ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, ով երկու տարի առաջ ՌԴ քաղաքացիություն էր ստացել, ավարտին է հասցնում իր գրած գիրքը Ռուսաստանի մասին: Նախատեսվում է, որ այն գրախանութներում կհայտնվի աշնան վերջին: Օրերս Ժերար Դեպարդիեն ֆրանսիական մամուլի հետ շփվելիս հայտնել է, որ ներկա պահին ավարտին է հասցնում նոր գիրքը: Այն նվիրված է Ռուսաստանից իր ստացած տպավորություններին, հայտնում է vesti.ru-ն:
Իր ստեղծագործությունը դերասանը որոշել է անվանել «Անմեղը»: Դեպարդիեի խոսքերով` գրքում մեծ տեղ է հատկացվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպմանը: Սակայն դերասանը նախազգուշացրել է ապագա ընթերցողներին, որ գրքում նրանք չեն գտնի որևէ վերլուծական տեղեկություն կամ ակնարկ` նվիրված Ռուսաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակին:
«Գրքի էջերում ես բավականին զգացմունքային կերպով պատմում եմ իմ զգացողությունների և ապրումների մասին, որոնք ունեցել եմ իմ նոր հայրենիքում ճանապարհորդության ժամանակ», — նշում է նա:
Ժերար Դեպարդիեի մոտ ընկեր` պրոդյուսեր Առնո Ֆրիլեն կարծում է, որ «Անմեղը» ստեղծագործությունն, անկասկած, բեսթսելեր կդառնա ինչպես Ռուսաստանում, այնպես էլ մի շարք եվրոպական պետություններում: Ֆրանսիացի դերասանը նախատեսում է գիրքն ավարտին հասցնել հոկտեմբերին: Գրախանութներում այն կհայտնվի մոտավորապես աշնան վերջին:
Դեպարդիեն ավարտում է Ռուսաստանի մասին իր գիրքը
© Sputnik / Саид Царнаев
/ Բաժանորդագրվել
Դեպարդիեի խոսքերով` գրքում մեծ տեղ է հատկացվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպմանը