է: 22:08 22.10.2015)
© Sputnik / Максим Богодвид
/ Բաժանորդագրվել
Սողոմոն Քոչարյանն անձամբ չլսեց երկար սպասված որոշումը, քանի որ 2 ամիս է, ինչ ծանր վիճակում հիվանդանոցում է