00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկերեսանիություն և/կամ անհրաժեշտություն

© МodelinvestТурция и Европейский союз
Турция и Европейский союз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահն այսօր նախանձելի վիճակում է գտնվում, նրան հաջողվել է եվրոպական երկրնեի աջակցությունը ստանալ` չնայած կասկածելի ներքին քաղաքականությանը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. ԵՄ-ն անցյալ տարի մեղադրում էր Թուրքիայի կառավարությանը` Սահմանադրության 24-րդ հոդվածը խախտելու համար, որտեղ խոսվում է խոսքի ազատության մասին: Սակայն այսօր Թայիպ Էրդողանին աջակցում է ողջ Եվրոպան` խնդրելով օգնել լուծելու գաղթականների հարցը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին թուրքական իշխանությունը բազմիցս արգելափակել էր Թվիթեր և Ֆեյսբուք սոցցանցերի, ինչպես նաև Յութուբի հասանելիությունը: Այդ ժամանակ եվրոպական երկրների առաջնորդները օգնության ձեռք մեկնեցին բողոքողներին և դատապարտեցին թուրքական իշխանության գործողությունները` վերջիններիս կոչ անելով անմիջապես բացել կայքերը: Դրանից հետո Թվիթերն արգելափակվել է միայն մեկ անգամ` 2015 թվականի հուլիսի 21-ին` Սուրուչի գյուղում տեղի ունեցած ահաբեկության ժամանակ: Ինչպես ավելի ուշ հայտնեցին պետական կառույցները, այս գործողությունները միտված էին կանխել քննության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության արտահոսքը:


Թուրքիայի նախագահն այսօր նախանձելի վիճակում է գտնվում, նրան հաջողվել է եվրոպական երկրների աջակցությունը ստանալ` չնայած երկրի կասկածելի ներքին քաղաքականությանը: Եվրոպական արժեքներն, առաջին հերթին խոսքի ազատությունը, շնորհիվ որի Դողու Փերինչեքը հաղթեց Շվեյցարիայի կառավարության դեմ գործը, Թուրքիայի տարածքում չեն գործում:


Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 10 մարդ է ձերբակալվել Թվիթերում արած հրապարակումների համար: Անկասկած, ցանկացած այլ ժամանակ եվրոպական առաջնորդները կասկածի տակ կդնեին Թուրքիայի ժողովրդավարական կարգը, սակայն այսօր Թուրքիան, ինչպես երբևէ, պետք է Եվրոպային: Արժե՞ խոսել այն մասին, որ ԵՄ-ն ինքնուրույն չի կարողանում լուծել Թուրքիայից մեկնած  գաղթականների հարցը, իսկ Թուրքիան, իր հերթին, չի պատրաստվում նրանց ընդունել եվրոպական փողերով: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն խոստացել է Թուրքիային 3 մլրդ եվրո և հեշտացված մուտքի արտոնագիր` գաղթականներին տեղավորելու և նրանց հետագա աշխատանքով ապահովելու համար: Սակայն Էրդողանին այլևս չի  հետաքրքրում ԵՄ-ին անդամակցելու հարցը, քանի որ երկրի տարածքում քրդերի աճող դժգոհությունը, երկու միլիոն փախստականներն ու «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ամրապնդումը առավել արդիական են դարձել քաղաքական ասպարեզում:

Ինչ վերաբերում է առաջին խնդրին` քրդական բնակչությունը, որը մոտ 12 միլիոն է և բնակվում է երկրի արևելքում, վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասնաբար աջակցել է Ժողովուրդների դեմոկրատական   կուսակցությանը: Սա թույլ տվեց նրանց հաղթահարել 10 տոկոսի շեմը և ստանալ 80 տեղ մեջլիսում` այդպիսով անհարմար վիճակի մեջ դնելով Արդարություն  և զարգացում կուսակցությանը: Նաև քրդերի շրջանում աճում են հակաթուրքական տրամադրությունները, որոնք օրեցօր ուժեղանում են: Ներկա պահին արդեն ավելի քան 100 մարդ է զոհվել ոստիկանության և քրդերի բախումից: Քրդական բնակչությունը չի կարողանում նախագահին և կառավարությանը ներել նրանց անվճռականությունը ծայրահեղական խմբավորումների հարձակումներից քուրդ բնակչությանը պաշտպանելու հարցում, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության ջոկատների շարունակվող ռմբակոծությունները:

Այս համատեքստում Էրդողանին դժվար կլինի գլուխ հանել փախստականների տեղավորումից և ներքաղաքական անկայունության ֆոնին նրանց հետագա ձուլումից: Այս բոլոր նորություններին, որոնք ստացվում են Թուրքիայի ընդդիմադիր թերթերից, ԵՄ-ն նախընտրում է ուշադրություն չդարձնել: Այժմ ԵՄ-ի համար, ինչպես երբեք, շատ կարևոր է Թուրքիայի հետ համագործակցությունը, և դրա համար նա պատրաստ է աչք փակել ամենացավոտ թեմաների վրա:

Լրահոս
0