00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik Գրուզիան գործարկել է «Հայտնիները` Վրաստանում» նախագիծը

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցПодготовка к открытию Петербургского экономического форума
Подготовка к открытию Петербургского экономического форума - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայտնիները` Վրաստանում» նախագծի համար հիմք է հանդիսացել լրագրող Բեսիկ Պիպիայի համանուն գիրքը: Հեղինակն իր գրական ակնարկներում պատմում է հայտնի ճանապարհորդների, ղեկավարների, հոգևորականների, զինվորականների, գիտնականների, գրողների, նկարիչների, երաժիշտների, դերասանների, գործարարների և մարզիկների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Sputnik Գրուզիա միջազգային լրատվական գործակալությունն ու ռադիոն իր ընթերցողներին առաջարկում են ծանոթանալ այն լեգենդար, պատմական և հայտնի անձանց հետ, ովքեր եղել են վրացական հողում:

«Հայտնիները` Վրաստանում» նախագծի հերոս են դարձել անցյալի և ներկայի քաղաքական գործիչները, օրինակ` ռուս կայսր Նիկոլայ I-ն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերը, գործարարներ Սիմենս եղբայրներն ու Նոբել եղբայրները, ամերիկացի մեծանուն գրող Ջոն Սթեյնբեքը, հայտնի դերասաններ Մարչելո Մաստրոյանին, Պիեր Ռիշարն ու Շերոն Սթոունը: Բացի նախագծի հերոսների մասին պատմող էսսեներից և ակնարկներից, Sputnik Գրուզիան իր ընթերցողներին է ներկայացնում նաև բացառիկ նյութեր` վերցված Վրաստանի ազգային արխիվներից և քաղաքական ու հասարակական գործիչների անձնական հավաքածուներից:

Sputnik Գրուզիայի նախագծի առաջիկա ծրագրում կներկայացվեն ակնարկներ  Հովհաննես-Պողոս II-ի, ռուս կայսր Ալեքսանդր II-ի և ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշի, հայտնի գրողներ Ալեքսանդր Պուշկինի և Ալեքսանդր Դյումայի, ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու, դերասաններ Վլադիմիր Վիսոցկու և Ալիսա Ֆրեյնդլիխի, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի և այլ հայտնի անձանց մասին: Այս բոլոր մարդիկ ինչ-որ ժամանակ եղել են Վրաստանում:

«Հայտնիները` Վրաստանում» նախագծի համար հիմք է հանդիսացել լրագրող Բեսիկ Պիպիայի համանուն գիրքը: Հեղինակն իր գրական ակնարկներում պատմում է հայտնի ճանապարհորդների, ղեկավարների, հոգևորականների,  զինվորականների, գիտնականների, գրողների, նկարիչների, երաժիշտների, դերասանների, գործարարների և մարզիկների մասին:

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայք, բջջային հավելվածներ և էջեր` սոցիալական կայքերում, ապահովում է անալոգային և թվային ռադիոհեռարձակում: Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

Լրահոս
0