00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
47 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՌեԱնիմանիա» միջազգային 7-րդ փառատոնին անակնկալներ կլինեն

© Sputnik / Асатур ЕсаянцOснователь и директор Фестиваля «ReAnimania» Вреж Касуни
Oснователь и директор Фестиваля «ReAnimania» Вреж Касуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» միջազգային 7-րդ փառատոնը, որի շրջանակում մայրաքաղաքի բնակիչներին կներկայացվի ավելի քան 400 անիմացիոն ֆիլմ, որոնցից 184-ը` մրցութային

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «ՌեԱնիմանիան» սովորական անիմացիոն փառատոնից վերածվել է անիմացիոն ֆիլմերի և պատկերապատումների արվեստի փսռատոնի: Սա է այս տարվա գլխավոր անակնկալը: Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» միջազգային 7-րդ փառատոնը, որի շրջանակում մայրաքաղաքի բնակիչներին կներկայացվի ավելի քան 400 անիմացիոն ֆիլմ, որոնցից 184-ը` մրցութային: Քասունին նշում է, որ այս տարի առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Պատահական չէ, որ այս տարվա կարևոր ծրագրերից մեկը` «Վերածնունդը», նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին»,- ասաց Քասունին: Նրա խոսքով` շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայերը չեն ընկճվել, այլ շարունակել են ապրել և նոր կենաց ծառեր տնկել:

«ՌեԱնիմանիա» փառատոնի տնօրենը ևս մի հետաքրքիր նորություն հայտնեց. հայտնի Animation Magazine ամսագիրը մի ամբողջ էջ է նվիրել «ՌեԱնիմանիա» փառատոնին, ինչը նշանակալի իրադարձություն է:

Այս տարի մրցույթի մասնակիցներին կդատի «հանրային ժյուրին», որի կազմում ոչ թե մասնագետներ կլինեն, այլ` փառատոնի ակտիվ հանդիսատեսը: Քասունին նաև ընդգծեց, որ կրթաթոշակ է սահմանվել ուսանողների համար:

«18-26 տարեկան ուսանողները Ֆրանսիայում վերապատրաստվելու հնարավորություն կունենան:  Այսինքն` նրանք, ովքեր արդեն փորձ ունեն, բայց այն պետք է զարգացնել: Թեկնածուները կընտրվեն միջազգային մասնագետների կողմից ստացված հայտերի հիման վրա»,- ասաց Քասունին: Նրա խոսքով` ֆինանսական ծախսերն իր վրա է վերցնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

Նկարիչ Տիգրան Մանգասարյանն էլ նշեց, որ այս տարի միջոցառման ձևաչափն ավելի լայն կլինի, քանի որ փառատոնում կներկայացվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված և մինչ օրս թողարկված պատկերապատումները:

«12 գիրք  կա, որոնց հրապարակել են տարբեր երկրներում: Ցավոք սրտի, հայ հանդիսատեսը այդ գրքերին ծանոթանալու  հնարավորություն չի ունեցել, և հիմա մենք որոշել ենք դրանք ներկայացնել Հայաստանում»,- ասաց Մանգասարյանը: Նա նաև նշեց, որ այս տարի հրատարակվել է չորս գիրք, որոնցից երկուսը նվիրված են Սողոմոն Թեհլերյանին (Բեռլինում սպանել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին` Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշային): Մանգասարյանը նշեց,  որ այդ գրքերից մեկը` իտալացի հեղինակ Պաուլո Կոսիի «Նեմեսիս գործողություն. Սողոմոն Թեհլերյանը», լույս է տեսել Ֆրանսիայում:

Լրահոս
0