ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ կքննարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հայաստանի հետ Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միասնական համակարգ ստեղծելու համաձայնագիրը ստորագրման հանձնելու առաջարկը, հայտնել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գենարալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն հայտնել էր, որ Հայաստանի հետ տարածաշրջանային միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու նախագծի համաձայնագիրն անցել է ներպետական համաձայնեցման գործընթացը և նախապատրաստվում է ստորագրման համար
Նա նաև ավելացրել է, որ ներկա պահին Ռուսաստանն աշխատում է Միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման ուղղությամբ Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ: Ղազախստանի հետ ՀՕՊ համակարգերի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականին:
ՌԴ նախարարների կաբինետը կպայմանավորվի Հայաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգի վերաբերյալ
© Sputnik / Александр Вильф
/ Բաժանորդագրվել
Հայաստանի հետ միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագրի նախագիծն անցել է ներպետական համաձայնեցման գործընթացը և նախապատրաստվում է ստորագրման