00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քիմ Քարդաշյանի հաջողության գրավականը. ինչպես դառնալ աստղ

© Sputnik / Асатур ЕсаянцКим Кардашян
Ким Кардашян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական կայքը փորձել է բացահայտել և ներկայացնել աստղ դառնալու նրա հաջողության գաղտնիքները` նշելով տասը կետ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ռեալիթի շոուի հայտնի աստղ և բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նա դարձավ 35 տարեկան: Այդ առիթով ռուսական lady.mail.ru կայքը փորձել է բացահայտել և ներկայացնել աստղ դառնալու նրա հաջողության գաղտնիքները` նշելով տասը կետ:

1. Ծնվել ճիշտ ընտանիքում

Քիմ Քարդաշյանը երբեք չի իմացել, թե ինչ բան է աղքատությունը, ծնվել է Լոս Անջելեսում` հաջողակ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի ընտանիքում: Նրա մայրը` Քրիսը, չի աշխատել, ժամանակը տրամադրել է սեփական անձին, երբեմն էլ երեխաներով է զբաղվել: Ընտանիքում չորս երեխա էր մեծանում` Քիմը, նրա քույրերը` Քլոեն և Քորթնին, ինչպես նաև եղբայրը` Ռոբը:

Քիմը մեծացել է Բևեռլի Հիլզում` երաժիշտների, դերասանների և գործարարների շրջապատում: Աղջիկը հեղինակավոր դպրոց էր հաճախում, չգիտեր «ոչ» բառը, իսկ ծննդյան տոները նշել է Մայքլ Ջեքսոնի ռանչոյում:

Երբ Քիմն ինը տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին: Հայրը շուտով ամուսնացավ կրկին, մայրն էլ հետ չմնաց, նա ամուսնացավ օլիմպիական չեմպիոն, թեթևաթլետ Բրյուս Ջեների հետ: Որոշ ժամանակ անց ծնվեցին նրա երկու քույրերը` Քեյլին և Քենդալը:

2. Պատրաստ լինել սեփական կյանքը շոուի վերածել

Քիմը մանկուց սիրել է ռեալիթի շոուները: Արդեն վաղ հասակից նա ընկերուհիներին վստահեցնում էր, որ իր մասին խոսելու են և իր կյանքը ցուցադրելու հեռուստատեսությամբ: Նա բավականին նպատակասլաց էր: Եվ ահա 2007 թվականին իրականացավ նրա երազանքը` նա դարձավ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի հերոս:

Ընտանիքը մշտապես գտնվում է տեսախցիկի առջև, այն պարզապես ապրում է տեսախցիկի առջև: Ամերիկացիներն արդեն տասներորդ սեզոնն են հետևում այս ընտանիքի կյանքին: Չնայած քննադատների բացասական հոդվածներին և գնահատականներին` շոուն շարունակում է:

3. Ամուսնանալ զուտ գովազդի համար

Ամենակարևորը ճիշտ PR-ն է: Քիմ Քարդաշյանի հաջողության գաղտնիքն այն է, որ կյանքը զուտ գովազդ է, անհրաժեշտ է մշակել PR քայլեր, որոնք երկրպագուներ կապահովեն, և դրանով փող աշխատել: 2011 թվականին նա ամուսնանում է ցուցադրաբար: Սակայն, իհարկե, պնդում էր, որ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ իր հարաբերություններն անկեղծ են:

Հարսանիքի յուրաքանչյուր դետալ այնպես էր մտածված, կարծես այն գրել էին Հոլիվուդի լավագույն սցենարիստները: Քիմը չէր խոստովանում, որ դա PR քայլ էր, սակայն նրա ամուսինն ասել էր, որ այն դրվագը, երբ նա ամուսնության առաջարկություն էր անում Քիմին, բծախնդրորեն մշակվել էր հենց Քիմի կողմից: Ամուսնացան, հեռուստադիտողները հրճվանքի մեջ էին: 72 օր հետո զույգը բաժանվեց:

© Sputnik / Asatur YesayantsՔիմ Քարդաշյան
Американская актриса К.Кардашьян посетила памятные мероприятия, посвященные 100-летию геноцида армян - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյան


4. Կրկին ամուսնանալ, սակայն այս անգամ ԱՄՆ ապագա նախագահի հետ

Քիմ Քարդաշյանը երկար որոնումներից հետո գտավ իր երկրորդ կեսին: Ռեփեր Քանյե Ուեսթի հետ նրանք ամուսնացան 2014 թվականին: Մինչ այդ նրանք ընկերներ էին, զույգը երկար ժամանակ հանդիպում էր, նույնիսկ դավաճանում նախկին ընտրյալներին միմյանց հետ, այնուհետև ունեցան դստերը` Նորթին:

Քանյեն Քիմի նման արտառոց կերպար է: Նա իրեն անվանել է բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն ռոք աստղ, իսկ այս տարի հայտարարել, որ պատրաստվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը: Այս խելահեղ արարքներն է´լ ավելի են բարձրացնում զույգի վարկանիշը: Ընդամենը երեք տարի են նրանք միասին, սակայն նրանց արդեն դժվար է պատկերացնել առանձին:

5. Հղիությունը շոուի վերածել

2013 թվականին Քիմն ունեցավ դստերը` Նորթին: Այժմ նա կրկին հղի է: Քանյեն ու Քիմը արու զավակի են սպասում: Քիմը բավականին գիրացել է, սակայն նույնիսկ դա չի խանգարում նրան մարմինն ընդգծող զգեստներ կրել:

6. Հազարավոր սելֆիներ անել և նույնիսկ դրանցով գիրք հրատարակել

Պատկերացրեք մի գիրք, որը բաղկացած է միայն սելֆիներից: Քիմ Քարդաշյանի գիրքը գրեթե բեսթսելեր է դարձել, ինչը կրկին ընդգծում է նրա աստղային վարկանիշը: Քիմի Instagram-ի էջը գրեթե ամենահայտնին է:

Ինքնալուսանկարներ տանը, խնջույքների ժամանակ, ընկերների և բարեկամների հետ, ամուսնու հետ` ահա և Քիմի ողջ ֆոտոբլոգը: Մինչդեռ նրա կյանիքին հետևում է 50 մլն բաժանորդ, և օրեցօր այդ թիվն աճում է:

7. Փող սարքել նույնիսկ անհաջողություններից

Քիմը շատ անհաջողություններ է ունեցել. երբ նա իր առաջին երգը ձայնագրեց, նրան անվանեցին ռեալիթի շոուների ամենավատ երգչուհի: Նրա անհաջող հագուստը քննարկվում էր շաբաթներով: Բայց նա ոչ մի բանի վրա ուշադրություն չէր դարձնում ու առաջ էր շարժվում:

2006 թվականին Քիմը սեքս սկանդալի հերոս դարձավ. նրա տեսագրությունը մի ընկերության ձեռքում հայտնվեց, որը սկսեց այն տարածել համացանցում: Բայց նրանց դատի տալու փոխարեն Քիմը գործարք կնքեց` տեսագրության յուրաքանչյուր ներբեռնված տարբերակի համար նա տոկոս էր ստանում: Տեսագրությունից նա ընդհանուր առմամբ 4,5 միլիոն դոլար աշխատեց:

8. Տարօրինակ հայտարարություններ անել

Երբ Քիմը զարմացնելու ուրիշ բան չի ունենում, տարօրինակ հայտարարություններ է անում:

9. Լինել հանճար

Քիմը մեծ բիզնեսմեն է, նա փող է աշխատում օդից: Պապարացիների յուրաքանչյուր լուսանկարը, սեփական յուրաքանչյուր անհաջողությունը և Twitter-ի գրառումը նրան կայուն եկամուտ է բերում: Նա ապրանք է գովազդում Instagram-ում, նկարահանվում է կոմերցիոն տեսանյութերում, թողարկում է DVD-ներ, օծանելիք, բջջային խաղեր, հագուստի իր բուտիկներն է բացում: Նա գրեթե բոլոր ոլորտներում է: Վերջերս նա իր կայքը բացեց, որտեղ նրա հոդվածները կարդալու համար կրկին պետք է վճարել: Ւնչպես պարզել են լրագրողները, նրա կարողությունը 85 միլիոն դոլար է գնահատվում:

10. Աշխարհի ամենագեղեցիկ հետույքն ունենալ

Բայց նրա ամենամեծ գաղտնիքը հետույքն է. այն ճանաչվել է լավագույնն աշխարհում: Եվ այստեղ նա առաջ է անցել Ջենիֆեր Լոպեսից և Բեոնսեից:

Լրահոս
0